Կորոնավիրուսն ու Եվրոպական միությունը

Կորոնավիրուսն ու Եվրոպական միությունը: Սպանու՞մ է, թե ավելի ուժեղ դարձնում

Թեկուզև ԵՄ֊ի կառույցների քաղաքական լիազորությունները այդքան էլ մեծ չեն, իսկ գոյություն ունեցող պայմանագրերը Եվրոպական հանձնաժողովին տալիս են լիազորություններ՝ միայն սատարելու ազգային կառավարություններին, այլ ոչ գլխավորելու համաճարակի դեմ պայքարը, ԵՄ֊ն կարող է ձեռնարկել 3 քայլ, որոնք կօգնեն կրճատել  եվրոպացիների ակնկալիքների և Բրյուսելի ջանքերի իրական արդյուքների միջև հավերժական պառակտումը։ 

Մարտի երկրորդ շաբաթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրեց, որ նոր կորոնավիրուսի արագ տարածումը «ահարկու մասշտաբների անգործության» հետևանքն է։ Օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս համաճարակը ոչ դյուրին փորձություն է իշխանությունների համար, և կյանքեր փրկելու համար պահանջվում  են վերահսկման դաժան միջոցներ, որոնք սահմանափակում են անձնական ազատությունները։ 

Սկզբում Եվրոպան ուշադիր հետևում էր՝ ինչպես է վիրուսի դեմ պայքարում  ավտորիտար Չինաստանը։ Հաղորդագրությունները, թե ինչպես են տեղական մարմինները թաքցրել  բռնկման մասին ինֆորմացիան և նույնիսկ ոչնչացրել ապացույցները, եվրոպացիներին հիշեցրին չեռնոբիլյան աղետի հետևանքների հաղթահարման Սովետական Միության անփույթ քայլերի մասին:

Եվրոպացիներին չզարմացրեց նաև Կրեմլի սկզբնական արձագանքը, որը համաճարակը համարեց հարմար պատրվակ ռուսական  սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ կեղծ հանրաքվե անցկացնելու համար, որոնք թույլ են տալիս Վլադիմիր Պուտինին իշխանության մնալ մինչև 2036 թվականը: Սակայն աստիճանաբար Կրեմլն էլ սկսեց ադապտացվել փոփոխական պայմաններին։

Բայց և այնպես, դեմոկրատական երկրների ինքնահանգստությունը երկար չտևեց: Սկզբնական հերքումից Չինաստանը անցում կատարեց մասշտաբային համակենտրոնացման, որը, ելնելով ամեն ինչից, թույլ տվեց զսպել  համաճարակը։ Իսկ Եվրոպայում անհանգստացան՝ արդյո՞ք իշխանությունները կկարողանան ժամանակին համախմբվել, որպեսզի «հարթեցնեն վիրուսի տարածման կորը»։ Նախապատրաստվելու թանկարժեք ժամանակը արդեն բաց էր թողնված, բայց եվրոպական քաղաքական առաջնորդները դա գիտակցեցին շատ ուշ։

ԵՄ֊ի երկրներում կորոնավիրուսը հանգեցրեց շատ տարբեր քաղաքական հետևանքների։ Եվրոպան համաշխարհային պանդեմիայի կենտրոն դառնալուց 2 շաբաթ անց իռլանդական երկու կուսակցություններ, որոնք միմյանց միշտ ընդդիմադիր էին, համաձայնեցին ստեղծել կոալիցիոն կառավարություն։ Բելգիայի անցումային կառավարությունը ստանձնեց վիրուսի դեմ պայքարելու վեցամսյա լայն լիազորություններ։ Գերմանիայում քաղաքական կուսակցությունները պատրաստակամություն հայտնեցին աջակցել Անգելա Մերկելին և հրաժարվեցին «սև զրոյին» համախոհությունից (այսինքն՝ առանց դեֆիցիտի բյուջեից)։

Նույն ժամանակում Հունգարիայի փոխվարչապետ Վիկտոր Օրբանը օգտվեց իրավիճակից, որպեսզի անցում կատարի լիամասշտաբ ավտորիտար  կառավարման: Հենվելով իր կուսակցության սահմանադրական մեծամասնության վրա` նա կանգնեցրեց խորհրդարանի աշխատանքը և ստացավ դեկրետի միջոցով կառավարելու լիազորություններ` փակելով դժգոհների բերանները։

Էստոնիայում, Լատվիայում և Ռումինիայում իշխանությունները ճգնաժամը ուզում են օգտագործել իրենց վրայից հանելու համար այն պարտավորությունները, որոնք նրանց վրա է դրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ 

Կորոնավիրուսը ազդում է ցանկացած հասարակության և դրա քաղաքական ինստիտուտների վրա։ Սկզբնական փուլում իշխանությունները մտորում են` ինչ անել։ Երբ համաճարակը փլուզվեց քրոնիկ անկայուն Իտալիայի վրա, որտեղ քաղաքական գործիչները փորձում են ցանկացած ինֆորմացիա վերածել քաղաքական միավորների, փոխվարաչպետ Ջուզեպպե Կոնտեն, շարժվելով բարի մտադրություններով, բայց վատ խորհուրդներով, սկսեց մեկը մյուսի հետևից սխալներ գործել։ Իտալիան դարձավ ճգնաժամային անհմուտ կառավարման զոհ դարձած եվրոպական առաջին  երկիրը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենվելով գիտության և վիճակագրության հեղինակության վրա, հայտարարեց. «Մենք պատերազմի մեջ ենք», և համակենտրոնացրեց  մարդկային և նյութական բոլոր ռեսուրսները, որպեսզի կյանքեր փրկի, թեկուզև պետական հարկադրանքի միջոցով, բայց միայն մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից հետո։

ԵՄ֊ից դուրս եկած Մեծ Բրիտանիան փորձում էր հեռու մնալ մայրցամաքում կատարվող իրադարձություններից և պահպանում էր հանգստություն, սակայն շուտով փոխվարչապետ Բորիս Ջոնսոնի բլեֆը առաջացրեց էլ ավելի շատ հարցեր, ինչն ստիպեց իշխող կուսակցությանը իրավիճակին վերաբերվել պատշաճ լրջությամբ։

Ուհանում  համաճարակի բռնկումից երեք ու կես ամիս անց Եվրոպայում մահերի քանակը գերազանցեց Չինաստանի ցուցանիշներին։ ԵՄ֊ի պետությունների մեծ մասի կառավարություններն ակտիվորեն կրկնօրինակում են ասիական երկրների մեթոդները, որոնք արդեն ունեն ատիպիկ պնևմոնիայի բռնկման  հետ պայքարի փորձ։ Այսինքն՝ առավելագույնս սահմանափակում են տեղաշարժման ազատությունը, որպեսզի թեթևացնեն հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Դեռ վերջերս անհնար էր պատկերացնել այսպիսի կոշտ մեթոդներ Եվրոպայում։

Բայց ինքնապահպանման համար այսպիսի  անգիտակցական արձագանքը մեդալի միայն մեկ կողմն է։ Կորոնավիրուսի բռնկումը  նաև վերադարձնում է եվրոպական շատ երկրների այն քաղաքականությանը, որը հիմնված է փաստերի վրա՝ ետին պլան մղելով  դեզինֆորմացիայի սիրահարներին, պոպուլիստներին և կիբերճակատի այլ մարտիկներին։ Չնայած ԵՄ տարբեր երկրներում վիրուսի ներթափանցման աստիճանը տարբեր է, ավելի ակնհայտ է դառնում ճգնաժամային կառավարման անհրաժեշտությունը համաեվրոպական մակարդակով։

Թեկուզև ԵՄ֊ի ստրուկտուրաների  քաղաքական լիազորությունները այդքան էլ մեծ չեն, իսկ գոյություն ունեցող պայմանագրերը Եվրոպական  հանձնաժողովին տալիս են լիազորություններ միայն սատարելու ազգային կառավարություններին, այլ ոչ թե գլխավորելու համաճարակի դեմ պայքարը, ԵՄ֊ն կարող է ձեռնարկել 3 քայլ, որոնք կօգնեն կրճատել եվրոպացիների ակնկալիքների և Բրյուսելի ջանքերի իրական արդյուքների միջև հավերժական պառակտումը։ 

Առաջինը  քայլերի կոորդինացումն է. ԵՄ֊ի 27 երկրների առաջնորդներ  արդեն հանդես են եկել հայտարարությամբ, որ կապահովեն անհատական պաշտպանության միջոցների  համատեղ ձեռքբերումը, կավելացնեն պատվաստանյութի մշակմանը հատկացված միջոցները և կկոորդինացնեն ճգնաժամի սոցիալ֊տնտեսական հետևանքների  մեղմացմանն ուղղված միջոցառումները։

Երկրորդ քայլը թուլացումն է տնտեսության կարգավորման ոլորտում։ Տնտեսական վնասի մասշտաբները դեռևս պետք է գնահատվեն, բայց փակվել է ծառայությունների և արդյունաբերության ոլորտների ձեռնարկությունների էական մասը։ Շատ հնարավոր է, որ այս  եռամսյակում ՀՆԱ֊ն կրճատվի քառակի անգամ, եթե ոչ եռակի։

ԵՄ֊ն արդեն մեղմացրել է շատ նորմեր և պահանջներ։ Եվրոհանձնաժողովի՝ բյուջեի դեֆիցիտի  և պետական պարտքի չափերը կարգավորող օրենքների գործողությունը դադարեցնելու առաջարկը հավանության են արժանացրել  ԵՄ երկրների ֆինանսների նախարարները։ Բրյուսելը նաև առաջարկություններ մշակեց «կանաչ միջանցքներ» ստեղծելու վերաբերյալ, որոնք կապահովեն ապրանքների ազատ տեղաշարժը միասնական շուկայում՝ վերացնելով փակ սահմանների և դրանց հատման դեպքում՝ կուտակումների վերաբերյալ անհանգստությունները։ Բացի այդ` եվրոպական իշխանությունները  հավանություն տվեցին պետական աջակցության ցուցաբերման ժամանակավոր սխեմային, որը պետք է ճգնաժամի շրջանում ընկերություններին անհրաժեշտ լիկվիդացում տրամադրի։ Եվրոպական կենտրոնական բանկը պատրաստ է տրամադրել 750 եվրո, կամ ԵՄ ՀՆԱ֊ի 4%֊ը՝ շուկայական ինտերվենցիայի համար համավարակի պայմաններում։

Քայլ երրորդ` համերաշխություն։ Դրա պակասն ի հայտ եկավ, երբ Իտալիան բողոքեց, որ ԵՄ մյուս երկրները չարձագանքեցին բժշկական սարքավորումներ  մատակարելու իր խնդրանքին։ ԵՄ գործընկերների ուղերձը պարզ էր. նրանք իրենք թոքերի օդափոխման ապարատների և շնչառական դիմակների կարիք ունեն։ Դրա փոխարեն Իտալիային օգնություն ցուցաբերեց Չինաստանը։ Ինչքան էլ զարմանալի է, բժշկական սարքավորումներ տրամադրեց նաև Ռուսաստանը՝ վաստակելով մի քանի միավոր աշխարհաքաղաքական նարատիվների պայքարում։

Այնուամենայնիվ, Եվրոհանձնաժողովը արդեն հայտարարել է բժշկական սարքավորումների ռազմավարական պաշարների կազմակերպման (և 90% ֆինանսավորման) նոր միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնությունը «գործի  է դնում եվրոպական համերաշխության մեխանիզմը»։ Կարելի է ակնկալել նաև այլ գործողություններ, օրինակ՝ ներդրումների ավելացում կենսատեխնոլոգիաների և բժշկության ոլորտում ԵՄ-ի ստրատեգիական ինքնավարության ապահովման համար արդյունաբերական բազայի զարգացման մեջ։

Նմանատիպ  կոնկրետ միջոցները  միայն ծանր րոպեին երկրներին օգնելու համար չեն անհրաժեշտ։ Սոցիալական հեռավորության պահպանման պրոցեսի պայմաններում դրանք եվրոպայի քաղաքացիներին և միջազգային գործընկերներին ցույց կտան նաև, որ ԵՄ֊ն ի զորու  է օգնել իր կազմի մեջ մտնող երկրներին և մնում է ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։ 

Վերջին տասնամյակում ԵՄ֊ն դիմակայել է շատ ճգնաժամերի և, անկասկած, կդիմակայի նաև ներկայիս ճգնաժամին։ Վերազգային մակարդակում, թեպետ ուշացումով,  ընդունված որոշումները ցուցադրում են ձգտումը պահպանելու այն հիմքերը, որոնց վրա հիմնվում է ԵՄ֊ն՝ չնայած բոլոր կորուստներին, որոնք վիրուսը հասցրեց մարդկանց, տնտեսությանը և երկրներին։ Այն, ինչը չի սպանում ԵՄ֊ին, դարձնում է նրան  ավելի ուժեղ։

Նյութը պատրաստված է «Ռուսաստան-ԵՄ. զարգացնելով երկխոսություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության աջակցությամբ: Ստիվեն Բլոկմանսը ԵՄ Ռուսաստան  փորձագիտական ցանցի անդամներից է արտաքին քաղաքականության հարցերով (EUREN):


Թարգմանիչ՝ Լուիզա Բաղրամյան (Luiza Baghramyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: