Թիմ-մենեջեր

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է կամավորական փորձ ձեռք բերել ցանկացող, կազմակերպչական բարձր հմտություններ ունեցող Թիմ-մենեջեր:

Ի՞նչ ենք մենք ակնկալում քեզանից

  • թիմի պարբերական աշխատանքների պլանավորում
  • թիմում կամ նրա աշխատանքներում առաջացած խնդիրների գնահատում, օպտիմալ լուծումների հայտնաբերում և շտկում
  • թիմին՝ իր աշխատանքներում ուղղորդում
  • թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքների մասին հստակ պատկերացում և վերահսկում
  • թիմի աշխատանքների վերջնաժամկետների նկատմամբ վերահսկողություն
  • կազմակերպության աշխատանքներում ներգրավվածություն, մյուս թիմ-մենեջերների հետ համագործակցություն
  • շաբաթական միջինում 5 ժամ զբաղվածություն

Պահանջվող որակավորումները

  • առաջնորդական հմտություններ
  • նպատակասլացություն
  • հետաքրքիր և ստեղծարար մոտեցում
  • նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն
  • Լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ի՞նչ կտա քեզ ԵՎՀԿ-ն

Ճկունություն: Դու ազատ ես աշխատել այնտեղ, որտեղ կամենում ես և ինչպես կամենում ես: Մեզ համար կարևորը արդյունքն է:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ դու կդառնաս ԵՎՀԿ-ի՝ մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Կունենաս թիմային աշխատանք ղեկավարելու, մարդկանց հետ հաղորդակցվելու մեծ փորձ, կզարգացնես կազմակերպչական և առաջնորդական հմտություններդ: Որպես ԵՎՀԿ անդամ՝ հնարավորություն կունենաս ներկայանալու, օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցելու կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել՝ ըստ ցանկության՝ նվազագույնը 6 ամիս, իսկ առավելագույնը՝ 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և մարկետինգի բաժնին որպես Թիմ-մենեջեր անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: