Ջեֆրի Շնափը՝ ֆիզիկական միջավայրի և արխիվային հավաքածուների մասին

Հեղինակ՝ Sergei Akulich (https://unsplash.com/@sakulich)

Հարվարդի Դիզայնի ասպիրանտուրայում ռոմանական լեզուների և գրականության պրոֆեսոր Ջեֆրի Շնափը՝ ֆիզիկական միջավայրի, արխիվային հավաքածուների և միահյուսված պատմությունների վերադիզայնավորման մասին։

Ո՞րն է թվային դարաշրջանում ժամանակակից թանգարանի դերը: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե որն է ցուցահանդեսի այն տարածքը, որտեղ կարելի է ցուցադրել բոլոր հավաքածուները: Հարվարդի Դիզայնի ասպիրանտուրայում ռոմանական լեզուների և գրականության պրոֆեսոր Ջեֆրի Շնափը խոսում է բոլոր թանգարանային հավաքածուները հանրությանը հասանելի դարձնելու բարդ խնդրի մասին:

Այսպիսով, որո՞նք են այն խնդիրները, որոնց առաջ կանգնում են թանգարանները՝ որպես ինստիտուտներ: Սրանք են այն հարցերը, որոնք հետաքրքրում են ինձ` որպես գիտելիք նախագծողի, քանի որ թվային հումանիստը պետք է իրոք հասկանա, թե ինչ է նշանակում լինել պատասխանատու մշակութային նյութերի մեծ հավաքածուի համար ինտերնետային և թվային դարաշրջանում: Թանգարանի ավանդական բնորոշումը ավելի շատ կենտրոնացված էր աղյուսի ու ցեմենտի՝ թանգարանի ֆիզիկական կառուցվածքի վրա, որը հանդես էր գալիս որպես գործիք՝ աջակցելու մշակութային ծրագրի կազմմանը, թույլ տալու մշակութային արժեքների վերահսկված հասանելիության  որոշակի համակարգերի հանդես գալ տարբեր պատմություններով և ծառայելու որպես հաղորդակցության նյութ գիտական համայնքի և հասարակության միջև:

Կա խնդիր, թե ի՞նչ ենք անում այս բոլոր հավաքածուների հետ, ի՞նչ ենք անում այդ նյութերի աղբյուրների հետ, ինչպե՞ս ենք դրանք դարձնում կարևոր, ինչպե՞ս ենք հաղթահարում անալոգային աշխարհի որոշ սահմանափակուներ, որոնց համաձայն՝ չենք կարող ցուցադրել նյութերի 85 կամ 90, նույնիսկ, 95%-ը, որոնք չափից դուրս մեծ են, կամ պարզապես շատ են՝ ցուցադրվելու համար: Դրանք ուղղակի պետք է սպասեն իրենց հերթին: Ակնհայտ է, որ այդ սպասումը կարող է երկար դարեր տևել: Ինչպե՞ս են թվային դաշտի և ռեսուրսների ստեղծարար ու նորարարական օգտագործման միջոցով ստեղծվում գործիքներ, որոնք թույլ են տալիս կայքից դուրս այցելություններին իսկապես լուծել անլուծելի թվացող խնդիրները, ստեղծել հասանելիության խելամիտ համակարգեր և հավաքածուների հետ աշխատելու հնարավորություն: Եկե՛ք վերցնենք մանրադիտակի օրինակը, այլ կերպ ասած, ֆիզիկական արտեֆակտի, որն ավելի մեծ հետազոտության մաս է կազմում: Հիմա, եթե դրան վերաբերվենք որպես առանձնացված օբյեկտի, ինչը, իհարկե, ավանդական օգտագործման տեխնիկա է, մենք այն կդնենք ցուցափեղկում, կողքին՝ պիտակ, և հնարավոր է մի փոքր տեքստ, որտեղ կասվի՝ «Սա ինչ-որ ժամանակ օգտագործվել է X մարդու կողմից»: Սա մի փոքրիկ պատմություն է: Այդ օբյեկտը իրոք կարևոր է լաբորատորիայի և հետազոտության ամբողջական կառույցի, ինչպես նաև  օպտիկայի պատմության (այն մասին, թե ինչպես է այս արտեֆակտներից յուրաքանչյուրի պատմության ընթացքում փոխվել մանրադիտակի և աստղադիտակի դիզայնը) կոնտեքստներում: Կարճ ասած, մանրադիտակը բազում պատմություններ է առաջ բերում:

Ջեֆրի Շնափ

Հարվարդի Դիզայնի ասպիրանտուրայում ռոմանական լեզուների և գրականության պրոֆեսոր, տնօրեն, metalLAB, Հարվարդի ֆակուլտետի ղեկավար, MetalLAB, Հարվարդի համալսարան

Բնօրինակի հեղինակ՝ Jeffrey Schnapp, Serious Science


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: