Ողջու՜յն
Բարի գալուստ «Ինլայթ»՝ թվային, բաց և անկախ մտակենտրոն։
Մեր համայնքը հետազոտում և հրապարակում է բարձր հանրային ազդեցություն ունեցող նյութեր՝ կառուցողական երկխոսության համար։
Մեր նախագծերի նպատակն է հանրային խոսույթը ուղղորդել դեպի ներառական, գործուն և գիտահեն որոշումների կայացում։
- որպես նախաձեռնություն
- 18տարի
- որպես ՀԿ
- 10տարի
- անդամներ և կամավորներ
- 500+անհատներ
- 5 լեզուներով
- 2500+հրապարակում
Վերջին հրապարակումները
Մեր մասին
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպություն է։
Նպատակներ
Հանրային շահառու կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում:
Ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացում՝ ի սպաս հանրային շահի:
Հանրային հետազոտական-վերլուծական դաշտի զարգացում:
Գաղափարներ
Հայաստանակենտրոնություն
Մենք պետականակենտրոն ենք: Մեր բոլոր նախաձեռնություններում մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։
Ազատականություն
Գերխնդիր ունենալով հանրային շահի սպասարկումը՝ մենք մեկնարկում ենք ազատական գաղափարներից:
Սկզբունքներ
Համահավասարություն
«Ինլայթ»-ը հավասար հեռավորության վրա է քաղաքական բոլոր դերակատարներից և ուժային կենտրոններից:
Հրապարակայնություն
«Ինլայթ»-ի ողջ գործունեությունը կազմակերպվում է առավելագույնս հրապարակային, թափանցիկ և հաշվետու ձևաչափով:
Արհեստավարժություն
«Ինլայթ»-ի մտահղացքի իրականացնողներն են արհեստավարժ անհատները, ովքեր համոզված են, որ ներկայում կառուցվող ապագան հենց իրենք են ուրվագծում և մոդելավորում՝ մտածելով, խոսելով և գործելով:
Օգնիր պահպանել «Ինլայթ»-ի անկախությունը
Մեր անկախությունը երաշխավորում են անհատների նվիրատվությունները և անդամավճարները։




