«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում SEO (Որոնողական համակարգերի օպտիմալացման) մասնագետների:
Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- Կայքի արագության և հասանելիության օպտիմալացում
- On Site օպտիմիզացիա՝ URL- երի, Meta-Tag –երի, Կոնտենտի, տեսականու և այլն
- Off Site օպտիմիզացիա` Keyword- երի ուսումնասիրություն և հայտնաբերում, Link Building ` ստրատեգիայի մշակում և իրականացում
- Մուլտի-ռեգիոնալ կայքերի առաջխաղացում համապատասխան լեզուներով և որոնողական համակարգերում՝ Google, Amazon, Yandex
- Ստատիստիկ վերլուծություններ և հաշվետվությունների կազմում
- Պարբերաբար SEO աուդիտի իրականացում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Թվային մարկետինգի չափորոշիչների և գործիքների տիրապետում՝ Google Search Console, Google Analytics, Yandex Metrica, Yandex. Webmaster
- Որոնողական համակարգերում աշխատելու հմտություն
- Ծրագրավորման հիմունքների իմացություն, WordPress-ի իմացություն, HTML/CSS-ի իմացությունը ցանկալի է
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը խիստ ցանկալի է
- Անհատական և թիմային աշխատանքի ունակություն
- Ստեղծագործ միտք և պատասխանատվության բարձր գիտակցում
Ձեր ակնկալիքները «Ինլայթ» -ից
Ճկունություն: Աշխատանքը կազմակերպվում է հեռահար կերպով, չի ենթադրում գրասենյակային աշխատանքային գրաֆիկ: Դուք կարող եք Ձեր աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկին:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, ինչպես նաև մասնագիտական փորձ և պրակտիկ գիտելիքներ SEO ոլորտում։
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր 6 ամիս կամ 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք հավաստագիր/վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն ներկայացնելու համար։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես SEO մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալհայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։