«Ինլայթ» -ը «Առավոտ Լուսո»-ի տաղավարում

Դեկտեմբերի 19-ին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ան­նա Խաչյանը, փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը և Խորհրդի անդամ/վերլուծաբան Լուսինե Հովհաննիսյանը հյուրընկավել էին Հանրային հեռուստաընկերութ­յան  «Ա­ռա­վոտ լուսո» հաղորդմանը:

 Հաղորդման ընթացքում նրանք ներկայացրին կազմակերպության գործունեությունը, ծրագրերը, իրականացրած նախագծերը, կարևորեցին կազմակերպության դերը մասնագիտական գիտելիքներ, փորձ և սոցիալական շփումներ ձեռք բերելու հարցում, ինչպես նաև անդրադարձան կազմակերպությանը անդամակցելու և ընձեռած հնարավորություններից օգտվելու ընթացակարգին: