Կատալոնիայում ուղղակի կառավարման կոչ անջատողական «քաոսի» նկատմամբ

Բնօրինակի հեղինակ՝ James Badcock, Telegraph

Իսպանիայում Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սիուդադանոսը մի քանի օրվա անջատողական ցույցերից հետո՝ կիրակի օրը, Մադրիդից պահանջեց Կատալոնիայում մտցնել ուղղակի կառավարություն, քանի որ ինքն էր ղեկավարում իսպանական հեղափոխությունը:

Աջ-կենտրոնամետ կուսակցության ղեկավար Ալբերտ Ռիվերան կոչ արեց Սոցիալիստական կուսակցության կառավարությանը վերջ տալ «քաոսին», կասեցնել Կատալոնիայի ինքնավարությունը և պաշտոնից հեռացնել նախագահ Քուիմ Թորրային:

«Թորրան պետք է հեռացվի: Ինչի՞ն են նրանք սպասում, երբ Սահմանադրության մեջ հոդված կա, որը թույլ է տալիս դա անել»,- ասաց Պրն. Ռիվերան մոտ 2000 հոգուց բաղկացած ամբոխին:

Նա նկատի ուներ 155-րդ հոդվածը, որի համաձայն՝ Մադրիդը իրավունք ուներ միջամտել ինքնավար այն համայնքներին, որոնք կգործեին Սահմանադրության կամ Իսպանիայի շահերի դեմ: Այն առաջին անգամ գործարկվեց Կատալոնիայում՝  2017 թ.- ի արգելված հանրաքվեից հետո Կառլեն Պիգդեմոնդի կառավարությունը հեռացնելու համար:

Ուրբաթ և շաբաթ օրերին անկախության համար պայքարող ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու հանրաքվեի կազմակերպիչների նկատմամբ կիրառվող երկարատև բանտարկության դեմ:

Շաբաթ գիշերը, Կատալոնիայի անկախության աջակիցները պատնեշ էին կառուցել անվտանգության ուժերի և արմատական ցուցարարների միջև՝ Բարսելոնայի Ազգային Ոստիկանության գլխավոր շտաբի մոտ, փողոց, որը նախորդ գիշերների ամնամեծ մարտերի կենտրոններից էր:

Կատալոնիայի Առողջապահության վարչությունը կիրակի օրը հայտնել է, որ 13 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում՝ բողոքի ցույցերի արդյունքում ստացած վնասվածքների պատճառով, ավելացնելով, որ 4 հոգի կորցրել է մեկ աչքի տեսողությունը՝ պլաստիկ փամփուշտների պատճառով: 194 ձերբակալվածներից 18-ը ազատ են արձակվել:

Մադրիդն ասաց, որ ցուցարարների հետ բախման արդյունքում ոստիկանության 288 ծառայող է վիրավորվել, որոնցից մեկը ծանր վիճակում գտնվում է Բարսելոնայի հիվանդանոցում, այն բանից հետո, երբ որպես ռումբ օգտագործված ճանապարհի բեկորը  ճեղքել է նրա պաշտպանիչ սաղավարտը:

Չնայած շաբաթ օրը Բարսելոնայի փողոցներում բռնության զգալի կրճատում է նկատվել, այնուամենայնիվ որևէ նշույլ չկա, որ որևէ իսպանական քաղաքական առաջնորդ երկխոսության մեջ կմտնի անկախության համար պայքարող Թորրայի կառավարության հետ:

Ըստ կատալական կառավարության աղբյուրների՝ Պրն. Թորրան, վերջերս բազմիցս փորձել է զանգել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի,սակայն նրա զանգերին չեն պատասխանել:

Իսպանիայի Ներքին Գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան պահանջեց, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց հեռու պահեն բռնությունից:

Անցյալ շաբաթվա անկարգությունների ընթացքում Պրն. Թորրան մի քանի անգամ հանդարտության կոչ արեց, բայց հետևողական էր նաև «ներխուժողների» նկատմամբ՝ որպես բռնությունների համար պատասխանատու: Ի պատասխան, Պրն. Սանչեսը քննադատեց կատալացի առաջնորդին՝ բռնությունը և դրա հետևանքները թերագնահատելու համար:

Սանչեսի կառավարությունը պնդում է, որ պայքարում են  բողոքի ցույցերի դեմ հաստատուն, բայց համամասնորեն, և առայժմ կոշտ վերաբերմունք են ցույց տվել այնպիսի ընդդիմադիր գործիչների կոչերին, ինչպիսիք են Պրն. Ռիվերան, Պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն:

Նոյեմբերի 10-ին՝ Իսպանիայում կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ, Պրն. Կասադոն ևս խոստացավ գործի դնել 155- րդ հոդվածը:

Այս միջոցը կիրառվել է 7 ամիս՝ 2017-2018 թ.թ.՝ հանրաքվեից և Իսպանիայից անկախանալու հետագա հռչակումից հետո, բայց Ռիվերան և այլք առաջարկում են ավելի խորը և երկար ժամանաակահատված տարածաշրջանային իշխանությունները մաքրելու համար:

Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են: