Սոց. մեդիա վարող

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է ստեղծարար մտածելակերպով Սոց. մեդիա վարող։ Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:

Ինչ ենք մենք ակնկալում քեզանից

  • Ապահովել կազմակերպության ներկայացվածությունը, ակտիվությունն ու առաջխաղացումը սոցիալական մեդիայում
  • Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել տեղեկատվություն՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը
  • Համագործակցել ԵՎՀԿ մարկետոլոգի և այլ անդամների հետ լսարանի ներգրավվածության ապահովմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների մշակման և իրագործման համար
  • Ամսական միջինում 8-10 ժամ աշխատանք

Պահանջվող որակավորումները

  • Սոցիալական ցանցերում և մեդիայում նյութի տարածման, առաջխաղացման հմտություններ
  • Հաղորդակցման և համակարգչային բարձր մակարդակի հմտություններ
  • Սոցիալական մեդիայի վերաբերյալ բավարար գիտելիքներ
  • Facebook, Twitter, LinkedIn, Reddit, Youtube, Instagram լավ իմացություն
  • Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
  • Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու ցանկություն
  • Ստեղծագործ միտք

Ինչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Ճկունություն: Աշխատանքը չի ենթադրում հստակ սահմանված աշխատանքային գրաֆիկ։ Դու կարող ես քո աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկիդ:

Անհատական և մասնագիտական աճ: Որպես մեր կազմակերպության կամավոր՝ դու կդառնաս ԵՎՀԿ-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ,  ձեռք կբերես կամավորական փորձ և պրակտիկ գիտելիքներ սոցիալական մեդիայի ոլորտում։ Հնարավորություն կունենաս ներկայանալ որպես կենտրոնի անդամ, օգտվել կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով։ Ժամկետը լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական։ Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի Հանրային կապերի և մարկետինգի բաժնին որպես Սոց. մեդիա վարող անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: