Անժելիկա Շտայգերը սիրում է հեքիաթներ պատմել: Ահա այսպես է ֆրանկֆուրտցին վաստակում իր գումարը: Մենք նրան այցելեցինք իր գրական ակումբում և լսեցինք:
Անժելիկա Շտայգերի հաճախորդները աչքերը հառել են նրա շուրթերին։ Նրանք խանդավառությամբ լսում են ֆրանկֆուրտցուն։ Շտայգերը շշնջում է վիշապների մասին, խոսում ջրային վհուկների և արքայազների մասին։ Երբեմն նրա բառերն արձագանքում են սենյակում, երբեմն շշուկով լսվում: Նա մերթ շարժում է շուրթերը, մերթ փոխում դեմքի արտահայտությունը։ Շտայգերն իր ձայնով կենդանի շունչ է տալիս հեքիաթներին։ Իր փոքրիկ ունկնդիրները հիացած են մեծ պատմություններով: Վայնշտրասե մանկական կենտրոնի խումբը այսօր այցելում է պրոֆեսիոնալ հեքիաթասացին:
Շտայգերի` Շոկոլադ սրճարանի գրական ակումբում, ութ երեխա հանգստանում է կարմիր ներքնակների վրա։ Ոմանք պառկում են փորի վրա և ոտքերը ձգում օդ։ Մյուսները նախընտրում են նստել` ոտքերը ծալած: Շտայգերը նստում է նրանց դիմաց՝ փայտե աթոռի վրա: 57-ամյա կինը խոսում է Հուփֆ թագավորի մասին, ով միշտ քնելուց առաջ ցատկոտում է իր անկողնու վրա։ Այն ընթացքում, երբ Շտայգերը մրմնջում է, նա նայում է երեխաների աչքերին, կնճռոտում ճակատը և շարժում ձեռքերը։ Եթե ես բարձրաձայն հեքիաթներ կարդայի, պետք է մշտապես նայեի գրքին։ Ազատ պատմությունների շնորհիվ ավելի ինտենսիվ ու անմիջական կապի մեջ եմ ունկնդիրների հետ:
Նախ բուժքույր, հետո պատմող
Շտայգերին մշտապես դուր է եկել մարդկանց հետ շփվելը: Նախկինում նա աշխատում էր որպես բուժքույր և խնամում էր տարեցներին, տեսակավորում էր դեղահաբերը, լվանում մարմինները և պատասխանում փորձնակների և վերապատրաստվողների հարցերին: 1980-ականներին նա ազատ ժամանակ հաճախում էր թատերական ներկայացումների: Բեմում արտիստները հանդես էին գալիս «Իմաստուն Նաթան» երաժշտական մեղեդիով, իսկ դերասան Ուիլ Քուադֆլիգը ներկայացնում էր «Մատանի» առակը՝ պատմություն քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների հարաբերությունների մասին: «Մինչ այսօր հիշում եմ, թե ինչպես էի մոռացել ժամանակի ու տարածությաւն մասին ու թեքվել առաջ և պարզապես լսում էի լեզուն և արտահայտությունը», ” հիշում է Շտայգերը: Հենց այդ ժամանակ է նրա մոտ կիրք արթնացել պատմողական գրականության հանդեպ։ Բայց միայն 2004 թվականին, երբ զբոսնում էր, «Ֆրանկֆուրտ» հեքիաթային ֆիլմից հայտնաբերեց մի գովազդ: «Փնտրվում են կամավորներ»` նշված էր այնտեղ: «Իմ հոգու մի մասը արտասովոր կերպով արձագանքեց», ” ասում է Շտայգերը: Նա շուտով ստանձնեց ցերեկային խնամքի կենտրոնների մի քանի խմբերի պատասխանատվությունը և այնտեղ սկսեց պատմել իր պատմությունները: Նա շարունակեց կրթվել, մարզեց ձայնը և մասնակցեց հեքիաթների սեմինարների: 2007 թվականին Շտայգերը դարձավ ինքնուրույն և բացեց իր գրական խմբակը, որտեղ ելույթ էին ունենում նաև այլ արտիստներ։
Թագավոր Հուփֆի պատմության կողքին, այսօր իրեն այցելող երեխաների համար Շտայգերը ընտրել է նաև պատմություն Թուրքիայի մասին։ Այն կոչվում է Կճուճ։ Հեքիաթում մի աղքատ աղջիկ գտնում է կախարդական կճուճ ու նետում է փողոց: Բայց կճուճը միշտ վերադառնում է նրա տուն և բերում նախ խաղողի տերևներ, ապա զարդեր և վերջում փեսացու: Շտայգերն այս հեքիաթն ստեղծել է իր աշխատասենյակում: Այստեղ վեց մետր բարձրությամբ դիզված են մասնագիտացված գրքեր, օրինակ Հեքիաթների հանրագիտարանը, Սանդմանի ճանապարհորդությունը հեքիաթների երկրի միջով կամ գերմանական ժողովրդական երգերի մեծ գիրքը: Երբ Շտայգերը հետաքրքիր տեքստ էր գտնում, սկսում էր աշխատանքը։ Նա ավելացնում է երկխոսություն, կրճատում է նախադասությունները և ավելացնում բառեր: Որոշ աշխատանքների համար դա տարիներ է պահանջում: «Լավ հեքիաթը փոքրիկ պատմություն է, որում ինչ-որ հրաշալի բան է պատահում: «Դա հուզում է ունկնդիրներին և տանում նրանց դեպի երազների աշխարհ»,- ասում է ֆրանկֆուրտցին: Սա գործում է միայն կենդանի լեզվով: Այսպիսով, կճուճը ոչ թե հանկարծակի է հայտնվում դռան առջև, այլ այն «արագ» դուրս է գալիս դռնից, փողոցով դեպի աղջկա տուն: Թակում է դուռը, խոսում ու փայլում – թե՛ մեծ, թե՛ փոքր ունկնդիրների աչքերով։
Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար
Շտայգերը միայն երեխաներին չէ, որ պատմում է իր պատմությունները: Նրա հետ հեքիաթային երկիր են ճանապարհորդում նաև երիտասարդներն ու մեծահասակները: Նա ճանապարհորդում է Հռենոս-Մայն տարածքով: Ֆրանկֆուրտից Վիսբադեն, Մայնցից Դարմշտադտ։ Այստեղ նա խոսում է դպրոցներում և մանկապարտեզներում, մեկ այլ տեղ՝ հյուրանոցներում և ռեստորաններում, մեկ այլ վայրում ծննդյան առիթների կամ հարսանիքների ժամանակ։ Երբեմն նա ժամանցային հեքիաթներ է հավաքում ճամպրուկի մեջ, երբեմն խոհուն պատմություններ է լցնում այնտեղ: «Հեքիաթներն անցյալի հեռուստատեսային հաղորդումն են։ Կային աղմկոտ և հյութեղ պատմություններ, որոնք ոչ մի երեխա չպետք է լսեր: Մյուս հեքիաթները բարոյական արժեքներ են հաղորդում: Բայց հեքիաթասաց Ռուդոլֆ Գայգերն արդեն գիտեր. «Հեքիաթները կյանքի լրջության մասին ուրախությամբ պատմելու արտոնություն ունեն», ” ասում է Շտայգերը: Պայծա՞ռ: Մի՞թե դաժան չէ, երբ արքայազնը սպանում է վիշապին։ Անսիրտ չէ՞, երբ ծնողները Հենզելին ու Գրետելին թողնում են անտառում։ Մի՞թե դաժան չէ, երբ կախարդը վառվում է ջեռոցում։ «Ոչ», ” ասում է Շտայգերը: «Առօրյա կյանքն ավելի դաժան է, իսկ շատ հեռուստատեսային հաղորդումներ՝ ավելի դաժան»։ Եթե կախարդը այրվում է իր պատմության մեջ, նա պատմում է այն մեկ նախադասությամբ: Նա բաց է թողնում մանրամասները: Բայց ոչ մի բառ չի կարող շրջանցել բովանդակությունը: «Եվ նրանք, ովքեր չմահացան, հավերժ ապրում են մինչ այսօր»:
Թարգմանիչ` Լուսինե Մնոյան (Lusine Mnoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: