Լեոնարդո դա Վինչի. մարդու մարմինն իբրև բարդ մեխանիզմ

Ropes cords and sinews.... Da Vinci linked anatomy to engineering. © Image: REUTERS

Ինչպե՞ս Լեոնարդո դա Վինչիի էսքիզները մարդուն ներկայացրին որպես բարդ մեխանիզմ 

Լեոնարդո դա Վինչին պարզապես հիացած էր մարդկային մարմնով: Իր քննադատություններում նա հազիվ էր թաքցնում քամահրանքն այն մարդկանց հանդեպ, ովքեր «նկարում էին սեփական մերկ մարմինը՝ նմանվելով փայտի, հմայքից զուրկ, այնպես կարծես նայում ես ընկույզով լի պարկի, այլ ոչ թե մարդու մարմնի»: 

Leonardo da Vinci, Anatomical studies of the shoulder, c 1510. Image: Wikiart.org

Նրա պատկերած մարմինները նախատեսում էին մեկ այլ, շատ ավելի տարբեր խորհուրդ. ապրող մեխանիզմներ, որոնք նա կստանար միավորելով այն բոլոր գաղափարները, որոնց հանգել էր մի շարք հետազոտությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում՝ ներառյալ կենդանիների եւ մարդկանց հերձումները: 

Այս եղանակով նա կանխատեսում էր շատ հարցեր, որոնք այժմ էլ գտնվում են ժամանակակից գիտական ուշադրության կենտրոնում. մարդու մարմնի մեխանիկայից սկսած՝ մինչ դրա մեխանիկական լինելու հնարավորությունները: 

Լեոնարդոն նոտարի եւ մի գյուղացի կնոջ անօրինական զավակ էր: Նա ո՛չ դպրոց եւ ո՛չ էլ համալսարան չի հաճախել, բախտի բերմամբ ստացել է բավականաչափ ոչ ֆորմալ կրթություն: Նրա գիտելիքները մարդկային մարմնի մասին ինքնուս էին եւ մեծապես փորձերի արդյունք: 

Լեոնարդոյի նոթատետրը լի էր թեզերով, էսքիզներով եւ սղագրումներով արտահայտված գաղափարների պոռթկումներով: Նոթերից մեկում նշված էր հետեւյալը. 

«Ունենալ Ավիցենայի օգտակար գյուտերի վրա արված աշխատանքը թարգմանած. տեսարանի արկղ, պողպատ, պատառաքաղ, եւ …, փայտածուխ, վահանակներ, թուղթ, եւ կավիճ…սպիտակ, եւ մոմ…բաժակի համար, մի սղոց լավ ատամներով ոսկրերի համար, հատիչ, թանաքաման… երեք դեղաբույս, եւ Ագնոլո Բենեդետո: Ձեռք բեր գանգ, ընկույզ-մանանեխ»: 

Մտքերի այս խառնակույտում մենք տեսնում ենք Լեոնարդոյի հետաքրքրությունը մարմնի հանդեպ, մի բան, որ նա կբացահայտեր հերձման միջոցով: Հավանաբար իր ամենահայտնի հերձումը այն էր, որը նա կատարել էր 1506 թվականին Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նուովա հիվանդանոցում. հերձել էր մի մարդու, ով պնդում էր, թե 100 տարեկան է: 

Լեոնարդոն այս մարդու հետ զրուցել էր վերջինիս մահվան նախորդող գիշերը. «Եվ այս ծերուկն իր մահից մի քանի ժամ առաջ ինձ ասաց, որ նա գրեթե 100 տարեկան է, եւ չի գիտակցում որեւէ մարմնական ձախողում, թուլությունից բացի»: 

Երբ նա մահացավ, Լեոնարդոն փորձարկեց այդ մարդու դիակը: 

Անատոմիական մեխանիկա 

Լեոնարդոյի անատոմիական նկարները ցույց են տալիս բազմաթիվ տեսարաններ՝ անսովոր իր ժամանակների համար, բայց միաժամանակ նման ժամանակակից մեխանիկական  գծագրերին եւ նկարագրական երկրաչափությանը: 

Superficial anatomy of the shoulder and neck, recto, c. 1510, Royal Collections, RCIN 919003, Google Art Project. © Image: Wikimedia Commons

Նա գրել է.«Եթե դուք ցանկանում եք ամբողջովին ճանաչել մարմնի մասերը անատոմիապես, դուք կամ Ձեր աչքը կարիք ունեք տեսնելու դա տարբեր ասպեկտներից, դիտարկելով այն վերեւից ներքեւ, իր բոլոր կողմերով, նրա շուրջը պտտվելով եւ յուրաքանչյուր անդամի ծագումը որոնելով»: 

Լեոնարդոն կաղապարներից դուրս էր մտածում: Նրա մոտեցման համաձայն՝ անատոմիան կապվում է ինժեներիայի հետ: 

Նրա ուշադրությունը մեխանիզմների հանդեպ գալիս էր շարժման նկատմամբ իր հետաքրքրությունից: Նրա նկարները պարզաբանում են այն, թե ինչպես են մեխանիզմի մասերը, կենդանիները եւ մարդիկ նախատեսված շարժվելու համար, եւ ինչպես են շարժումն ու ուժերը փոխանցվում մեկ բաղադրիչից մյուսը: 

Հզոր անալոգիաները ձեւավորվում են մեխանիկական եւ կենսաբանական մասերի միջեւ, ինչպիսիք են օրինակ՝ պարաններն ու լարերը կամ մկաններն ու ջիլերը: 

Leonardo da Vinci, Anatomy of a Bear’s Foot, c. 1488-90. © Image: Wikiart.org

Լեոնարդոն հետաքրքրված էր այն փոփոխությամբ, որին ենթարկվում էր մարմինը ժամանակի ընթացքում թե՛ բնական գործընթացների, թե՛ մարդու մարմնի աստիճանական տարրալուծման արդյունքում: 

Օրինակ՝ նա բացահայտեց, որ 100 տարեկան մարդու մկանային հյուսվածքը «չոր է, նեղացած եւ թառամած»: Այս հերձմանը զուգահեռ նա կատարեց մեկ այլ հերձում. «2 տարեկան երեխայի, ում մոտ ես հայտնաբերեցի ամեն ինչ՝ հակառակ այն ամենի, ինչ կար ծեր մարդու մոտ»: 

A re-construction of Leonardo’s mechanical knight. © Image: Erik Möller, Wikimedia Commons

Լեոնարդոն ամբողջ կյանքում հետաքրքրված է եղել նաեւ մարդկային մարմնի ծերացող լինելն ու անճոռնիությունը նկարագրելով: Նրա աշխատանքում մենք տեսնում ենք դիմացկուն եւ ամրակազմ մեխանիկական մարմինների եւ ծերացող մարմինների միջեւ հակադրությունը: 

Իր դիզայնավորած ավտոմատացված (automata) մարմինների տարբեր տեսակներով  Լեոնարդոն մարդկային մարմնից, որը թուլության եւ ծերացման ենթակա է, անցում է կատարում ամբողջապես մեխանիկական մարմնի: 

Մեխանիկական ասպետը, օրինակ, որ նա նկարել էր Ֆորսթերի նոթատետրերում, կարծես նախագծվել է ժամացույցի մեխանիզմի մշակմամբ: Այն կարող է շարժել իր ձեռքերը, ոտքերը եւ պտտել իր գլուխը: 

Ժամանակակից ռոբոտաշինության մեջ հաճախ կիրառում են Լեոնարդոյի մարդկային տեսքով շարժունակ automata-ների էսքիզները: 

Լեոնարդոյի մարդկային մարմնի մասին բացահայտումների մեջ մենք նկատում ենք հետաքրքրություն ինժեներիայի, շարժման, անատոմիայի եւ ծերացման հանդեպ, թեմաներ, որոնք այսօր էլ մեզ գիտականորեն գրավում են:

Բնօրինակի հեղինակ՝ World Economic Forum


Թարգմանիչ՝ Ռուզաննա Հովհաննիսյան (Ruzanna Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: