Ո՞վ էր ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով սպանված իրանական հրամանատար Քասեմ Սոլեյմանին

Քասեմ Սոլեյմանի

Բնօրինակի հեղինակ՝ Nectar Gan, CNN

Սպանություն Բաղդադի միջազգային օդանավակայանում

Ուրբաթ օրը Բաղդադի միջազգային օդանավակայանում Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով սպանված Քասեմ Սոլեյմանին Իրանում հռչակվել է հերոս․ նա համարձակ էր, խարիզմատիկ և բանակի կողմից սիրված:

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ժամանակին նրան անվանում էր «հեղափոխության կենդանի նահատակ»: Բայց Միացյալ Նահանգները Իրանի գերագույն գեներալին համարեց անողոք մարդասպան:

Ո՞վ է Քասեմ Սոլեյմանին

Իրանական հրամանատար Քասիմ Սոլեյմանի

Սոլեյմանին Իրանի ամենա-ազդեցիկ մարդկանցից մեկն էր, ով շատ հակասական կերպար ուներ: Նա եղել է հեղափոխական Քուդս ուժերի ղեկավարը. այն էլիտար միավորում է, որը զբաղվում է իրանական սահմաններից դուրս  ռազմական գործողություններով, իսկ ԱՄՆ-ը այն համարում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: 

Իր ռազմական կարիերան սկսելով 1980-ականների սկզբին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ՝ Սոլեյմանին ձեռք է բերել համբավ և դարձել անփոխարինելի գործիչ Իրանում՝ կարևոր դեր ունենալով Մերձավոր Արևելքում՝ իր ազդեցության տարածման գործում:

«Նա կռվել է իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրա զինվորները սիրում են նրան: Նա հանգիստ, խարիզմատիկ տղա է, ռազմավարական հանճար և մարտավարական օպերատոր», ” CNN-ին ասել է գեներալ-լեյտենանտ Մարկ Հերտլինգը` ազգային անվտանգության, հետախուզության և ահաբեկչության վերլուծաբանը: 

«Այս բոլորը, եթե նրան նայում ես թշնամու տեսակետից, (սա) մեծ տագնապ կառաջացնի աշխարհի այս մասում»:

Պենտագոնն ասում է, որ Սոլեյմանին և նրա զորքերը «պատասխանատու են հարյուրավոր ամերիկյան և կոալիցիոն զորքերի մահվան և հազարավոր այլ անձանց վիրավորվելու համար»:

Հայտնի որպես Իրանի «ստվերային հրամանատար»՝ Սոլեյմանին, ով ղեկավարում էր «Քուդս» ջոկատը 1998 թվականից, իրաքյան և Սիրիայի իրանական ռազմական գործողությունների առաջնորդն էր:

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրաքի պատերազմի ժամանակ Սոլեյմանիի զորքերն էին մատակարարում իրաքյան ապստամբներին հատուկ պատրաստված ռումբերով, որոնք կարող էին ներթափանցել զրահից ներս․ այն մահացու զենք էր ԱՄՆ-ի ուժերի դեմ. պնդումն Իրանը հերքում էր:

ISIS-ի դեմ պատերազմում՝ Իրաք մուտք գործելիս և լքելիս, շիաների իրաքյան ուժերին օգնելու ծայրահեղական գրոհայինների դեմ պայքարի ժամանակ Սոլեյմանին հաճախ հաղորդվում էր, որ գտնվում է Իրաքի զինված տարածքում։

Մերձավոր Արևելքի հնարավոր քաոսը

Սոլեյմանիի Քուդս ուժերը նույնպես Մերձավոր Արևելքից այս կողմ քաոսի հանգեցրին։

ԱՄՆ Գանձապետարանի պաշտոնյաներն ասում են, որ Սոլեյմանին ենթադրաբար ներգրավված էր ամերիկյան հողի վրա տխրահռչակ դավադրության մեջ, հետևելով Քուդս սպաների ուժերին` նա 2011 թ.-ին փորձեց և չկարողացավ Միլանի հեղինակավոր Վաշինգտոն սրճարանում սպանել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ալ-Ջուբեյրին:

Ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սոլեյմանը  «ակտիվորեն պլաններ է մշակում Իրաքում և ամբողջ տարածաշրջանում ամերիկացի դիվանագետների և զինվորականների հարձակվելու համար»:

Նա իրանցի գեներալին մեղադրել է վերջին ամիսներին Իրաքում կոալիցիոն հենակետերի վրա գրոհներ կազմակերպելու մեջ` ներառյալ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումը, որը հանգեցրել է ամերիկյան կապալառուի և իրաքցի անձնակազմի մահվան:

Իրանական Քուդս ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանի
Քասիմ Սոլեյմանի

 

Ուրբաթ վաղ առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ավիահարվածի ժամանակ սպանվեց Իրանի աջակցությամբ իրաքյան ժողովրդական մոբիլիզացման ուժերի ղեկավարի տեղակալը (PMF): Համակիրներն ու PMF-ի անդամներն այս շաբաթ առանձին միջադեպով փորձեցին գրոհել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա: Ըստ Պենտագոնի` Սուլեյմանին նույնպես հաստատել է այս հարձակումը:

 

PMF-ն ստեղծվել է 2014-ին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար, շիաների զինված ուժ է, որը բաղկացած է նախկին աշխարհազորայիններից, որոնք սերտ կապեր ունեն Իրանի հետ: Այն ճանաչվել է Իրաքի օրենսդրությամբ 2016 թվականին՝ որպես անկախ ռազմական ուժ, որը ուղղակիորեն զեկուցում է վարչապետին:


Նարե Սմբատրյան (Nare Smbatyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև՝