Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ  է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպման, հաստիքացուցակի մշտական թարմացման և կազմակերպությունում ընդհանուր ակտիվության ապահովման համար: Աշխատանքը հարմար է հատկապես  HR ոլորտում սովորող ուսանողների համար:

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Պահանջվող որակավորումներն ու հատկանիշները

  • Google Docs, Sheets, Forms ծրագրերի իմացություն
  • հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն
  • պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
  • անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն ու պատրաստակամություն
  • ակտիվություն և բարձր ներգրավվածություն
  • համարձակություն

«Ինլայթ»-ից Ձեր ակնկալիքները

Ճկունություն: Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ անդամակցելու  համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը : Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here