Արաբական լիգան հարկադրում է ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ, քանի որ Անկարան ասում է, որ իր զորքերը գրավել են Ռաս ալ-Աինը. պնդում, որը հերքում են քրդական ուժերը:
Ծանր մարտերը շարունակվում են, քանի որ Թուրքիան արդեն հինգերորդ օրն է ինչ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասում է, որ հարձակման նպատակն է քրդերի՝ առաջ մղվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից և ստեղծել «անվտանգության գոտի», որպեսզի միլիոնավոր սիրիացի փախստականներ կարողանան վերադառնալ։
Շարժումը սկսվեց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց այդ տարածքից իր զորքերի դուրս բերման մասին՝ թողնելով իր հիմնական դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերին առանց իր ռազմական աջակցության` Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԴԱԻՇ) զինված խմբավորման դեմ պայքարում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը, մինչ Սիրիայի սահմանամերձ քաղաքներում ծանր բախումներ են տեղի ունենում թուրքական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, հաստատել է առաջին մահը Թուրքիայի զինվորների շրջանում:
Շաբաթ, հոկտեմբերի 12
Ֆրանսիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային
Ֆրանսիան հայտարարել է, որ դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա՝ Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, քանի որ այն սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:
«Ցանկանալով կանխել այս հարձակումը Ֆրանսիան որոշել է դադարեցնել Թուրքիա զենք արտահանելու գործընթացը։ Այս որոշումն անհապաղ ուժի մեջ կմտնի»,- ասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը՝ Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ կհամակարգեն եվրոպական ընդհանուր մոտեցումը նշված հարցի առնչությամբ։
Թուրքիայի արտգործնախարարը մերժում է ԱՄՆ-ի միջնորդության առաջարկը
«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ միջնորդելու Անկարայի և քրդական կառավարության միջև, որպեսզի վերջ դրվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողություններին»,- ասված է Deutsche Welle մեդիաընկերության հաղորդավարին տված հարցազրույցում։
«Միայն զենքերը վայր դնելու դեպքում Թուրքիան կբանակցի ահաբեկիչների հետ։ Տարիներ առաջ մենք փորձեցինք Թուրքիայում քաղաքական տարբեր լուծումներ գտնել, բայց տեսանք ինչ եղավ»,” ասել էր Չավուշօղլուն։
Արաբական պետությունների լիգան կոչ է անում ՄԱԿ-ին գործողություններ կատարել
Արաբական պետությունների լիգան կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները և ստիպել Թուրքիային դադարեցնել իր ռազմական գործողությունները և «անհապաղ» դուրս հանել իր ուժերը Սիրիայից:
Շաբաթ օրը Արաբական լիգայի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տրված պաշտոնական հաղորդագրության մեջ նույնպես ամբողջ աշխարհին կոչ է արվում դադարեցնել Թուրքիային տրված ռազմական և հետախուզական աջակցությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Արաբական երկրները մերժում են Սիրիայում «անվտանգ գոտով» «ժողովրդագրական փոփոխություններ» պարտադրելու Թուրքիայի փորձերը։ Արաբական երկրները պետք է մտածեն «դիվանագիտական, տնտեսական, ներդրումային, մշակութային միջոցառումներ ձեռնարկելու մասին… թուրքական ագրեսիային դիմակայելու համար»:
Երկու անդամ երկրներ՝ Քաթարը և Սոմալին չեն արձագանքել հաղորդագրությանը։
Հազարավոր մարդիկ ցույցեր են կազմակերպում Եվրոպայում՝ դատապարտելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները
Հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացնում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում և Կիպրոսում՝ դատապարտելով Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոմանք նախազգուշացրել են, որ հարձակումը կարող է հիմք հանդիսանալ Իրաքի և Լևանտի իսլամական պետության վերածննդին, շատերը քննադատում են Էրդողանին, ինչպես նաև Թրամփին՝ իր ուժերը Սիրիայից դուրս բերելու որոշման համար:
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում «վերականգնել են ԴԱԻՇ»-ը
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» նախազգուշացրին, որ Թուրքիայի հարձակողական գործողությունները վերականգնել են ԴԱԻՇ-ը։ Զինված խմբավորման դեմ պայքարին աջակցող դաշնակից պետություններին կոչ են անում փակել օդուժը թուրքական ռազմական ինքնաթիռներից:
«Թուրքական ներխուժումը այլևս չի սպառնում ԴԱԻՇ- ի վերածնունդին, դեռ ավելին այն վերականգնվել է և իր գործութնեությունն է ծավալում Քամիշլիում, Հասաքեում և մնացած բոլոր տարածքներում»,- այդ մասին հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պաշտոնական ներկայացուցիչ Ռեդուր Խիլիլը հեռուստատեսային հայտարարությունում՝ նշելով, որ երկու քաղաքներում էլ տեղի են ունեցել մեքենաների պայթյուններ։
«Այժմ մենք պայքարում ենք երկու ճակատով՝ մեկն ընդդեմ թուրքական հարձակումների, մյուսն ընդդեմ ԴԱԻՇ-ի»,- ասաց նա՝ կոչ անելով «դաշնակիցներին» կատարել իրենց «բարոյական պարտականությունները» և Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտի սահմանել:
Հազարավոր մարդիկ ցույցեր են իրականցնում Իրաքի Էրբիլ քաղաքում
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Իրաքի Էրբիլ քաղաքում՝ բողոքելու թուրքական հարձակողական գործողությունների դեմ:
Հաղորդելով Էրբիլ քաղաքից՝ Al Jazeer-ի թղթակից Բեռնար Սմիթն ասում է, որ քրդերի և «թուրքական իշխանությունների» միջև «սերը կորել է»՝ հավելելով, որ ցուցարարները բողոքում են նաև «ամերիկացիների կողմից դավաճանված լինելու փաստից»:
Խոսելով Սմիթի հետ՝ մի ցուցարար ասաց,- «Թուրքիայի համար սա հնարավորություն է իշխելու մեզ և սպանելու քուրդ ժողովրդին։ Ամերիկայի կառավարությունը միշտ մեր կողքին լինելու խոստումներ է տվել, բայց այժմ որևէ աջակցություն նրա կողմից չենք ստանում»։
Պուտինը կոչ է անում «ապօրինի» արտաքին ուժերին լքել Սիրիան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ապօրինի կերպով Սիրիա ներխուժած» օտար ռազմական ուժերը պետք է դուրս գան երկրից:
Սաուդյան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ) այցից առաջ խոսելով Al Arabiya-ի, Sky News Arabia-ի և RT Arabic լրատվամիջոցների հետ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի բանակը դուրս կբերվի Սիրիայից, եթե վերջինիս կառավարությունը այդպես որոշի:
«Եթե Սիրիայի ապագա օրինական կառավարությունը որոշի, որ իրենց այլևս հարկավոր չէ ռուսական բանակի աջակցությունը, ապա դա կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության զորքերին», ” հավելեց նա:
Ռուսաստանը՝ Իրանի հետ միասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի երկու գլխավոր ռազմական հենակետերից է։
Մեքենաների ռմբակոծություն «ԴԱԻՇ»-ի բանտի մոտակայքում,- ասում են քրդական ոստիկանության ուժերը
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ոստիկանական ուժերը՝ Ասայիշը հայտնել է, որ մեքենան պայթել է այն բանտի մոտակայքում, որտեղ գտնվում էին ԴԱԻՇ-ի կասկածյալ անդամները:
Զոհերի մասին ոչ մի խոսք չկար, և ոչ ոք պատասխանատվություն չկրեց հյուսիսարևելյան Հասակե քաղաքում տեղի ունեցած միջադեպի համար:
«Քուրդ զինյալները ուժեղացրել են հսկողությունը՝ պայթյունից հետո բանտարկյալների փախուստը կանխելու համար»,- այդ մասին հայտնել է բրիտանական Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:
Գերմանիան արգելում է զենքի արտահանումը Թուրքիա
Ըստ գերմանական Bild Am Sonntag (Bams) շաբաթաթերթի՝ ի նշան Սիրիայի հյուսիս-արևելյան մասում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ բողոքի, Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենք մատակարարելու գործընթացը։
«Սիրիայի հյուսիս-արևելյան մասում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ բողոքով, Գերմանիայի Դաշնային կառավարությունը Թուրքիային զենք մատակարարելու թույլտվություն չի տա, քանի որ դրանք կարող են կիրառվել Սիրիայում», ” մեջբերում է Արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը:
Ըստ ամսագրի՝ Գերմանիան 2018 թվականին Թուրքիա է արտահանել 243 միլիոն եվրո արժողությամբ զենք (268 միլիոն դոլար), որը կազմում է Գերմանիայի զենքի արտահանման գրեթե մեկ երրորդը։
Իրանը առաջարկում է միջնորդել
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը առաջարկել է Թեհրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը, Սիրիայի քրդերին և Թուրքիային բանակցություններ վարելու հարցում, որպեսզի Թուրքիա-Սիրիա սահմանին անվտանգություն հաստատվի։
Զարիֆը հիշատակեց 21-ամյա անվտանգության պայմանագիրը, ըստ որի Դամասկոսը պահանջում էր դադարեցնել Քրդական Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) ապստամբների պաշտպանությունը: ՔԲԿ-ն Թուրքիայում տասնամյակներ շարունակ պայքարել է ինքնավարության համար։
Թուրքիան հայտնել է, որ տասնամյակների ընթացքում կնքված պայմանագիրը երբեք չի իրականացվել:
«Թուրքիայի և Սիրիայի միջև կնքված դեռևս վավեր Ադանայի համաձայնագիրը կարող է նոր ճանապարհ բացել անվտանգության հասնելու համար», ” հայտարարել է Զարիֆը Twitter-ում իր գրառման մեջ: «Իրանը կարող է համախմբել Սիրիայի քրդերին, կառավարությանը և Թուրքիային, որպեսզի սիրիական բանակը Թուրքիայի հետ միասին կարողանա պահպանել սահմանը», ” ավելացրեց նա:
Արաբական պետությունների լիգան Թուրքիայի հարձակողական գործողությունն անվանում է «ներխուժում»
Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեիթը Թուրքիայի ռազմական գործողությունը անվանել է «ներխուժում արաբական պետություն և ագրեսիա նրա ինքնիշխանության վրա»:
Գեիթը նշել է, որ հարձակումը հանգեցրել է տեղահանման նոր ալիքի և վտանգում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում արված «նվաճումները»։
22 անդամից բաղկացած մարմնում 2011 թ.-ին Սիրիայի անդամակցությունը դադարեցվել է Սիրիայի կառավարության ռազմական գործողությունների խափանումից հետո, երբ ցուցարարները բողոքում էին բարեփոխումների դեմ։
Թուրքիան պնդում է, որ վերահսկում է Ռաս ալ-Աինը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ուժերը կենտրոնացրել են Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների կիզակետում գտնվող երկու առանցքային սահմանային քաղաքներից մեկի՝ Ռաս ալ-Այն-ի վրա։
«Խաղաղության ակունք» օպերացիայի շրջանակներում իրականացվող գործողություններից մեկն էլ Եփրատ գետի արևելքում գտնվող Ռասուլայ քաղաքի վերահսկողությունն է», ” ասված է նախարարության Twitter- ի գրառման մեջ:
Սակայն «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հերքեցին այդ գրառումը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ռազմական լրատվամիջոցի ներկայացուցիչ Մարվան Քամիշլոն ասում է, որ Թուրքիայի աջակցությամբ ուժերը մուտք են գործել Ռաս ալ-Այն քաղաքի արդյունաբերական շրջաններից մեկը, որի հետևանքով ժամեր անց տեղի են ունեցել թուրքական ծանր հրետանային ռմբակոծություններ և ստիպել են այդ տարածքից «մարտավարական նահանջ» կատարել:
Թուրքական զորքերը գրավում են 14 սիրիական գյուղ
Ըստ Թուրքիայի զինված ուժերի՝ սիրիական 14 գյուղ «ազատագրվել է» «ահաբեկիչներից՝ քուրդ զինյալների դեմ հարձակման շրջանակում։
Ըստ զինված ուժերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» վերջին ութ ժամվա ընթացքում 73 մարտիկ «վնասազերծվել է»: Միևնույն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» 399 զինյալ «վնասազերծվել է» չորեքշաբթի օրը՝ հենց գործողությունը սկսվելուց հետո։
Թուրքական իշխանությունները հաճախ օգտագործում են «վնասազերծել» բառը՝ նկատի ունենալով, որ մարտիկները կամ հանձնվել են, կամ սպանվել կամ էլ գերեվարվել։ Քրդերը վիճարկել են այդ թիվը՝ ասելով, որ իրենց մարտիկներից միայն 29-ն են զոհվել:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ իր զինծառայողներից երեքը սպանվել են, իսկ երեքը՝ վիրավորվել:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կոչ է անում վերջ տալ Սիրիայում թուրքական հարձակումներին
«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել կապի մեջ լինել Թուրքիայի հարձակումների պատճառով»,- հայտնում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից՝ հավելելով, որ նա ուրբաթ ուշ երեկոյան ԱՄՆ-ի իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազանգի միջոցով փորձում էր հարձակումների դադարեցման համար որևէ լուծումը գտնել։
«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մոտ օրերս կհամագործակցեն իրար հետ», ” ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Ուրբաթ, հոկտեմբերի 11
Ըստ Թուրքիայի, Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը թիրախավորված չէ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ամերիկյան ոչ մի բազա չվնասվի, ինչպես նաև պատասխանել է Սիրիայում ԱՄՆ ռազմակայանի մոտակայքում տեղի ունեցող ոտնձգություններին։
«ԱՄՆ դիտակետերի գնդակոծում չի եղել», ” ասված էր փոխադարձ գործողությունների հաղորդագրության մեջ, որը իբրև թե պայմանավորված է եղել Սիրիայի Քոբան քաղաքի սահմանից այն կողմ գտնվող Սուրուք քաղաքից հարավային մասի զորամասերի վրա հարձակման պատասխան գործողություններով։
«Կրակոցները դադարեցվել են ԱՄՆ-ի միջնորդության շնորհիվ», ” ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Պայթյուն» Սիրիայում ԱՄՆ ռազմական նշանակություն ունեցող զորամասի մոտ
Սիրայում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ու ռազմական դիտորդը հայտնել է, որ պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսիում՝ այն հենակետում, որտեղ ինտենսիվ հրետակոծության հետևանքով տեղակայված են եղել ամերիկյան զորքերը:
Պաշտոնյան, խոսելով անելանելի իրավիճակի մասին, ասաց, որ քրդաբնակ Քոբանե քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի աղբյուրը անհայտ է, հավելելով, որ ամերիկյան անձնակազմից ոչ ոք տուժել:
Սիրիայի դիտակետի գլխավորը՝ Ռամի Աբդուրահմանը հայտարարել է, որ Քոբանեի շրջանում ուժեղ ռմբակոծություններ են տեղի ունենում թուրքական կողմից, հրետակոծիչները իջել են կոալիցիայի բազայի մոտ՝ քաղաքի ծայրամասում գտնվող բլրի վրա:
Քրդական Hawar լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այն հրետանային ռմբակոծություն է։ Ե՛վ դիտակետը, և՛ Hawar գործակալությունը հայտնում են, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները դեպքից անմիջապես հետո թռչել են ռազմակայանի վրայով:
Թուրքիայի պաշտպանության նախարարություն. 399 «ահաբեկիչներ» վնասազերծվել են
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում գործողությունների մեկնարկից ի վեր չեզոքացված քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների զինյալների թիվը հասել է 399-ի։
«Թուրքական ուժերը հետ են մղել քուրդ մարտիկներին, որոնք թիրախավորել էին Եփրատ գետի արևելք ընկած 25 սահմանակետեր»,” գրում է նախարարությունը իր Twitter-ի էջում։
Այն կիսվել է մի տեսանյութով, որում երևում է, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»-ին պատկանող բեռնատարը ռմբակոծվել է: Դա «ահաբեկչական» գործողություն է։
Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի դեմ գործողությունները, չնայած «սպառնալիքներին»,- ասում է Էրդողանը
«Թուրքիան չի դադարեցնի իր գործողությունները Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների դեմ»,- ասել է Էրդողանը։
«Ինչ էլ որ ասեն, մենք մեր սկսած գործը կիսատ չենք թողնի։ Տարբեր երկրներից մեզ սպառնում են վերջ դնել այս ամենին և դադարեցնել»,- ասաց նա Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք հետ չենք կանգնի …Մենք կշարունակենք այս պայքարն այնքան ժամանակ, մինչև բոլոր ահաբեկիչները հեռանան մեր սահմաններից 32 կմ այն կողմ, ինչպես նշել է պարոն Թրամփը»։
ԱՄՆ-ը սպառնում է «հզոր» պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է ԱՄՆ պաշտոնյաներին՝ հարձակողական գործողությունների սկսվելուց հետո թիրախավորել Թուրքիային, բայց հավելեց, որ այս անգամ որևէ գործողություն տեղի չի ունեցել։
«Սրանք շատ ուժեղ պատժամիջոցներ են: Հուսով ենք, որ մենք ստիպված չենք լինի դրանք կիրառել, բայց անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը», ” ասաց Մնուչինը լրագրողներին Սպիտակ տանը։
ԴԱԻՇ-ը պնդում է, որ ռմբակոծություն է տեղի ունենում Քամիշլիում
ԴԱԻՇ-ը հայտարարություն է տարածել իր «Amaq» գործակալությունում՝ պատասխանատվություն ստանձնելով Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական գլխավոր քաղաքներից մեկի՝ Քամիշլիում առնվազն երեք մարդու կյանք խլած մեքենայի ռումբի պայթյունի համար:
ԴԱԻՇ զինյալները փախչում են «բանտ», քանի որ քրդական ուժերը խռովություններ են գործել ալ-Հավլ ճամբարում
ԴԱԻՇ-ի հինգ մարտիկներ փախել են Քամիշլիի բանտից թուրքական հրետակոծությունից հետո,-հայտնում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» լրատվական գործակալությունը:
Փախուստը եղավ ժամեր անց այն բանից հետո, երբ ալ-Հավլ ճամբարի կանայք, որտեղ ԴԱԻՇ-ի մարտիկների հարազատներն էին գտնվում, հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա:
«ԴԱԻՇ-ի կանայք ալ-Հավլում ներքին անվտանգության ուժերի դեմ են դուրս եկել․ վրաններ են սարքել և քարերով ու փայտերով հարձակվել այնտեղ գտնվող վարչական և անվտանգության գրասենյակների վրա», ” ասել է Մարվան Քամիշլոն Reuters լրատվական գործակալությանը։
Նրանց հստակ քանակը չգիտեր, ենթադրվում էր, որ նրանց թիվը հասնում էր հարյուրի։
Իրավիճակը վերահսկելի էր, բայց լարված,- ավելացրեց նա:
ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային դադարեցնել Սիրիայի դեմ հարձակումները
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, կոչ է արել Անկարային դադարեցնել իր ռազմական գործողությունները Սիրիայում՝ ասելով, որ հարձակումը սպառնում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում առաջընթաց ունենալու հարցում և վտանգ է ներկայացնում ԱՄՆ զորքերի համար:
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ մինչ Էսպերը «չվերահաստատի, որ մենք գնահատում ենք մեր ռազմավարական երկկողմանի հարաբերությունները, այս հարձակումը լուրջ հետևանքների առաջ կկանգնեցնի Թուրքիային»։
Նա հավելեց. «Որպես կոչ, քարտուղար Էսպերը խստորեն խրախուսում էր Թուրքիային դադարեցնել գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի Միացյալ Նահանգները, Թուրքիան և մեր գործընկերները կարողանան վերահսկել իրավիճակը, նախքան դրա անվերահսկելի դառնալը»։
Էսպերը պարզ դարձրեց, որ Թուրքիայի «չհամակարգված գործողությունները» ռիսկի են ենթարկում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում առաջընթացը:
Զանգը տեղի է ունեցել հինգշաբթի օրը,- ասել է Պենտագոնը:
Նիդեռլանդները սառեցնելու է զենքի արտահանումը Թուրքիա
Հոլանդիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Նիդեռլանդները «որոշել է հրաժարվել Թուրքիայի ռազմական սարքավորումների արտահանման բոլոր արտոնագրային միջոցներից՝ սպասելով հետագա գործողություններին»:
«Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը տված հայտարարությունում Նիդեռլանդները նաև կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին «զսպվածություն ցուցաբերել և ուշադրությամբ հետևել Թուրքիա զենքի արտահանման չափանիշներին»:
Ամստերդամում գործող հետազոտական և քարոզչական «Stop Wapenhandel» կազմակերպության տվյալներով՝ Նիդեռլանդները պատասխանատու է Թուրքիա արտահանվող ամբողջ զինամթերքի ութ տոկոսի համար:
ՄԱԿ-ը նշում է, որ հյուսիս-արևելյան Սիրիայում 100,000 մարդ լքել են իրենց տները
ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ հյուսիսարևելյան Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով մոտ 100,000 մարդ լքել են իրենց տները։ Ապաստարաններում և դպրոցներում ապաստան հայցողների քանակը գնալով ավելանում է։
«Մարդասիրությունն արդեն իսկ զգացվում է: Մոտ 100 000 մարդ արդեն լքել են իրենց տները: Նրանց մեծ մասը պատսպարվում է հյուրընկալող համայնքներում, մյուս մասը հավաքվում է Ալ Հասակա քաղաքի և Թալ Թամերի կոլեկտիվ ապաստարաններում: Շատերն էլ դպրոցներում են ապաստան փնտրում»։
Առաջիկա օրերին այս մարդկանց քանակը կարող է շատ արագ աճել, եթե ռազմական գործողությունները շարունակվեն,-նախազգուշացրեց ՄԱԿ-ը:
Բախումները արդեն իսկ ազդել են գլխավոր ծառայությունների վրա,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ շարունակվող բախումների պատճառով տեխնիկները չեն կարողացել վերականգնել վնասված ջրակայանը, որը սպասարկում է 400,000 մարդու՝ Հասակա քաղաքում և հարակից տարածքներում:
Թուրքիան ձերբակալել է ավելի քան 100 մարդու, որոնք դատապարտում են Սիրիայի դեմ հարձակումները
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասում է, որ 121 մարդ ձերբակալվել է Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննադատական հոդվածներ գրելու պատճառով։
Գրեթե 500 մարդ հետաքննվում է Թուրքիային «ներխուժող» ուժ բնութագրելու և հարձակումներին դեմ գնալու համար», ” ավելացրեց նա:
Պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է Սիրիայի Քամիշլի քաղաքում
Երեք քաղաքացի զոհվել է, ևս ինը վիրավորվել են, երբ պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է Քամիշլիի բանուկ թաղամասում,- հայտնել են պաշտոնյաները:
«Մեքենայի ռումբը թիրախավորել է ռեստորանը հենց այն պահին, երբ քաղաքացիական անձինք և լրագրողները այնտեղ էին՝ հարձակողական գործողությունները լուսաբանելու նպատակով»,- ասում են Ասեյիշ անունով քրդական ներքին անվտանգության ծառայությունները։
Ոչ ոք պատասխանատվություն չկրեց դրա համար։
Ասեյիշի հայտարարության մեջ ասվում է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ուժեղացրել են իրենց գործունեությունը հենց թուրքական հարձակողական գործողությունների սկզբից, բայց նրանց չեն մեղադրում մեքենայի պայթյունի համար:
ՄԱԿ-ի գլխավոր առաջնորդը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և վերջ տալ «ցավին և տառապանքին»
Մարդասիրական գործերով զբաղվող ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ենթակայության տակ գտնվող Մարկ Լոքոկը կոչ արեց քանդել Թուրքիա-Սիրիա սահմանը՝ ասելով, որ իրենք կենտրոնանում են թուրքական գործողությունների պատճառով տուժած անմեղ քաղաքացիների քանակը նվազեցնելու վրա։
«Մենք շատ մտահոգված ենք հյուսիս-արևմտյան սահմանին տիրող լարված իրավիճակի համար»,- հայտնեց նա Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից «Ալ Ջազիրա» թերթին: «Մենք զսպվածություն և հատուկ հոգատարություն ենք ցանկանում, որպեսզի խուսափենք կյանքի ավելի մեծ կորուստներից կամ քաղաքացիների շրջանում տիրող աղքատությունից», ” ասաց նա:
«Մեր գնահատմամբ կան մոտ 70 000 մարդ, ովքեր լքել են քաղաքի կենտրոնները և ուղևորվում են դեպի հարավ` կռիվներից խուսափելու համար։ Այդ մարդիկ շատ խոցելի են, նրանք մեր ուշադրության կարիքն ունեն … Այս պահին քաղաքացիները անցնում են ցավի ու տառապանքի մրջով, և մենք ուզում ենք վերջ տալ այդ ամենին»։
Դաժան մարտեր Թալ Աբյադի վերահսկողության համար
«Ալ-ջազիրա» թերթին Զեինա Խոդերը Թուրքիայի սահմանամերձ Աքքալե քաղաքից հայտնել է, որ թուրքական զորքերը բուռն պայքարի մեջ են մտել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ՝ Թալ Աբյադը վերահսկողության տակ առնելու համար:
«Թուրքական զորքերը կիրառում են ծանր հրդեհային ուժեր` օդուժեր, հրետանային ռմբակոծություններ, ինչպես նաև հրթիռային կրակ: Թալ Աբյադ քաղաքը դատարկվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հրթիռներ են արձակում Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում, ներառյալ Աքքաքալեում: Քիչ առաջ մոտակա Սուրուչ քաղաքում սպանվեց երկու թուրք քաղաքացի, ինչը Սիրիայի կողմից արձակած հրթիռային կրակի հետևանքով զոհված թուրք քաղաքացիների ընդհանուր թիվը հասցրեց ութի»,- ասաց Խոդերը
Խոդրը նշել է, որ թուրքական զորքերը կենտրոնացնում են իրենց գրոհը տարածքի մի գոտում՝ սահմանի երկայնքով 120 կմ (75 մղոն) և խորությունը 30 կմ (19 մղոն):
«Նրանք ասում են, որ սա իրենց գործունեության սկզբնական փուլն է. Այս պահին դժվար է ասել՝ կընդլայնվի՞ գործողությունների շրջանակը, թե՞ ոչ»:
Քրդերը տարհանում են այն ճամբարները, որտեղ ապաստանել էին 7,000 սիրիացիներ
Սիրիայի հյուսիսարևելյան քրդական ինքնավար վարչակազմը տարհանել է ճամբարը, որտեղ ապաստանել էին 7,000 սիրիացիներ՝ նրանց թուրքական հրետակոծությունից պաշտպանելու համար:
Մաբրոկայի ճամբարը, որը գտնվում է սահմանից 12 կմ դեպի հարավ, ռմբակոծության է ենթարկվել։ Դա ուղղակի սպառնալիք է ավելի քան 7,000 տեղահանված մարդկանց կյանքի համար,- ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքացիները պետք է տեղափոխվեն հարավ-արևելքում գտնվող «Արիշա» ճամբար, որը Թուրքիայի կողմից չի թիրախավորվել։
Պակիստանի վարչապետը սատարում է Թուրքիայի գործողությունները
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը իր աջակցությունն է առաջարկել Սիրիայում Թուրքիայի հարձակողական գործողություններին։
Պակիստանի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ Խանը Էրդողանին կոչ է անում «աջակցել և համերաշխություն» ցուցաբերել: Նա Թուրքիայի նախագահին ասել է, որ «Պակիստանը լիովին հասկանում է Թուրքիայի մտահոգությունները կապված ահաբեկչության հետ», քանի որ վերջին տարիներին նա կորցրել է 40,000 մարդու ահաբեկչական գործողությունների պատճառով։
Խանը հայտարարել է, որ աղոթում է, որ «Թուրքիայի ջանքերը՝ անվտանգության բարելավման, տարածաշրջանային կայունության և սիրիական իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ լիովին հաջողվեն»:
Այս ամիս ավելի ուշ Էրդողանը այց կկատարի Պակիստան։
Սիրիայի հյուսիս-արևելքում տեղահանվել է ավելի քան 70,000 մարդ․ «Պարենի համաշխարհային ծրագիր»
Ըստ Պարենի համաշխարհային ծրագրի՝ երբ Թուրքիան չորեքշաբթի օրը սկսեց իր ռազմական գործողությունը, Սիրիայի հյուսիսում ավելի քան 70,000 մարդ արդեն փախել էր մասսայական բռնությունից։
Զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել Ալ-Հասաքա և Ալ-Ռաքկա նահանգներում,- ասել է ՄԱԿ-ի գործակալության խոսնակը Ժնևում:
Նա պատերազմող կողմերին հիշեցրեց, որ ՄԱԿ-ը պահանջում է աջակցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող 650,000 քաղաքացիներին, որոնք սննդի կարիք ունեն։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» վրա հարձակման հետևանքով սպանվել են չորս թուրք դաշնակիցներ
Քրդերի կողմից ղեկավարվող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» սպանել են Թուրքիական բանակում չորս սիրիական ապստամբ դաշնակիցների, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ որոգայթը տեղի է ունեցել Սիրիայի սահմանամերձ քաղաքներից մեկում՝ Թալ Աբյադ շրջանի Դադաթ գյուղում:
Թուրքիայի պաշտպանության նախարար. Բանակը չեզոքացրեց 342 «ահաբեկիչների»
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր քրդերի գլխավորությամբ «վնասազերծվել» է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» 342 զինյալ,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հուլուսի Աքարը մեկնաբանություններ է արել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որտեղ նա ասում է, որ «ամեն տեսակի միջոցառում ձեռնարկվել է» գործողությունների տարածքներում։
Աքարը նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են «հաջողությամբ, ինչպես պլանավորված էր»:
«Մենք առավելագույն կարևորություն ենք տալիս ոչ միայն մեր երկրի և ժողովրդի անվտանգությանը, այլև էթնիկ խմբերին՝ քրդերին, արաբներին, ասորիներին, քրիստոնյաներին, եզդիներին և Քելդանի ժողովրդին», ” ասաց նա:
«Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտնել են, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրը Թուրքիայի և Սիրիայի ապստամբ դաշնակիցները սպանել են իր մարտիկներից 22-ին։
Պուտինը ասում է, որ Սիրիայում թուրքական գործողությունների պատճառով ԻՊ-ի սպառնալիքը կվերածնվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում ԻՊ-ի խմբավորման վերածննդի:
Պուտինը ասել է, որ ԴԱԻՇ-ի բանտարկված հազարավոր զինվորներին հսկող քրդերը այժմ փախչում են:
«Ես վստահ չեմ` կկարողանա՞ արդյոք թուրքական բանակը այս ամենը վերահսկողության տակ առնել, և որքան շուտ:Սա մեզ համար իրական սպառնալիք է»,-ասել է Պուտինը Թուրքմենստան այցի վերաբերյալ հեռուստատեսային հաղորդումներում։
«Ինչպե՞ս են նրանք շարժվելու և ու՞ր են գնալու,թուրքական տարածքի, թե՞ այլ տարածքների միջոցով»,-նա հարցրեց ԴԱԻՇ-ի մարտիկներին:
«Մենք պետք է պարզապես հասկանանք դա, իմանանք և մոբիլիզացնենք մեր անվտանգության ծառայությունների ռեսուրսները` ի հայտ բերելու այս զարգացող նոր սպառնալիքը», ” ավելացրեց նա՝ առանց մանրամասնելու։
ԵՄ-ի Տուսկը քննադատում է Էրդողանին փախստականներին սպառնալու համար
Ուրբաթ օրը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի նախագահի կողմից շանտաժ համարեց այն փաստ, որ նա թույլ կտա միլիոնավոր փախստականներին մեկնել Եվրոպա, եթե դաշինքը քննադատի Սիրիայում Անկարայի հարձակողական գործողությունները:
«Թուրքիան պետք է հասկանա, որ մեր հիմնական մտահոգությունն այն է, որ նրանց գործողությունները կարող են հանգեցնել մեկ այլ հումանիտար աղետի, ինչը անընդունելի է»,- ասաց Տուսկը ԵՄ անդամ Կիպրոս կատարած այցի ժամանակ:
«Ոչ մի դեպքում էլ չենք ընդունի, որ փախստականների վրա զենք են գործադրում և մեզ շանտաժի ենթարկում: Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները բոլորովին անտեղի են», ” ավելացրեց նա:
Ըստ ԵՄ-ի հետ 2016-ի համաձայնագրի՝ Թուրքիան համաձայնեց խոչընդոտել փախստականների Եվրոպա մեկնելը՝ վեց միլիարդ եվրոյի (6,63 միլիարդ դոլար) դիմաց և ազատ վիզայով ճանապարհորդելու հնարավորությունը, բայց հաճախակի քննադատում է Բրյուսելի կողմից աջակցություն չստանալու փաստը։
«Բժիշկներ առանց սահմանների». Թուրքիան հարձակողական ուժեր է գործադրում հիվանդանոցները փակելու համար
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվել են խաղաղ բնակիչները։ Այն հանգեցրել է մի շարք գլխավոր հիվանդանոցների փակմանը,- հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» բժշկական բարեգործական ընկերությունը։
«Բնակչության առողջապահական խնդիրների բարելավման համար պայքարող առողջապահական ծառայությունները, մարտական գործողությունների հետևանքով տեղահանումը և վնասվածքները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում հիվանդանոցներում գոյություն ունեցող սահմանափակ ռեսուրսների վրա», ” ասաց Սիրիայի ԲԱՍ-ի շտապ օգնության մենեջեր Ռոբերտ Օնուսը:
Հրետակոծության հետևանքով Սիրիայի սահմանային Թալ Աբյադ քաղաքում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավորած հիվանդանոցը փակվել է, քանի որ բժշկական անձնակազմի մեծ մասը ընտանիքներով հեռացել են այդ տարածքներից,- ասում է բարեգործական ընկերությունը։
«Լինելով շրջանի միակ պետական հիվանդանոցը՝ Թալ Աբյադի հիվանդանոցը շատ կարևոր էր քաղաքի և հարակից տարածքների առողջական խնդիրները լուծելու համար», ” հավելում է նա:
Թարգմանություն. Հրետակոծության հետևանքով Թալ Աբյադ քաղաքի բնակիչների մեծամասնությունը հեռացավ քաղաքից՝ վախենալով իրենց կյանքի համար։ Թալ Աբյադի հիվանդանոցը, որին աջակցում էին «Սիրիայի դեմոկրատակ ուժերը», փակ էր, քանի որ բժշկական անձնակազմի մեծ մասը հեռացել է իրենց ընտանիքների հետ: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» տեղափոխվել են շրջանի այլ մասերում մարդասիրական գործողություններ ծավալելու։
ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է անում Թուրքիային «զսպվածություն» ցուցաբերել
Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «լուրջ մտահոգություն» է հայտնել Սիրիայում քրդական զորքերի դեմ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ և կոչ է արել «զսպվածություն» ցուցաբերել։
«Ես կիսեցի … իմ լուրջ մտահոգությունները այս ընթացիկ գործողության և տարածաշրջանի հետագա ապակայունացման վերաբերյալ:Թեև Թուրքիան անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ ունի, մենք ակնկալում ենք, որ նա զսպվածություն կցուցաբերի»,- Ստոլտենբերգը ասել է Ստամբուլում լրագրողներին՝ ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողքին:
Ստոլտենբերգը նաև ասել է, որ հարձակողական գործողությունները չպետք է խաթարեն ԴԱԻՇ-ի դեմ ձեռքբերումները:
«Այս ձեռքբերումները չպետք է վտանգի տակ դրվեն: Մտահոգիչ է այն, որ ձերբակալված ԴԱԻՇ-ի բանտարկյալները չպետք է կարողանան փախչել», ” ասաց նա՝ օգտագործելով արաբական հապավումը «ԴԱԻՇ» -ի համար:
Սիրիայի հյուսիս-արևելքում տեղահանված 64000 մարդ. «Միջազգային փրկարարական խորհուրդ»
«Միջազգային փրկարարական խորհուրդ» կազմակերպությունը հայտնել է, որ ըստ տեղեկությունների Սիրիայի հյուսիս-արևելքում 64,000 մարդ փախել է իրենց տներից՝ Թուրքիայի սահմանով և նախազգուշացրել, որ այդ թիվը կարող է կտրուկ աճել:
«Եթե հարձակումը շարունակվի, հնարավոր է, որ ընդհանուր առմամբ 300,000 մարդ տեղահանվի արդեն իսկ գերլարված ճամբարներ և քաղաքներ, որոնք դեռ լցվում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի արդյունքում»,- ասաց «Միջազգային փրկարարական խորհուրդ»-ի հաղորդակցության գծով տնօրեն Միշտի Բուսվելը:
«Մարդու իրավունքների պաշտպանություն»-ը համաձայնել է՝ ասելով, որ մինչ Թուրքիայի ռազմական գործողությունների ծավալը հայտնի չէ, յուրաքանչյուր խոշոր հարձակողական գործողության հետևանքով հազարավոր մարդիկ տեղահանվելու են՝ խստացնելով մարդասիրական պատասխանը, որն արդեն իր սահմանների վրա է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում 1,7 միլիոն մարդուց առնվազն 700 000 մարդ ունի մարդասիրական աջակցության կարիք։
Բուսվելը նշել է, որ ԴԱԻՇ-ի խմբերը մնացել են այդ տարածքում և «պարտավոր են աջակցել տարածաշրջանում գտնվող այն մարդկանց, ովքեր զգում են մարդկության աջակցության կարիքը»:
Թուրքիայի պաշտպանության նախարարություն. 277 «ահաբեկիչներ» սպանվել են հարձակողական գործողությունների արդյունքում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողություններում ևս 49 ահաբեկիչ «վնասազերծվել է»՝ նկատի ունենալով սպանված 277 սիրիացի քուրդ մարտիկների ընդհանուր թիվը:
Հաստատվել է, որ քրդերի կողմից ղեկավարվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի», առնվազն 16 անդամներ և անհայտ ինքնության վեց այլ սպանվել են, ևս 33-ը՝ վիրավորվել։
Սիրիայի գործողությունների արդյունքում սպանվել է թուրք զինվոր. Պաշտպանության նախարարություն
Թուրքիան հայտնել է Սիրիայի հյուսիսում իր գործողությունների ընթացքում զինվորների հետ ունեցած բախումների արդյունքում զինծառայողներից մեկի առաջին մահվան մասին։ «Գործողության կիզակետում» ևս երեք զինվոր վիրավորվել է,- ասվում է Պաշտպանության նախարարության հինգշաբթի տեղի ունեցած բախումներից հետո տարածված հայտարարության մեջ՝ առանց մանրամասն տեղեկատվություն տալու։
Թրամփ. Թուրք-քրդական միջնորդությունը ԱՄՆ-ի ընտրության երեք տարբերակներից մեկն է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի և քրդերի միջև գործարքի միջնորդությունը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի հարձակողական գործողություններից հետո ԱՄՆ-ի համար հասանելի երեք տարբերակներից մեկն է:«Մենք ունենք երեք տարբերակներից մեկը. Հազարավոր զորքեր ուղարկել և ռազմականորեն հաղթել, շատ ծանր ձևո
վ հարվածել Թուրքիային ֆինանսապես և այլ պատժամիջոցներով, կամ միջնորդել Թուրքիայի և քրդերի միջև կնքված գործարքներին», ադ մասին Թրամփը հայտնել է Twitter- ի իր գրառումում:
ԱՄՆ. Թուրքիան կպատժվի, եթե «անմարդկային» գործողություններ իրականացնի Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ
ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, եթե նա ներգրավվի քաղաքացիական անձանց դեմ ցանկացած «անմարդկային և չհամակարգված» քայլերում Սիրիայի հյուսիս-արևելք ներխուժման ընթացքում,- հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:«Դա իր մեջ ներառում է էթնիկական զտում, մասնավորապես տարբեր հրետանային օդուժեր և այլ հրդեհներ, որոնք ուղղված էին քաղաքացիական բնակչությանը: Դա այն է, ինչին մենք հիմա նայում ենք: Մինչ այժմ մենք դրա ակնհայտ օրինակներըչենք տեսել», ” ասաց պաշտոնյան:
Թարգմանիչ՝ Ռուզաննա Բարակոզյան (Ruzanna Barakozyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: