Կոնգրեսի վկայի ցուցմունքը պատկերավոր ներկայացնում է Թրամփի կողմից Ուկրաինայի ֆինանսավորման կրճատման առաջացրած ներքին քաոսը
Ինչո՞ւ է նախագահը հենց այնպես սառեցնում Ուկրաինայի համար նախատեսված 400 մլն․ ԱՄՆ դոլարը։ Համաձայն վկաների՝ վերջերս հրապարակված ցուցմունքների այս հարցը ահազանգի և բուռն քննարկման առիթ է հանդիսացել նախարարությունների վերին շրջանակներում՝ միացնելով «ահազանգը»։
Սպիտակ Տան՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ժամանակավոր դադարեցումը, համաձայն Պաշտպանության նախարարության աշխատակցի մեկնաբանության, մեծ անհանգստություն և իրարանցում է առաջացրել ազդեցիկ պետական պաշտոնյաների շրջանակում։
Պենտագոնում ուկրաինական կողմի ներկայացուցիչ Լաուրա Քուփերը ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում նշեց, որ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության մյուս մարմինների «բոլոր» բարձրաստիճան պաշտոնյաները շուրջ 400 մլն․ ամերիկյան դոլարի օգնությունը «անհրաժեշտություն» են համարում։ Այս գործընթացը «ահազանգը» է, գլխավորապես այն պատճառով, որ նախագահի այս տարօրինակ քայլի շարժառիթները պարզ չեն։
Հոկտեմբերին սկսված ուսումնասիրության սղագրությունը երկուշաբթի երեկոյան (տեղի ժամանակով) հանրայնացվել է ներկայացուցիչների պալատում դեմոկրատների կողմից։ Այդ ժամանակ նրա ելույթը ընդհատվել է՝ բազմաթիվ հանրապետականների ապօրինի սրահ ներխուժելու պատճառով։ Համաձայն հանրապետականների տրամադրած տեղեկության՝ նրանք ցանկանում էին այս քայլով անազնիվ և միակողմանի ուսումնասիրության դեմ պայքարել, քայլ, որն, ըստ ամենայնի, արվել էր Դոնալդ Թրամփի համար։
Քուփերը այն վկաներից է, որ դեմոկրատների հետաքննության ընթացքում Թրամփի դեմ հնարավոր իմփիչմենթ էր առաջ քաշել։ Չորեքշաբթի օրը, առաջին անգամ, բոլոր վկաները հրապարակավ կհարցաքննվեն։ Քուփերի խոսքի պատճենի հանրայնացմանը զուգահեռ, կհանրայնացվեն նաև երկու այլ հարցաքննումների սղագրությունները։ Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի խորհրդական Քեթրին Քրոֆթը նշում է, որ Ուկրաինայում արդեն վաղուց սկսել են անհանգստանալ ԱՄՆ-ից տրամադրվող օգնության համար։ Այդ պատճառով ուկրաինացի շատ պաշտոնյաներ գաղտնի դիմել են նրան՝ հասկանալու նախապես պայմանավորված վճարման հետաձգման պատճառները։
Ուկրաինայի խնդրանքը․ հարցումը գաղտնի պահել
Թվում է, թե պաշտոնյաները այնքան են մտահոգված, որ դրա մասին ոչինչ չհանրայնացվի, ” ասում է Քրոֆթը։ Հակառակ դեպքում կարող է սա այլ երկրներում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության նվազում դիտարկվել, ինչը մեծապես վախի տեղիք է տալիս։ Տարիներ շարունակ Ուկրաինան և Ռուսաստանը կոնֆլիկտային իրավիճակում են․ արևելյան Ուկրաինայի Դոմբաս մարզում ռուս անջատողականները ուկրաինական բանակի դեմ անընդհատ մարտեր են հրահրում։
Դեմոկրատները Թրամփին մեղադրում են պաշտոնը չարաշահելու և դրանով հօգուտ իրեն Ուկրաինայի իշխանությանը ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում ներքաշելու մեջ։ Նրանք պնդում են, որ Ուկրաինայի իշխանությունը, ռազմական օգնությունը ժամանակավոր հետաձգելով, այնպիսի որոշում կընդունի, որը կվնասի Թրամփի քաղաքական հակառակորդ դեմոկրատ Ջո Բայդենին։ Բայդենը ցանկանում է 2020 թվականի ընտրություններին որպես դեմոկրատ իր թեկնածությունն առաջադրել, այսպիսով դառնալով Թրամփի հնարավոր մրցակիցը։
Թարգմանիչ՝ Արմենուհի Եղիազարյան (Armenuhi Yeghiazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: