«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համալրում է իր թիմը հայերենի գերազանց իմացությամբ երիտասարդներով, ովքեր կիրականացնեն կազմակերպութան պաշտոնական կայքէջում և մնացյալ հարթակներում տեղադրվող նյութերի խմբագրումն ու սրբագրումը։
Գործառույթները
- Շաբաթվա կտրվածքով առնվազն մեկ նյութի, ինֆոգրաֆիկաների սրբագրում/խմբագրում
- Խմբագրված նյութերի հրապարակում կազմակերպության կայքում
- Նախատեսված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում
- Մասնակցություն և ներգրավվածություն բաժնի ընթացիկ աշխատանքներում
- Մասնակցություն կազմակերպության ընթացիկ աշխատանքներում
- Առավել ակտիվ խմբագիր/սրբագրիչները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն
Պահանջվող որակավորումները
- Հայերենի փայլուն իմացություն
- Բարդ մասնագիտական տեքստերի հետ աշխատելու կարողություն
- G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
- WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
- Ուշադրություն և պատասխանատվության զգացում
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
- Նվիրվածություն
- Ակտիվություն և մոտիվացիա
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի, խմբագիրների և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Անհատական և մասնագիտական աճ։ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: Կմասնակցեք նաև մասնագիտական բանախոսությունների, դասախոսությունների, պրակտիկաների, որոնք մեծապես կնպաստեն Ձեր մասնագիտական աճին: Ձեզ լավագույնս դրսևորելու դեպքում աշխատանքի հնարավորություն կստանանք նաև մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր` նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
Անդամագրության ընթացակարգը
Դիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական խմբագրություն և հարցազրույց:
Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է խմբագրության ենթակա նյութերը, որոնք պետք է երեք օրվա ընթացքում խմբագրված/սրբագրված ներկայացնի: Փորձաշրջանի առաջին փուլը հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի:
Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են կամավորական աշխատանքի:
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին որպես խմբագիր/սրբագրիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։