XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց
Նորագույն պատմության թվով 9 գերմանական, ֆրանսիական և անգլոսաքսոնական ավանդույթները
«Ինլայթ»-ը ներկայացնում է Arzamas-ի «XX դարի փիլիսոփայության տարրական ուղեցույց» շարքի նյութերի հայերեն թարգմանությունը:
Հերմենևտիկա
Փիլիսոփայական հերմենևտիկան ծագել է Գերմանիայում, անցյալ դարի 60-80-ականներին։ Ֆենոմենոլոգիայի զարգացումն է լեզվի առումով։
Ինչ հիմնական խնդիրն էր լուծում այս ուղղությունը
Ինչպես է հնարավոր հասկանալը։
Հիմնական թեզիսը
Աշխարհի մեկնաբանությունը հնարավոր է այն նույն մոդելների հիման վրա, ինչ տեքստի մեկնաբանությունը։
Ինչ եզրույթներ են օգտագործել փիլիսոփաները
Հերմենևտիկական շրջան ⇾ հասկանալու գործընթացի պարադոքսալ հատկանիշը, ըստ որի՝ ամբողջն իմանալու համար (օրինակ՝ գրական ստեղծագործության մտահղացումը) պետք է իմանանք դրա մասերը (լեզվի ինչ նախադասություններից է այն բաղկացած և հակառակը՝ մասերի շուրջ ճիշտ պատկերացում կազմելը ենթադրում է ամբողջի մասին իմացություն։
Հասկացության հորիզոնը ⇾ աշխարհի մասին պատկերացումները, որոնք հատկանշական են տեքստի հեղինակի, ընթերցողի կամ երկխոսության մասնակցի համար: Հասկանալու գործընթացը նկարագրվում է որպես հասկացողությունների հորիզոնների փոխադարձ մոտեցում։
Հաղորդակցական բանականություն ⇾ պատկերացում այն մասին, որ մարդու մտածողությունը կարող է լինել երկխոսություն այլ մարդկանց հետ լեզվի և հանրության մեջ։
Որ գիտությունների վրա է ազդել՝ փիլիսոփայությունից բացի
Հերմենևտիկան՝ որպես փիլիսոփայական դիսցիպլին ու մեթոդ, կիրառվել է սոցիալական տեսության, գրականագիտության ու գեղագիտության մեջ։ Օրինակ՝ արվեստի գործը հասկանալու գործընթացը այս ավանդույթի շրջանակներում նկարագրվում է որպես ոչ գծային և հեղինակի ու հանդիսատեսի համահեղինակություն պահանջող գործընթաց։
Դպրոցի առանցքային ներկայացուցիչները
Փիլիսոփայական հերմենևտիկայի դասական ներկայացուցիչը Հայդեգերի աշակերտ Հանս Գեորգ Գադամերն է։ Այդ ավանդույթին են հարում ժամանակակից փիլիսոփաներ Կառլ-Օտտո Ապելը և վերջին տասնամյակի առավել ազդեցիկ մտավորականներից մեկը՝ Յուրգեն Հաբերմասը։
Գրականություն
- Пассмор Д. Сто лет философии. М., 1998.
- Андерсон П. Размышления о западном марксизме. М., 1991.
- Уэст Д. Континентальная философия. М., 2015.
Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: