Իսպանիայում Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սիուդադանոսը մի քանի օրվա անջատողական ցույցերից հետո՝ կիրակի օրը, Մադրիդից պահանջեց Կատալոնիայում մտցնել ուղղակի կառավարություն, քանի որ ինքն էր ղեկավարում իսպանական հեղափոխությունը:
Աջ-կենտրոնամետ կուսակցության ղեկավար Ալբերտ Ռիվերան կոչ արեց Սոցիալիստական կուսակցության կառավարությանը վերջ տալ «քաոսին», կասեցնել Կատալոնիայի ինքնավարությունը և պաշտոնից հեռացնել նախագահ Քուիմ Թորրային:
«Թորրան պետք է հեռացվի: Ինչի՞ն են նրանք սպասում, երբ Սահմանադրության մեջ հոդված կա, որը թույլ է տալիս դա անել»,- ասաց Պրն. Ռիվերան մոտ 2000 հոգուց բաղկացած ամբոխին:
Նա նկատի ուներ 155-րդ հոդվածը, որի համաձայն՝ Մադրիդը իրավունք ուներ միջամտել ինքնավար այն համայնքներին, որոնք կգործեին Սահմանադրության կամ Իսպանիայի շահերի դեմ: Այն առաջին անգամ գործարկվեց Կատալոնիայում՝ 2017 թ.- ի արգելված հանրաքվեից հետո Կառլեն Պիգդեմոնդի կառավարությունը հեռացնելու համար:
Ուրբաթ և շաբաթ օրերին անկախության համար պայքարող ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու հանրաքվեի կազմակերպիչների նկատմամբ կիրառվող երկարատև բանտարկության դեմ:
Շաբաթ գիշերը, Կատալոնիայի անկախության աջակիցները պատնեշ էին կառուցել անվտանգության ուժերի և արմատական ցուցարարների միջև՝ Բարսելոնայի Ազգային Ոստիկանության գլխավոր շտաբի մոտ, փողոց, որը նախորդ գիշերների ամնամեծ մարտերի կենտրոններից էր:
Կատալոնիայի Առողջապահության վարչությունը կիրակի օրը հայտնել է, որ 13 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում՝ բողոքի ցույցերի արդյունքում ստացած վնասվածքների պատճառով, ավելացնելով, որ 4 հոգի կորցրել է մեկ աչքի տեսողությունը՝ պլաստիկ փամփուշտների պատճառով: 194 ձերբակալվածներից 18-ը ազատ են արձակվել:
Մադրիդն ասաց, որ ցուցարարների հետ բախման արդյունքում ոստիկանության 288 ծառայող է վիրավորվել, որոնցից մեկը ծանր վիճակում գտնվում է Բարսելոնայի հիվանդանոցում, այն բանից հետո, երբ որպես ռումբ օգտագործված ճանապարհի բեկորը ճեղքել է նրա պաշտպանիչ սաղավարտը:
Չնայած շաբաթ օրը Բարսելոնայի փողոցներում բռնության զգալի կրճատում է նկատվել, այնուամենայնիվ որևէ նշույլ չկա, որ որևէ իսպանական քաղաքական առաջնորդ երկխոսության մեջ կմտնի անկախության համար պայքարող Թորրայի կառավարության հետ:
Ըստ կատալական կառավարության աղբյուրների՝ Պրն. Թորրան, վերջերս բազմիցս փորձել է զանգել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի,սակայն նրա զանգերին չեն պատասխանել:
Իսպանիայի Ներքին Գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան պահանջեց, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց հեռու պահեն բռնությունից:
Անցյալ շաբաթվա անկարգությունների ընթացքում Պրն. Թորրան մի քանի անգամ հանդարտության կոչ արեց, բայց հետևողական էր նաև «ներխուժողների» նկատմամբ՝ որպես բռնությունների համար պատասխանատու: Ի պատասխան, Պրն. Սանչեսը քննադատեց կատալացի առաջնորդին՝ բռնությունը և դրա հետևանքները թերագնահատելու համար:
Սանչեսի կառավարությունը պնդում է, որ պայքարում են բողոքի ցույցերի դեմ հաստատուն, բայց համամասնորեն, և առայժմ կոշտ վերաբերմունք են ցույց տվել այնպիսի ընդդիմադիր գործիչների կոչերին, ինչպիսիք են Պրն. Ռիվերան, Պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն:
Նոյեմբերի 10-ին՝ Իսպանիայում կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ, Պրն. Կասադոն ևս խոստացավ գործի դնել 155- րդ հոդվածը:
Այս միջոցը կիրառվել է 7 ամիս՝ 2017-2018 թ.թ.՝ հանրաքվեից և Իսպանիայից անկախանալու հետագա հռչակումից հետո, բայց Ռիվերան և այլք առաջարկում են ավելի խորը և երկար ժամանաակահատված տարածաշրջանային իշխանությունները մաքրելու համար:
Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: