Անգլերենի թարգմանիչ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ են անգլերենի փայլուն իմացությամբ երիտասարդներ, ովքեր պատասխանատու կլինեն մեր պաշտոնական կայքում (www.enlightngo.org) տեղադրված վերլուծությունների՝ հայերենից անգլերեն թարգմանությունների համար։ Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը հայերենով կստանա նյութը, որը պետք է տասնհինգ օրվա ընթացքում ներկայացնի անգլերենով թարգմանված:

Փորձաշրջանը կհաղթահարեն այն դիմորդները, որոնց թարգմանությունները կլինեն պատշաճ՝ ըստ որակական չափանիշների: Փորձաշրջանը հաղթահարած դիմորդներն այնուհետև կանցնեն աշխատանքի: Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Ինչ ենք մենք ակնկալում Ձեզնից

  • Մեկ ամիս ժամանակահատվածում մեկ վերլուծության թարգմանություն՝ խմբագրված թե՛ խմբագրի, թե՛ տվյալ վերլուծության հեղինակի կողմից
  • Կազմակերպության պաշտոնական կայքէջում ու այլ հարթակներում պարբերաբար թարմացվող ինֆորմացիայի թարգմանություն
  • Նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն
  • Կամավոր աշխատանքով զբաղվելու պատրաստակամություն
  • Մոտիվացվածություն
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում

Պահանջվող որակավորումներ

  • Անգլերենի փայլուն իմացություն
  • Բարդ տեքստերի՝ հայերենից տվյալ լեզու գրավոր թարգմանություններ իրականացնելու հմտություններ
  • Microsoft Word ծրագրի իմացություն
  • Անհատական և թիմային  արդյունավետ աշխատանքի ունակություն
  • Ամսական միջինում 8 -10 ժամ աշխատանք

Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը

Ճկունություն: Աշխատանքն իրականացվում է ազատ գրաֆիկով, տնային պայմաններում: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն թարգմանիչների բաժնի ղեկավարի, մյուս թարգմանիչների և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Հրապարակում։ Կատարված թարգմանությունները հրապարակվում են մեր կայքում։ Թարգմանության մեջ նշվում է թարգմանչի անուն-ազգանունը։ Այդ աշխատանքները տարածվում են սոցիալական ցանցերի օգնությամբ։

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր` Դուք կդառնաք Ինլայթի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կունենաք մեծ թվով թարգմանություններ, որոնց շնորհիվ կստանաք անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի կամավոր՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի թարգմանիչների բաժնին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here