Մեր մասին

«ԻՆԼԱՅԹ» ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը հետազոտական/խորհրդատվական կենտրոն է, որն իրականացնում է հետազոտություններ և խորհրդատվություններ քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթական ու տեխնոլոգիական և այլ բնագավառներում: «Ինլայթ»-ը  կազմակերպում է նաև տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ դասընթացներ, դասախոսություններ, հանդիպումներ, իրականացնում է  կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակում և տարածում է գիտական, վերլուծական, լրատվական, տեղեկատվական նյութեր:

 ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Հայաստանակենտրոնություն

Ազատականություն

Մենք պետականակենտրոն ենք: Մեր բոլոր նախաձեռնություններում և սկզբունքներում մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։ Գերխնդիր ունենալով հանրային շահի սպասարկումը՝ մենք մեկնարկում ենք ազատական գաղափարներից:

 

ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

Հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպում

Հանրային շահառու կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում:
Ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացում՝ ի սպաս հանրային շահի:
Հանրային հետազոտական ” վերլուծական   դաշտի զարգացում:

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Համահավասարություն

«Ինլայթ»-ը հավասար հեռավորության վրա է քաղաքական բոլոր դերակատարներից և ուժային կենտրոններից:
Հրապարակայնություն

«Ինլայթ»-ի ողջ գործունեությունը կազմակերպվում է առավելագույնս հրապարակային, թափանցիկ և հաշվետու ձևաչափով:
Նախանձախնդրություն և արհեստավարժություն

«Ինլայթ»-ի  մտահղացքի իրականացնողներն են նախանձախնդիր և արհեստավարժ անհատները, ովքեր համոզված են, որ ներկայում կառուցվող ապագան հենց իրենք են ուրվագծում և մոդելավորում՝ մտածելով, խոսելով և գործելով:

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2008թ. Արեգ Քոչինյանի և Նիկոլայ Հարությունյանի կողմից հիմնվեց «Պատանի քաղաքագետների ակումբը»:

2011թ. ակումբն  անվանակոչվեց  «Երիտասարդական վերլուծական կենտրոն», որի նպատակը քաղաքացիական հասարակության ինստիտուտներում առավել ակտիվ մասնակցությունն էր՝ բանավեճերի, քննարկումների, ինքնակրթության, ինքնազարգացման միջոցով:

2013թ. ստեղծվեց «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը նպատակ ուներ ապագա հասարակական կազմակերպության համար մշակել և բանաձևել գաղափարներ, նպատակներ, սկզբունքներ և տեսլական։

2016թ. հիմնադրվեց «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» (ԵՎՀԿ) հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը, ներգրավելով մասնագիտական տարբեր կողմնորոշումներ ունեցող երիտասարդների, հրապարակում և հանրայնացնում էր նրանց տեսակետներն ու հարցադրումները զանազան ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում էր բազմաբնույթ միջոցառումներ:

2018թ. «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի անվանափոխության արդյունքում ձևավորվեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն  հասարակական կազմակերպությունը՝  գործունեության ընդլայնված շրջանակով: