Անտառային հրդեհներ Ավստրալիայում. ի՞նչ գիտենք և ինչպե՞ս կարող ենք օգնել
Ավստրալիան կանգնած է աննախադեպ ճգնաժամի առջև, քանի որ բռնկված անտառային հրդեհներն ավերում են պետության ողջ գյուղական համայնքները: Սեպտեմբերից ի վեր առնվազն 20 մարդ զոհվել, և ավելի քան 1500 տուն ավերակների է վերածվել հրդեհների պատճառով: Այն բանից հետո, երբ ամանորի նախաշեմին հրդեհները հասան արևելյան Վիկտորիայում գտնվող զբոսաշրջային կետերին, 28 մարդ համարվեց անհետ կորած:
Վտանգի մասշտաբները հսկայական են, հրդեհները չեն դադարում, իսկ ղեկավարությունը բնակիչներին կոչ է անում թողնել իրենց տները, քանի որ առաջիկա հանգստյան օրերին ևս, երկիրը կանգնած է լինելու աղետալի վտանգի առաջ:
Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիայում՝ երկրի ամենաբնակեցված նահանգներում, մարդիկ փորձել են դուրս պրծնել հրդեհներից, ինչի հետևանքով մայրուղիները խցանվել են բազմաթիվ մեքենաներով: Խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սիդնեյը և Մելբուրնը, խիտ ծուխը վերմակի պես ծածկել է մետրոպոլիայի տարածքները: Որոշ շրջաններում գրանցված օդի որակի չափումները վտանգավոր մակարդակը գերազանցում են շուրջ 20 անգամ:
Ի՞նչն է հանդիսացել հրդեհների պատճառ
Սա բարդ հարց է: Ավստրալիան մայրցամաք է, որտեղ հրդեհները սովորական բնույթ են կրում: Վերջիններիս կառավարումը և կարևորությունը նշանակություն ունեն նաև մոլորակի վերականգնման հարցում: Տեղի բնակիչները, ովքեր տասնյակ հազարավոր տարիներ ապրել են մայրցամաքում, վաղուց գիտեն կրակի կառավարման կարևորության մասին և թե ինչպես է այն նպաստում էկոհամակարգերի առողջությանը: Սակայն ներկայիս հրդեհներն իրենց մասշտաբներով և դաժանությամբ պարզապես աննախադեպ են:
Հրդեհներ կարող են առաջանալ տարբեր եղանակներով. անզգուշորեն դեն նետած ծխախոտից մինչև կայծակի հարվածներ և միտումնավոր հրկիզումներ: Բայց այս ամենին գումարվում են նաև մի շարք գործոններ, ինչպիսիք են անձրևների պակասը և հողի ցածր խոնավությունը: Սրանք օգնում են փոքրիկ հրդեհներին մեծ չափերի հասնել, կրկնապատկվել բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների պայմաններում:
Ի՞նչ կապ կա կլիմայի փոփոխության հետ
Ջերմոցային գազը պարզապես չի կարող ինքն իրեն բռնկվել:
Թեպետ հրդեհները սկսվել են կլիմայական փոփոխությունից, դրանք սրվել են գլոբալ տաքացման հետևանքով:
Կլիմայի խորհուրդը (անկախ, համայնքի կողմից ֆինանսավորվող կլիմայական կազմակերպություն) պնդում է, որ հրդեհաշիջման պայմաններն այժմ ավելի վտանգավոր են, քան նախկինում էին. ավելի երկարատև հրդեհային սեզոններ, երաշտ, չոր հողեր և ռեկորդային ջերմություն: Հրդեհների և կլիմայի փոփոխության միջև կապը դարձել է քաղաքական ֆուտբոլ, բայց մասնագետների համոզմամբ, կլիմայի փոփոխությունը բացատրում է ներկայիս ճգնաժամի աննախադեպ բնույթը:
Ըստ օդերևութաբանության բյուրոյի հաղորդագրության՝ Ավստրալիան իր ռեկորդային ամենաշոգ տարին գրանցել է 2019 թվականին՝ Ցելսիուսի սանդղակից 1.5 աստիճան վեր բարձրանալով, քան միջինում նախատեսված էր (ինչպես եղավ նոյեմբերին Սիդնեյում):
Գոյություն ունի սարսափելի հետադարձ օղակի երևույթ, որը տեղի է ունենում, երբ հողի մեծ շերտակապերը բոցավառվում են, փաստ, որին մոլորակը բախվեց 2019 թվականին, Ամազոնի հրդեհների ժամանակ:
Հրդեհների հետևանքով առաջացած ածխաթթու գազը արտանետվում է մթնոլորտ: Գազ, որը մթնոլորտում եղած ընդհանուր գազերի միայն մի փոքր տոկոսն է կազմում, իրեն «լավ» է դրսևորում հատկապես բարձր ջերմության պայմաններում:
Ընդամենը երեք ամիս անց, նախատեսվում է, որ Ավստրալիայի հրդեհները մթնոլորտ կարտանետեն շուրջ 350 մլն տոննա ածխաթթու գազ:
Փորձագետները նախազգուշացնում են, որ կպահանջվի ավելի քան մեկ դար՝ արտանետված ածխաթթու գազից ազատվելու համար:
Ինչպե՞ս օգնել
Մի շարք կազմակերպություններ և կամավորական ծառայություններ աջակցում են տուժած համայնքների հրդեհաշիջման և վերականգնման աշխատանքներին:
Ստորև ներկայացված են հրշեջ կազմակերպություններին, վայրի բնությանը աջակցելու կամ պարզապես որոշ վայրերում խաղաղ քուն ապահովելու համար նախատեսված աղբյուրները:
- Ավստրալիայի Կարմիր խաչի աղետների վերականգնման ֆոնդը օգնում է աջակցել տարհանման կենտրոններին և տուժած համայնքների վերականգնման ծրագրերին:
- Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ընդունում է նվիրատվություններ` կենդանիների պահպանման գործողությունների համար (մասնավորապես կոալաների հետ կապված): Գումարները կարող են օգնել հրդեհների ժամանակ շտապ օգնություն ցուցաբերելուն:
- NSW Գյուղական հրդեհային ծառայությունն ունի նվիրատվությունների էջ՝ Նոր Հարավային Ուելս քաղաքում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար:
- Վիկտորիայի գյուղական հրշեջ ծառայությանը կարող եք ուղղակիորեն նվիրատվություն կատարել այստեղ:
- Հարավային Ավստրալիայում գտնվող հրդեհային ծառայությունը նույնպես ուղղակի նվիրատվություններ է ընդունում:
- Քվինսլենդ նահանգում հրշեջներին օժանդակելու համար կարող եք նվիրատվություն կատարել Գյուղական հրշեջ բրիգադների ասոցիացիային՝ կայքէջի միջոցով:
- Wires-ը Ավստրալիայի վայրի բնության փրկության հարցերով զբաղվող կազմակերպություն է:
- Կենգուրուների կղզի վայրի բնության այգին ծանր հարվածներ է ստացել Հարավային Ավստրալիայում բռնկված հրդեհներից: Այն խնդրում է նվիրատվություններ կատարել՝ օժանդակելու անասնաբուծական ծախսերին, կոալայի կաթ հայթայթելու և հավելյալ պարիսպներ կառուցելու համար:
Պորտ Մակքարի Կոալայի հիվանդանոցն արդեն ավելի քան 2 միլիոն դոլար է հավաքել՝ օգնելու տարածաշրջանում գտնվող կոալաների որոնմանը և պաշտպանությանը: Նվիրատվությունները դեռևս ընդունվում են:
Ռուզաննա Հովհաննիսյան (Ruzanna Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: