Կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետը փրկվեց ցեղասպանության ժամանակ և ինչ-որ կերպ կամրջեց հայկական և թուրքական երաժշտությունների անջրպետը։ Նա ավելի հանրաճանաչ պետք է լինի։
Ապրիլի 24-ը՝ կիրակի օրը Զատիկի օրն է, սակայն հայերի համար այն նաև ցեղասպանության հիշատակի օրն է։ Այս օրը աշխարհի ամբողջ հայությունը հավաքվում է սգալու 1915 թվականի հայոց ցեղասպանության տարելիցը, որի ընթացքում Թուրքիայում 1․5 միլիոն հայ կոտորվեց ու մահացավ բռնի տեղահանությունների արդյունքում։ Երաժշտությունը հայերի համար հիշողություն է։ Երբ էլ որ նրանք հավաքվում են հարգելու զոհվածների հիշատակը, երգում են Կոմիտաս վարդապետի՝ ազգի ոգով խոսող կոմպոզիտորի երգերը։ Կոմիտաս վարդապետը ինքն էլ 1915 թվականի հալածանքների զոհն էր , և չնայած նա ֆիզիկապես փրկվեց, այդ օրերին տեսածը նրան խելագարության հասցրեց։ Նա հայտնի է եղել անգամ օտար ափերում։
Կոմիտասի ժառանգությունը համեստ էր՝ 80 խմբակային երգեր, եկեղեցական պատարագներ և դաշնամուրային երաժշտություններ։ Ինչպես նրա հայրենակից Արամ Խաչատրյանն էր ասում, նա միայնակ դրեց հայկական ավանդական դասական երաժշտության հիմքերը։ Որպես ժողովրդական երգերի հավաքագրող և մշակող, նա Հայաստանի համար արեց այն, ինչ Բարտոկը Հունգարիայի համար՝ պարզ նյութերը վերածելով զարմանալի կերպով մշակված պոլիֆոնիայի։ Փարիզում կայացած Կոմիտասի համերգից հետո Կլոդ Դեբյուսին հայտարարեց, որ իր գրած յուրաքանչյուր երգով Կոմիտասը արժանի է մեծ կոմպոզիտոր համարվելուն։ Այնուամենայնիվ, շատ դասական երաժիշտներ հազիվ են ճանաչում նրա անունը:
Ես առաջին անգամ Կոմիտասի գոյության մասին իմացա, երբ 2001 թվականին Երևանում Հայաստանի կամերային երգչախմբի հետ միասին նրա երգերը ձայնագրեցի: Ինձ հետաքրքրում էին երաժշտությունների թրթռուն էլեմենտները․ ժողովրդական մեղեդիները այնքան հմտորեն էին մշակված, որ պարզ գեղեցկությունը ավելի պայծառ էին լուսավորում:
Նրա իրական անունը Սողոմոն Սողոմոնյան է։ Ծնվել է 1869թ․-ին Թուրքիայում՝ մի հայ ընտանիքում, որտեղ քրիստոնեական փոքրամասնությունը հանդուրժում էր առօրյա խտրականությունը։ Կոմիտասի ծնողները երգիչներ էին, և նա նրանցից էր ժառանգել իր տաղանդը։ Վաղ տարիքում կորցրել է ծնողներին։ Կոմիտասը 12 տարեկանում հայ եպիսկոպոսի հետ գնաց Էջմիածին և ընդունվեց Գևորգյան ճեմարան։ Այնտեղ նրան համարում էին դասական կատակերգու, քանի որ կարողանում էր ընդօրինակել Արարատ լեռան լանջերում գտնվող գյուղերից լսած երաժշտությունները։ Նույնիսկ պատանեկության տարիներին նա պիոներ ազգագրագետ երգիչ էր: Օգտագործելով եկեղեցական պատարագների ժամանակ սովորած նշագրությունը (նոտայագրությունը) նա գրի էր առնում լսածը, ստեղծում էր եռամաս կառուցվածք և կազմում ուսանողական երգչախումբ դրանք կատարելու համար:
Սողոմոնյանը անսպառ հակում ուներ երաժշտության հանդեպ։ Մի օր նա հպարտորեն նշեց, որ 34 երաժշտություն է հավաքագրել։ Լոռիի հայկական գյուղերում գտած նրա գութանական երգերը հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Նրա ընդօրինակություններում երաժշտությունը, շարժումը և բարդ հասարակական հարաբերությունները աննշան կերպով միահյուսվում են։ Մեկ այլ գյուղում նա նկատել է մի աղջկա՝ մահացած մոր համար երգելիս և գրել, ” «Նրա բացահայտ խառնաշփոթություն առաջացնող երգը արտահայտում էր նրա ներաշխարհն ու տխրությունը։ Եթե մյուս որբ երեխաները լսեին այն, նրանք էլ կմիանային։ Բայց որոշ ժամանակ անց այդ երգը կմոռացվի, քանի որ գյուղացու համար երգի ստեղծումը այնքան սովորական ու բնական է, որքան պատահական զրույցը մեզ համար»։ Ժողովրդական երաժշտության էության ծածկագիրը մինչ օրս էլ չի կարող ավելի լավ արտահայտվել:
Միևնույն ժամանակ նա փորձում էր վեր հանել և մշակել վաղ միջնադարում հայկական եկեղեցական երաժշտություններում օգտագործված չմշակված նոտաները` ցույց տալով տոների բազմազանությունը։ Դարերի ընթացքում բանավոր կերպով փոփոխված երաժշտության մեջ Սողոմոնյանը փորձում էր հայտնաբերել դրանց սկզբնական տարբերակը։
25 տարեկանում Սողոմոնյանը ձեռնադրվեց որպես վարդապետ, ամուրի քահանա, և իրեն վերանվանեց Կոմիտաս՝ յոթերորդ դարի կրոնական մի բանաստեղծի անվամբ։ Սակայն Էջմիածինը փոքր քաղաք էր իսկ նա սավառնելու կարիք ուներ։ Նա գնաց Բեռլին սովորելու, հետո՝ Փարիզ, որտեղ նա երգչախումբ ստեղծեց և հազարավոր մարդկանց գրավեց իր ժողովրդական երգերով։ Համարվելով հայ երաժշտության տաղանդներից մեկը՝ այժմ նա հանրահայտ դարձավ նաև Եվրոպայում, բայց հայկական հոգևոր երաժշտության մեջ աշխարհիկ երաժշտության հնչյուններ մտցնելով՝ նա ընդհարում ունեցավ հայկական եկեղեցու հետ։ Խնդրահարույց էր նաև այն , որ Կոմիտասը հարաբերություններ ուներ հայ երգչուհի Մարգարիտ Բաբայանի հետ, ում տարել էր Ուայթ կղզի անմոռանալի հանգստի։ Երբևէ չէինք կարող նրանց սիրային կապի մասին որևէ տեղեկություն իմանալ, եթե չլինեին նրա նամակները՝ լի տառապանքով իր հոգու դեմ ունեցած մաքառման և եկեղեցական ավանդապաշտների հետ անվերջանալի պայքարի պատճառով։ Նա միևնույն ժամանակ և՛ զգայական էր, և՛ ճգնավոր։ Նա ցանկանում էր հետևել եկեղեցական կարգապահությանը, բայց չէր կարողանում ժխտել իր գեղարվեստական կոչումը։
Կոմիտասը գնաց Ալեքսանդրիա և Կոստանդնուպոլիս՝ փնտրելու հայրենիքից վտարված հայկական երգչախմբեր։ Այնտեղ նույնիսկ թուրքերը սկսեցին նրան փառաբանել։ Սա խիստ ծաղրական էր, քանի որ 1913թ-ին, երբ Կոմիտասը և մի խումբ մտավորականներ ձեռնամուխ եղան բանավոր պատմությամմի նախագիծ՝ նվիրված Թուրքիայի հայ համայնքին, քաղաքականապես թույլ իշխանավորները խրախուսում էին թուրք-մուսուլմաններին թալանելու հայկական գյուղերը և սպանելու բնակիչներին։ Թուրքիայի հայերը վտարվեցին, զինաթափվեցին (նույնիսկ խոհանոցային դանակները) և արդեն 1915թ-ի ապրիլի 24-ին զանգվածաբար արտաքսվեցին։ Կոմիտասը լեռներ տեղափոխված 291 հայտնի գործիչների շարքում էր։ Երբ գաղտնի ոստիկանությունը եկավ նրա հետևից, նա ձերբակալվեց՝ համարելով այն ճակատագրի հեգնանք։
Նրա պատմությունը սարսափելի շարունակություն ունի։ Սկզբում նա իր ընկերներին էր մխիթարում, որոնց քաղաքից քաղաք էին տեղափոխում՝ ակնարկելով, որ նրանք պետք է գնդակահարվեն։ Բայց այդ դառնագին տառապանքերը նրան էլ բաժին հասան․ մի օր պահակախմբի անդամներից մեկը դանակահարեց նրան, և ներքին արյունահոսություն սկսվեց նրա մոտ: Թեպետ նա այն քչերի մեջ էր, որոնց մահապատիժը ամերիկայի դեսպանի միջամտությունից հետո հետաձգեցին, այդ պահից ի վեր նա մեկուսացավ և մնացյալ 20 տարիները անցկացրեց հոգեբուժարանում։
Հետ-տրավմատիկ սթրեսը, անկասկած, Կոմիտասի կործանման պատճառ դարձավ, բայց նրա կենսագիր Ռիտա Սուլահյան Կույումջյանը պնդում է, որ նրա կործանման հիմնական պատճառը անհաջող պայքարն էր մահացած ծնողների հիշատակը նրանց երգած երգերի միջոցով պահպանելու և նույնը անելու նաև եկեղեցական երկու գործիչների համար՝չմշակված նոտաները բացահայտելով։ Դոկտոր Վրեժ Ներսեսյանը՝ Քենզինգթոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու քահանան ասում է, ” «Կոմիտասի իրական ողբերգությունը նրա ուսումնասիրությունների կորուստն էր։ Նրա կամքը կոտրվեց»։ Ներսեսյանի կարծիքով Կոմիտասի հիշատակին վիրավորանք կլիներ, եթե նրան դասեին պարզապես «Հայոց ցեղասպանության զոհեր»-ի շարքին (ինչպես այսօր հաճախ անում են):
Կոմիտասը պնդում էր, որ վերհանել էր չմշակված նոտաները, բայց ամեն ինչ արդեն կորսված էր։ Գիտնականները դեռ փնտրում են այն բանալին, որի շնորհիվ կարող ենք բացահայտել վաղ շրջանի երաժշտությունը։ Միևնույն ժամանակ, չցանկանալով թուրքական և հայկական ժողովրդական երաժշտության մեջ որևէ տարբերություն գտնել, Կոմիտասը ապացուցեց, որ երկու երկրների միջև հակամարտությունը կարող է լուծվել։ Իր խմբակային երաժշտական աշխատանքները գլուխգործոցներ են։
Հայաստանի առաջատար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օրերս թավջութակի հնչյունների ներքո երաժշտություն է գրել ՝ «Ո՞ւր է քո եղբայր Աբելը» խորհրդանշական վերնագրով։ Որպես հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակ՝ Մանսուրյանը դեռևս հետամուտ է լինում այդ պայքարին, և այս պայքարի ընթացքում նրա ուղեցույցը միայն ու միայն Կոմիտասն է: «Նրա հնչյունների պարտեզը-ասում է Մանսուրյանը,- ժամանակի մեծ ընդգրկում ունի և ձգվում է հազարամյակների վրա»։ Բայց որտե՞ղ է Կոմիտասը արևմտյան դասական երաժշտության պարտեզում:
Իզաբել Բայրաքդարյանի «Կոմիտաս»-ի երգերը իրենց նմանը չունեն։
Ռուզաննա Բարակոզյան (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: