«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս» նախագծի շրջանակում «Ինլայթ»-ի տարբեր մասնագիտության տեր մարդիկ ներկայացնում են իրենց մասնագիտական ոլորտի փորձը, «Ինլայթ»-ում իրենց աշխատանքային ուղին՝ փորձելով ուղղորդել երիտասարդներին մասնագիտության ընտրության, հմտությունների և անձնային զարգմացման ու կայացման հարցերում:
Նախագծի հերթական հյուրը լեզվաբան-գրականագետ, կրթության կառավարման մասնագետ Նունե Մաթևոսյանն է։ Նունեն «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում այս պահին ազատ անդամ է, սակայն նախկինում եղել է սոցիալական մեդիայի գծով պատասխանտու, գլխավոր խմբագիր ու խմբագիրների բաժնի ղեկավար։
Թամարայի հետ զրույցում Նունեն նշում է, որ սոցիալական մեդիայի մարքեթինգի և վաճառվող տեքստեր գրելու գործիքակազմին ծանոթացել է Ինլայթում, բայց մինչ այդ պատմում է իր մասնագիտական ընտրությունների, դրանց դժվարությունների, հմտությունների համադրության և փոխադրման, գործնական և ընկերական հարաբերությունները ճիշտ համատեղելու և մասնագիտական հետևողականության մասին։
«Կամավորության ամենամեծ հետադարձ պատասխանը, որ ստանում ես առհասարակ, ընկերներն են, թիմը, ինքդ քեզ դրսևորելու կարողությունը, անշախախնդիր որևէ բան անելու սովորությունը»։
Զրույցն ամփոփվում է ավանդական դարձան հեշտ ու հետաքրքիր հարցերի արագ պատասխաններով։
Նախագծի շուրջ աշխատող թիմը
Վարող՝ Թամարա Նազարյան
Օպերատորներ՝ Հայկ Բաբայան, Վահե Սալահյան
Վիդեո-խմբագիր՝ Մերի Ղուլյան, Թամարա Նազարյան
Գրաֆիկ դիզայներ՝ Սյուզի Մելքոնյան
#EnlightVideocast նախագիծը ներկայացնում է կարճ հարցազրույցների շարք «Ինլայթ»-ի անդամների և կամավորների հետ՝ վիդեո ֆորմատով: Ամեն շարքի համար ընտրվում է հատուկ թեմա: Առաջին շարքի թեման #ՄասնագիտականԿողմնորոշումն է:
«Մասնագիտական ընտրություն. ե՞րբ և ինչպե՞ս»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Videocast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
«Ինլայթ»-ի թիմին միանալու համար անցեք հղմամբ: