«ԻՆԼԱՅԹ» ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը հետազոտական/խորհրդատվական կենտրոն է, որն իրականացնում է հետազոտություններ և խորհրդատվություններ քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթական ու տեխնոլոգիական և այլ բնագավառներում: «Ինլայթ»-ը կազմակերպում է նաև տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ դասընթացներ, դասախոսություններ, հանդիպումներ, իրականացնում է կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակում և տարածում է գիտական, վերլուծական, լրատվական, տեղեկատվական նյութեր:
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
Հայաստանակենտրոնություն |
Ազատականություն |
Մենք պետականակենտրոն ենք: Մեր բոլոր նախաձեռնություններում և սկզբունքներում մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։ | Գերխնդիր ունենալով հանրային շահի սպասարկումը՝ մենք մեկնարկում ենք ազատական գաղափարներից: |
ՆՊԱՏԱԿՆԵՐ
Հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպում |
Հանրային շահառու կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում: |
Ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացում՝ ի սպաս հանրային շահի: | |
Հանրային հետազոտական ” վերլուծական դաշտի զարգացում: |
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Համահավասարություն | «Ինլայթ»-ը հավասար հեռավորության վրա է քաղաքական բոլոր դերակատարներից և ուժային կենտրոններից: |
Հրապարակայնություն | «Ինլայթ»-ի ողջ գործունեությունը կազմակերպվում է առավելագույնս հրապարակային, թափանցիկ և հաշվետու ձևաչափով: |
Նախանձախնդրություն և արհեստավարժություն | «Ինլայթ»-ի մտահղացքի իրականացնողներն են նախանձախնդիր և արհեստավարժ անհատները, ովքեր համոզված են, որ ներկայում կառուցվող ապագան հենց իրենք են ուրվագծում և մոդելավորում՝ մտածելով, խոսելով և գործելով: |
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
2008թ. Արեգ Քոչինյանի և Նիկոլայ Հարությունյանի կողմից հիմնվեց «Պատանի քաղաքագետների ակումբը»:
2011թ. ակումբն անվանակոչվեց «Երիտասարդական վերլուծական կենտրոն», որի նպատակը քաղաքացիական հասարակության ինստիտուտներում առավել ակտիվ մասնակցությունն էր՝ բանավեճերի, քննարկումների, ինքնակրթության, ինքնազարգացման միջոցով:
2013թ. ստեղծվեց «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը նպատակ ուներ ապագա հասարակական կազմակերպության համար մշակել և բանաձևել գաղափարներ, նպատակներ, սկզբունքներ և տեսլական։
2016թ. հիմնադրվեց «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» (ԵՎՀԿ) հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը, ներգրավելով մասնագիտական տարբեր կողմնորոշումներ ունեցող երիտասարդների, հրապարակում և հանրայնացնում էր նրանց տեսակետներն ու հարցադրումները զանազան ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում էր բազմաբնույթ միջոցառումներ:
2018թ. «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի անվանափոխության արդյունքում ձևավորվեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ գործունեության ընդլայնված շրջանակով: