Մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ  է մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ, ով  կզբաղվի նոր անդամների և կամավորների ներգրավմամբ, վերջինիս համար անհրաժեշտ հարթակների կազմակերպմամբ և տարատեսակ միջոցառումների ժամանակ կազմակերպության ներկայացմամբ:

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Գործառույթները

  • նախագծել և իրականացնել հավաքագրման ընդհանուր ռազմավարություն
  • ներկայացնել կազմակերպությունը և նրա ընձեռած կամավորության հնարավորությունները տարատեսակ միջոցառումների, աշխատանքային տոնավաճառների և ոչ պաշտոնական այլ հանդիպումների  և հարթակների ժամանակ
  • կազմակերպել տեղեկատվության օրեր բուհական հաստատություններում, գրադարաններում և համապատասխան երիտասարդական հարթակներում
  • կապեր ստեղծել և համագործակցել  ինքնազարգացման կենտրոնների և համագործակից հաստատությունների հետ 

Պահանջվող որակավորումներն ու հատկանիշները

  • հայերեն բանավոր խոսքի գերազանց տիրապետում
  • անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Google Docs, Sheets, Forms- ծրագրերի իմացություն
  • LinkedIn սոցիալական ցանցից օգտվելու հմտությունը ցանկալի է
  • լսարանի առջև տպավորիչ ելույթ ունենալու կարողություն
  • հաղորդակցման գերազանց հմտություններ և արագ կողմնորոշվելու ունակություն
  • անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի կարողություն
  • պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
  • համարձակություն և հետևողականություն
  • ներգրավվածության և ակտիվության բարձր մակարդակ

Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Ճկունություն: Աշխատանքը չի ենթադրում հստակ սահմանված աշխատանքային գրաֆիկ: Դուք  աշխատաժամանակը բաշխում եք Ձեր հայեցողությամբ` հարմարեցնելով Ձեր առօրյա գրաֆիկին: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ:  Կկարողանաք զարգացնել անձնակազմ հավաքելու և անձնակազմի հետ աշխատելու հմտություններ: Ինչպես նաև հնարավորություն կունենաք օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցելու կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես մարդկային ռեսուրսների հավաքագրման մասնագետ անդամակցելու  համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը : Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։ 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here