«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ են ֆրանսերենի փայլուն իմացությամբ երիտասարդներ, ովքեր պատասխանատու կլինեն կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված վերլուծությունների, կազմակերպության ընթացիկ գործունեության հետ առնչվող այլ նյութերի հայերենից ֆրանսերեն և ֆրանսերենից հայերեն թարգմանությունների համար։ Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը հայերենով կստանա նյութը, որը պետք է հինգ օրվա ընթացքում ներկայացնի ֆրանսերենով թարգմանված:
Փորձաշրջանը կհաղթահարեն այն դիմորդները, որոնց թարգմանությունները կլինեն պատշաճ՝ ըստ որակական չափանիշների: Փորձաշրջանը հաղթահարած դիմորդներն այնուհետև կանցնեն աշխատանքի: Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- Ամսական կտրվածքով առնվազն երկու վերլուծության թարգմանություն
- Կազմակերպության պաշտոնական կայքէջում ու այլ հարթակներում պարբերաբար թարմացվող տեղեկատվության թարգմանություն
- Թարգմանիչների բաժնի և կազմակերպության ընթացիկ աշխատանքներում մասնակցություն
- Նախատեսված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում
Պահանջվող որակավորումներ
- Ֆրանսերենի փայլուն իմացություն
- Բարդ տեքստերի հայերենից ֆրանսերեն և ֆրանսերենից հայերեն գրավոր թարգմանություններ իրականացնելու հմտություններ
- Microsoft Word, Google Docs ծրագրի իմացություն
- WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
- Ուշադրություն և բարձր պատասխանատվություն
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
- Ակտիվություն և բարձր մոտիվացիա
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Հրապարակայնություն։ Կատարված թարգմանությունները հրապարակվում են կազմակերպության կայքէջում։ Թարգմանության մեջ նշվում է թարգմանչի անուն ազգանունը: Բացի ընթացիկ նյութերից, որոնց հեղինակը «Ինլայթ»-ն է, թարգմանիչները թարգմանում են նաև մեր ոլորտին առընչվող այլ նյութեր, որոնք կայքում տեղադրվում են թարգմանիչների անունից և թարգմանիչն ունենում է իր անձնական էջը կայքում (ինչպես վերլուծաբանները): Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական էջերի միջոցով. դրանցում ևս նշվում է թարգմանչի անուն ազգանունը։ Ձեր թարգմանությունները մեծ հավանականությամբ տեղ կգտնեն նաև կամզակերպության ամենամյա վերլուծական հանդեսում՝ տպագիր տեսքով:
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն թարգմանիչների բաժնի ղեկավարի, մյուս թարգմանիչների և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, ինչպես նաև կունենաք մեծ թվով թարգմանություններ, որոնց շնորհիվ կստանաք անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Թարգմանիչների բաժնին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։
Uxarkel em