Լուսանկարիչ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի լուսանկարչի թափուր հաստիքի համար կարող են դիմել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ լուսանկարիչներ, լուսանկարչություն սիրող և դրանով զբաղվող անհատներ, ովքեր ցանկանում են կամավորական աշխատանքի շնորհիվ զարգացնել իրենց հմտությունները։

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Գործառույթներ
  • Կազմակերպության պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների, միջոցառումների լուսանկարահանում և տեսանկարահանում [վերջինս տեխնիկայի պարամետրերը նկատի ունենալով]:
  • Կազմակերպության ընթացիկ գործունեությամբ պայմանավորված լուսանկարահանումներ և տեսանկարահանումներ:
  • «Ինլայթ»-ի կայքէջի և սոց. մեդիայի համար անհրաժեշտ լուսանկարների տրամադրում:
Պահանջվող սարքավորումներն ու որակավորումները
  • պրոֆեսիոնալ կամ կիսապրոֆեսիոնալ լուսանկարչական սարքի առկայություն
  • լուսանկարչական մինիմալից բարձր գիտելիքներ
  • Adobe Photoshop-ի իմացությունը խիստ ցանկալի է
  • հարակից ծրագրերի իմացությունը ողջունելի է
  • ստեղծարար միտք և լուսանկարչական հետաքրքրական գաղափարներ
  • պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
  • համարձակություն
  • լուսանկարչական տաղանդ 🙂
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Ճկունություն: Աշխատանք իրականացվում է նախապես ձեռքբերվող պայմանավորվածությամբ և գրաֆիկով, չի ենթադրում խիստ ծանրաբեռնվածություն: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Հրապարակայնություն։  Ձեր հեղինակած լուսանկարները զետեղվում են կազմակերպության կայքէջում, սոցմեդիայի տարբեր հարթակներում, տպագիր մամուլում և կազմակերպության կողմից հրապարակվող ու  հրատարակվող այլ հարթակներում՝ Ձեր անուն ազգանունով և հեղինակային իրավունքով:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին: Իսկ Ձեր կատարած տարաբնույթ լուսանկարները և լուսանկարչական աշխատանքները կհարստացնեն Ձեր պորտֆոլիոն: 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես լուսանկարիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։