5 փաստ սառցադաշտերի մասին

Ի՞նչ են փնտրում սառցադաշտերի հնէաբանները, և ինչպե՞ս սառցադաշտերի հալեցումը կազդի Եվրոպայի վրա։

Սառցադաշտը մեծ մասամբ մթնոլորտային ծագում ունեցող սառույցի զանգված է, որը ծանրության ուժի տակ գտնվում է մածուցիկ պլաստմասե հոսանքի վիճակում , որը ստանում է հոսքի, հոսքերի համակարգի, երկնակամարի կամ լողացող սալի ձև: Գիտությունը, որը ուսումնասիրում է սառցադաշտերը, կոչվում է սառցաբանություն: Պատմում ենք սառցադաշտերի առաջացման, սառցադաշտերի հնէաբանության մասին և կլիմայի վրա սառույցի հալվելու ազդեցության մասին։

Սառցադաշտերի առաջացման վրա առաջին հերթին ազդում են ռելիեֆը և կլիման

Կան որոշ գործոններ, որոնց համադրությունը թույլ է տալիս այս կամ այն տարածքում սառցադաշտերի առաջացում, ընդ որում, դա բավականին երկարաժամկետ ընթացք է, բայց գլխավոր երկու գործոնները ռելիեֆը և կլիման են։ Հետևաբար, պայմանները պետք է այնպիսին լինեն, որպեսզի այդ տարածքում գերակայի օդի բացասական ջերմաստիճանը, պետք է տեղումները առավելապես լինեն ձյան տեսքով, և ամռանը այնքան էլ տաք չլինի, որպեսզի կուտակված ձյունը հասցնի հալչել։ Եթե այսպիսի պայմանները պահպանվում են երկար ժամանակ, դրանց համար բարենպաստ ռելիեֆում կարող են առաջանալ սառցադաշտեր։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Արկտիկայի սառցադաշտերը նվազում են

Ընդ որում բավականին տեսանելի կերպով։ Այս երևույթը նկատելի չէ միայն այն սառցադաշտերում, որոնք գտնվում են լեռներում, որտեղ կլիման բավականին ցուրտ է և սառույցը շատ է։ Երբ ամառվա ջերմությունը չի բավարարում, սառցադաշտերը հասնում են օվկիանոս և սկսում են դուրս գալ սալաքարերի նման։ Սա ծովային սառույց չէ, սա սալաքար է, որը հոսում է ծով։ Այսպիսի սալաքարեր կան Կանադական Արկտիկայում։ Ընդամենը 100 տարի առաջ ամենահյուսիսային Էլսմիր կղզում կային մոտ 9000 կմ² այդպիսի սառցային բեկորներ, որոնց լայնությունը մի քանի մետրի էր հասնում։ Այսօր դրանցից մնացել է ավելի քիչ քան 1000 կմ²։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Ներկայումս սառցաբանությունը սերտորեն փոխկապակցված է այլ գիտությունների հետ

Եթե նախկինում աառցաբանությունը սերտորեն կապված էր կլիմայական գիտությունների հետ, ապա հիմա արդեն շատ են կապերը ծովագիտության հետ, քանի որ սառույցների փոխազդեցությունը ծովի հետ ավելի սերտ է, քան նախկինում էին ենթադրում։ Ներկայումս բնության համակարգի հետ կապված հարցերը մենք առանձին գիտությունների ենք բաժանել (սառցաբանությունը, բնագիտությունը և այլն). իրականում այս ամենը միասին է աշխատում։ Եվ պետք է իմանալ, թե ինչպես է կառուցված այդ համակարգը, ինչպես է այն փոխազդում, և ինչպես է այն ընկալում Երկրի բնական կեղևի բոլոր փոփոխությունները։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Սառույցների հալվելը ուժեղ ազդեցություն կունենա Արևմտյան Եվրոպայի կլիմայի վրա

«Եթե ողջ սառցե ծածկը հանենք, ապա Արևմտյան Եվրոպայի կլիման մթնոլորտային շրջանառության փոփոխության արդյունքում կդառնա ավելի խիստ։ Կփոխվի օդային զանգվածի շրջանառության բնույթը, և ձմեռները կդառնան ավելի դաժան ոչ միայն Մոսկվայում, այլև Դուբլինում և Փարիզում։ Կան շատ տարբեր տեսություններ, թե ինչ տեղի կունենա Գոլֆստրիմի հետ։ Սառույցներից ազատված ջուրը ավելի քազցրահամ է և թեթև, և այն ինչ-որ տեղ պետք է լցվի։ Հավանաբար այն մակերեսի վրա կմնա, իսկ տաք ջուրը ներքև կիջնի։ Ողջ սառույցը կհալչի բայց ավելի տաք չի լինի», – ասում է կլիմայաբան Պավել Կսնստանտինովը։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Գոյություն ունի սառցագիտական հնէաբանություն

Սառույցները գիտնականներին տալիս են բազմաթիվ հնէաբանական բացահայտումներ։ Այս բնական սառնարաններում հնագույն արտեֆակտները կարող են պահպանվել հազարավոր տարիներ, գտնվելով գերազանց վիճակում։ Հալվելով սառույցը հետզհետե ի հայտ է բերում իր մեջ թաղված աճյունները, կենցաղային իրերը և որսորդական գործիքները, որոնք թաքցրել կամ երբևիցէ կորցրել են․ սա այն բացառիկ դեպքն է, երբ գլոբալ տաքացումը կարող է շահավետ լինել գիտնականների համար։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Բնօրինակի հեղինակ՝ Марика Кутидзе, ПостНаука

Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: