Թարգմանիչների բաժնի ղեկավար

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համալրում է իր թիմը: Մեզ անհրաժեշտ է թարգմանիչների բաժնի ղեկավար՝ բաժնի աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար։

Աշխատանքն ազատ գրաֆիկով է և կատարվում է կամավորական հիմունքներով։

Ինչ ենք մենք ակնկալում Ձեզնից

  • Թիմի պարբերական աշխատանքների պլանավորում
  • Թիմում կամ նրա աշխատանքներում առաջացած խնդիրների գնահատում, օպտիմալ լուծումների հայտնաբերում և շտկում
  • Թիմին իր աշխատանքներում ուղղորդում
  • Թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքների մասին հստակ պատկերացում և վերահսկում
  • Թիմի աշխատանքների վերջնաժամկետների նկատմամբ վերահսկողություն, կազմակերպության աշխատանքներում ներգրավվածություն, մյուս բաժնի ղեկավարների հետ համագործակցություն
  • Շաբաթական միջինում 8 ժամ զբաղվածություն

Պահանջվող որակավորումները

  • Առաջնորդական հմտություններ
  • Նպատակասլացություն
  • Հետաքրքիր և ստեղծարար մոտեցում
  • Նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն
  • Լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի կամավոր՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով երաշխավորագիր տրամադրել վերջինիս ապագա գործատուին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անհատական և մասնագիտական աճ: Իրականացնելով կազմակերպության բազմաբնույթ կազմակերպչական ծրագրերն ու նախագծերը՝ Դուք կունենաք հարուստ փորձ համապատասխան աշխատանքի բնագավառում, կզարգացնեք առաջնորդական և թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կդառնաք Ինլայթ-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ:

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին որպես թարգմանիչների բաժնի ղեկավար անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here