Մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ  է մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ, ով կզբաղվի նոր անդամների և կամավորների ներգրավմամբ, անհրաժեշտ հարթակների կազմակերպմամբ և տարատեսակ միջոցառումների ժամանակ կազմակերպության ներկայացմամբ:

Գործառույթները՝

  • նախագծել և իրականացնել հավաքագրման ընդհանուր ռազմավարություն,
  • ներկայացնել կազմակերպությունը և նրա ընձեռած կամավորության հնարավորությունները տարատեսակ միջոցառումների, աշխատանքային տոնավաճառների և ոչ պաշտոնական այլ հանդիպումների  ու հարթակների ժամանակ,
  • կազմակերպել տեղեկատվության օրեր բուհական հաստատություններում, գրադարաններում և համապատասխան երիտասարդական հարթակներում,
  • կապեր ստեղծել և համագործակցել  ինքնազարգացման կենտրոնների ու համագործակից հաստատությունների հետ,
  • ակտիվ համագործակցել ՄՌԿ-ի և աշխատակազմի մյուս անդամների հետ, 
  • վճարել Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճար։

Պահանջվող որակավորումներն ու հատկանիշները՝

  • հայերեն բանավոր խոսքի գերազանց տիրապետում,
  • անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet, Calendar, Meet) իմացություն,
  • LinkedIn սոցիալական ցանցից օգտվելու հմտությունը ցանկալի է,
  • լսարանի առջև տպավորիչ ելույթ ունենալու կարողություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի կարողություն,
  • համարձակություն և հետևողականություն
  • ներգրավվածության և ակտիվության բարձր մակարդակ

Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Ճկունություն: Աշխատանքը չի ենթադրում հստակ սահմանված աշխատանքային գրաֆիկ. աշխատաժամանակը բաշխում եք Ձեր հայեցողությամբ` հարմարեցնելով Ձեր առօրյա գրաֆիկին: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն Աշխատակազմի ղեկավարի, համապատասխան անձանց  և մյուս անդամների կողմից:

Հանրայնություն: Դուք ի պաշտոնե մասնակցում եք կազմակերպության համապատասխան միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, տարբեր ոլորտի մասնագետների հետ ծանոթանալու և գործնական կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն եք ստանում: Ինչպես նաև, կազմակերպությունում առավել ակտիվ ներգրավվածության պարագայում կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը կազմակերպության Կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։

Անհատական և մասնագիտական աճ։ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ:  Կկարողանաք զարգացնել անձնակազմ հավաքելու և անձնակազմի հետ աշխատելու հմտություններ: Հնարավորություն կունենաք օգտվելու կազմակերպության ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցելու կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին: Ինչպես նաև Ձեզ լավագույնս դրսևորելու դեպքում աշխատանքի հնարավորություն կստանանք նաև մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում:

Կամավորության վկայական/հավաստագիր։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր՝ նվազագույնը մեկ տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը երեք ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամագրության ընթացակարգը

Անդամագրության գործընթացը տևում է երեքից-չորս շաբաթ: Դիմորդների ընտրությունն իրակացնավում է երկու փուլով՝ հարցազրույց և փորձաշրջան: Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են աշխատանքի: Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ անդամակցելու  համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։