Մասնագիտական ընտրություն | Նարինե Պետրոսյան

«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս» նախագծի շրջանակում «Ինլայթ»-ի տարբեր մասնագիտության տեր մարդիկ ներկայացնում են իրենց մասնագիտական ոլորտի փորձը, «Ինլայթ»-ում իրենց աշխատանքային ուղին՝ փորձելով ուղղորդել երիտասարդներին մասնագիտության ընտրության, հմտությունների և անձնային զարգմացման ու կայացման հարցերում:

Նախագծի հյուրը մասնագիտությամբ տնտեսագետ, «Ինլայթ»-ում տնտեսագետ-վերլուծաբան, տնտեսական բլոկի և #EconoMix նախագծի համակարգող, կազմակերպության վերստուգող Նարինե Պետրոսյանն է։ Նարինեն իր բակալավրի կոչումը ստացել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում և այժմ սովորում է նույն ֆակուլտետի «Մակրոտնտեսական վերլուծություն» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսում։

Թամարայի հետ զրույցում Նարինեն բացատրում է՝ ինչպես դպրոցից մաթեմատիկայի հանդեպ հակումը հանգեցրեց տնտեսագիտական կրթության ընտրությանը։ Զրուցակիցները քննարկում են հարմարվողականության կարևորությունը մասնագիտական գործունեությունում, ինքնաիրացման և հմտանալու հնարավորությունները։   

«Մասնագիտությունը պետք է քեզ հոգեհարազատ լինի, քանզի լավ մասնագետ լինելու համար պետք է առաջին հերթին սիրես մասնագիտությունդ, որպեսզի կարողանաս ինքնաիրացվել դրանում և ստեղծել այնպիսի արդյունք, որն օգտակար կլինի նաև հասարակության համար»։

Նարինեի համոզմամբ՝ անկախ նրանից ինչ մասնագիտություն կընտրենք, յուրաքանչյուրիս դեպքում առաջնային պայման պետք է լինի պատասխանատվություն դրսևորելը, որովհետև եթե ինչ-որ բանի կարողանում ենք մոտենալ պատասխանատվությամբ, ապա մենք կարող ենք ապահովել նաև այդ աշխատանքի բարձր արդյունքը, արդյունավետությունն ու հանրային օգտակարությունը։ 

Զրույցն ամփոփվում է ավանդական հեշտ ու հետաքրքիր հարցերի արագ պատասխաններով։ 


Նախագծի շուրջ աշխատող թիմը 

Վարող՝ Թամարա Նազարյան

Օպերատորներ՝ Հայկ Բաբայան, Վահե Սալահյան

Վիդեո-խմբագիր՝  Մերի Ղուլյան, Թամարա Նազարյան

Գրաֆիկ դիզայներ՝  Սյուզի Մելքոնյան


#EnlightVideocast նախագիծը ներկայացնում է կարճ հարցազրույցների շարք «Ինլայթ»-ի անդամների և կամավորների հետ՝ վիդեո ֆորմատով: Ամեն շարքի համար ընտրվում է հատուկ թեմա: Առաջին շարքի թեման #ՄասնագիտականԿողմնորոշումն է:


«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Videocast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:


«Ինլայթ»-ի  թիմին միանալու համար անցեք հղմամբ: