Համացանցի ապագայի կանխատեսման պատմությունը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ավագ գիտաշխատող Դեյվիդ Քլարկը կապի արդյունաբերության շուրջ տարաձայնությունների, համացանցի այլընտրանքի և կանխատեսությունների անհետացման վերաբերյալ:

Ինչպե՞ս է առաջացել համակարգչային ցանցի գաղափարը: Ո՞վ է հաջողակ կանխատեսումներ արել համացանցի ապագայի մասին: Դեյվիդ Քլարկը հստակեցնում է համացանցի՝  հիմնական  հարթակ դառնալու պատմությունը։

Շատ մարդիկ հարցնում են մեզ՝ արդյո՞ք մենք հասկանում էինք, թե համացանցը ինչ է դառնալու, երբ սկսեցինք աշխատել դրա վրա 1970-ականներին: Եվ հետաքրքիր կլինի հետ գնալ ու հասկանալ, թե մենք իրականում ինչ էինք ասում այն ժամանակ: Այս ամենը վերանայելիս  շատերն ասում են, թե իրենք վստահ էին՝ ինչի է վերածվելու համացանցը: Սակայն, եթե նայենք նրանց գրածներին, ուրիշ պատասխան կստանանք: Այսպիսով, մեզնից մի քանիսն անդրադարձան անցյալին և փորձեցին հասկանալ, թե մենք ինչ էինք գրել այն ժամանակ, և, թե որտեղից է սկսվում այս գաղափարների պատմութունը: 

Այս տեսակի ցանցի գաղափարն իրականում առաջացել է 1960-ականներին: Այն բավականին հին է: Համակարգչի՝ որպես գործարկման միջոցի գաղափարը, ծագել է դեռ 1940-ականներին: Այդ ժամանակ Վանևեր Բուշ անունով մի մարդ գրել էր աշխատություն «Ինչ է լինելու» վերնագրով: Նա նկարագրել էր մի մեքենա, որն ուներ գրասեղանի չափ և կոչվում էր մեմեքս: Նստելով դրա առաջ՝ դու տեսնում էիր ցանցի նման ինչ-որ բան, որը տեղեկատվություն էր կապակցում: Բայց դրա բացթողումը իմ մեմեքսի քոնին կցվելու կարողության հարցն էր, այսինքն․ եթե ես ուզենայի օգտագործել քո մեմեքսը, ես պետք է գնայի և նստեի քո գրասեղանի մոտ: Դրանց կապակցելու գաղափարը առաջ եկավ 1960-ականների կեսերին: Եվ ես կարծում եմ, որ մտքի սահմանափակողն ուղղակի կարծրամտությունն էր ու նորարարութան պակասը, որ կարելի է տեսնել հեռախոսային համակարգում, որտեղ մարդիկ չէին կարողանում մտածել այն ամենից այն կողմ, ինչ որ հեռախոսային ընկերություններն  առաջարկում էին իրենց: Դրա համար էլ այս ամենն ինչ-որ առումով հեղափոխություն էր, որը կապված էր հեռախոսային ընկերությունների առաջ քաշած մտածելակերպի խափանման հետ: 

Այս բնագավառի գործնական կանխատեսումներ ներկայացնողներից մեկը Ջ. Կ. Ռ. Լիքլայդեր անունով մի մարդ էր: Նա ղեկավարում էր ԱՄՆ պաշտպանության նախարարության Ընդլայնված հետազոտական ծրագրերի գրասենյակը (DARPA). սա այն կազմակերպությունն էր, որ կառուցեց առաջին ARPANET (Advanced Research Projects Agency Network) համակարգչային ցանցը։ Լիքլայդերը այն քիչ մարդկանցից էր, ով իսկապես հասկացել էր  դրա աշխատանքի սկզբունքը: Ես կարծում եմ, որ հետ գնալն ու տեսնելը, թե ինչ է նա գրել, մի հետաքրքիր պատուհան է դեպի այն պահը, որտեղ մենք 1960-ականներին էինք: Նա Ռոբերտ Թայլորի հետ 1968 թվականին գրել է մի հրաշալի աշխատություն`  «Համակարգիչը որպես հաղորդակցման միջոց», որում  էլ մշակել է մի քանի հրաշալի մտքեր: 

Նա գրում է. «Դուք նամակ կամ հեռագիր չեք ուղարկի: Դուք պարզապես կընտրեք այն մարդկանց, որոնց ֆայլերը պետք է կապվեն ձեր ֆայլերին և դրանց այն մասեր, որ պետք է հասանելի լինեն մյուսներին և, հավանաբար, կհստակեցնեք հրատապության աստիճանը: Դուք հազվադեպ հեռախոսազանգեր կկատարեք, փոխարենը ցանցին կդիմեք ձեր համակարգիչները իրար միացնելու համար: Դուք հազվադեպ գործուղումների կգնաք, որովհետև համակարգիչներն իրար կապակցելը շատ ավելի արդյունավետ կլինի»,- այստեղ նա մի փոքր լավատես էր:  

Լիքլայդերն ավելացնում է. «Երբ մարդիկ անեն իրենց տեղեկատվական աշխատանքը համակարգչով և ցանցի միջոցով, հեռահաղորդակցությունը կլինի այնքան բնական, որքան հիմա դեմ առ դեմ շփումն է: Կյանքն ավելի ուրախ կլինի առցանց մարդկանց համար, որովհետև մարդիկ կխմբավորվեն ոչ թե պատահականության սկզբունքով, այլ հետաքրքրությունների ընդհանրությամբ: Հաղորդակցությունն ավելի արդյունավետ և օգտակար կլինի, հետևաբար՝ ավելի հաճելի: Շատ հնարավորություններ կլինեն բոլոր նրանց համար, ովքեր կկարողանան համակարգիչ գնել, որպեսզի զանգեր կատարեն: Տեղեկատվության ողջ աշխարհը՝ իր բոլոր ոլորտներով և կարգերով հանդերձ, բաց կլինի նրանց համար՝ ուղղորդելով նրանց պատրաստ ծրագրերով, որոնք իրենց հերթին կօգնեն բացահայտել ավելին»։ Նրա վերջաբանը շատ հետաքրքիր է․ «Դրա ազդեցությունը հասարակության վրա կլինի դրական կամ բացասական. հիմնականում կախված այն փաստից, թե ով առցանց կլինի: Առցանց լինելն առավելությո՞ւն, թե՞ իրավունք կլինի: Եթե բնակչության միայն արտոնյալ խավը հնարավորություն ստանա խելացիության հզորացումը վայելելու, ապա հնարավոր է, որ ցանցը կգերազանցի անհավասարությունը և ինտելեկտուալ հնարավորության սպեկտրը: Մյուս կողմից, եթե ցանցն ապացուցի կրթության համար գործելի (ինչը որոշ մարդիկ կանխատեսել և հույս են ունեցել, եթե ոչ հստակ ձևակերպված ծրագրել) և պատասխանատու լինելու կարողությունը, ապա մարդ տեսակի օգուտակարությունը անչափելի կլինի»: 

Անշուշտ, նա լավատես էր, բայց սա ուղղորդող կանխատեսում էր ամբողջ նորարարության համար, որ տեղի ունեցավ այս երկրում՝ ARPANET-ը, համացանցը, այս կանխատեսումը  իրապես վարակեց ինժեներներին: Բայց հետաքրքիրն այն է, որ, երբ ճարտարագետներն սկսեցին գործել, կանխատեսողներն անհետացան: Եթե նայեք 1970-ականներին և 1980-ականներին, կտեսնեք, որ սրանք ճարտարագիտության տասնամյակներն էին:  Աշխատությունները, որոնք գրվել էին 1970-ականներին և 1980-ականներին, մեծ մասամբ կապված էին մեխանիկայի հետ. կարո՞ղ եմ ես ծրագրերը տեղավորել հիշողության մեջ, կարո՞ղ եմ ես օպտիմալացնել նշանները: Տեղի ունեցող ամբողջ ճարտարագիտական աշխատանքը մեզ օգնում էր ստեղծել ցանց: Այսպիսով՝ կանխատեսողները բեմահարթակից դուրս մնացին մի քանի տասնամյակով: 

Մի կարևոր բաղադրիչ, որ կար 1960-ականներին և 1970-ականներին, իհարկե, այն էր, որ, ի հավելումն հույսի և լավատեսության՝ առկա էր նաև հսկայածավալ կասկածամտություն և  թերահավատություն: Կասկածամտության և թերահավատության մի հսկայական աղբյուր էր ավանդական հեռախոսային ընկերությունների մտածելակերպը, որոնք պարզապես ասում էին՝ «առաջին՝ այն չի աշխատի, և երկրորդ՝ եթե այն աշխատի, մենք փորձելու ենք կործանել այն, որովհետև մենք հետաքրքրված չենք մի բանով, որը մրցակցում է մեզ հետ»: Եվ իրականում ես կարծում եմ, որ այս կասկածամտությունն ու թերահավատությունը աներևակայելիորեն օգնեցին, քանի որ դա ուղղակիորեն նշանակում էր, որ նրանք մեզ ուշադրություն չէին դարձնելու: Քանի դեռ նրանք մեզ ուշադրություն չէին դարձնում, մենք կարող էինք անել այն, ինչ ուզում էինք, և հետևաբար մենք ստեղծեցինք ցանցը՝ քիչ թե շատ արհամարհելով նրանց կարծիքն ու գործերը, և նրանք չկարողացան կանգնեցնել մեզ: Որոշ իմաստով սա դասական օրինակն է այն իրողության, ինչը հատկապես բիզնես համայնքում Քլեյ Քրիստենսենի նման հեղինակներն անվանում են «նորորարների դժվարին կացություն», այսինքն՝ գալիս է մի անկազմակերպ նորեկ և ինչ-որ բան ստեղծում։ Բնականաբար, երբ դու նորություն ես ստեղծում, այն այդ պահին այնքան լավը չէ, ինչքան՝ հիմա։  Այդ պատճառով բոլորն անտեսում են քեզ, և շարունակում են անտեսել մինչև դու պատահաբար չես դառնում մեծ ու հզոր,  դուրս չես մղում վաղուց արմատացած մի գործարարի, ով տապալվում և կործանվում է: Այսպիսով՝ մենք, այսպես ասած, «քրիստենսենեցինք» հեռախոսային ընկերությունների ղեկավարությունը՝ ստեղծելով համացանցը: 

Հարցերից մեկն այն է, թե ե՞րբ մենք գիտակցեցինք, որ ստեղծում ենք ոչ միայն տեխնոլոգիա, այլ նաև արդյունաբերական մի կառույց, և թե ե՞րբ մարդիկ հասկացան դա: Գոյություն ուներ համացանցի այլընտրանք՝ առաջարկված Ֆրանսիայում, Լուի Պոզան անունով մի մարդու կողմից: 1974 թվականին նա ձևավորեց ամենահրաշալի և ամենապարզ պնդումը ապագայի հաղորդակցության և դրա արդյունաբերության կառուցվածքի մասին: Հակասություն կար տեխնոլոգիայի երկու տեսակների միջև`  տվյալների շտեմարանների և վիրտուալ շրջանների: Հեռախոսային ընկերությունները հավանում էին վիրտուալ շրջանները, իսկ համացանցային և Լուի Պոզանի համայնքը հավանում էին տվյալների շտեմարանները։ Այս մասին նա գրել է. «Տվյալների շտեմարանների և վիրտուալ շրջանների միջև հակասությունը հանրային տիրույթներում պետք է գործի իրեն համապատասխան կոնտեքստում: Առաջին՝ այն տեխնիկական խնդիր է, որտեղ յուրաքանչյուր կողմ ունի իր փաստարկները, և դժվար է օբյեկտիվորեն ասել, թե հավասարակշռված կարծիքն ինչպիսին պետք է լինի, քանի որ անաչառ փորձագետներ չկան: Երկրորդ՝ հակասության քաղաքական կարևորությունը շատ ավելի հիմնային է, քանի որ այն ազդանշում է իշխանություն կրողների և համակարգչային արդյունաբերության միջև առկա իշխանական պայքարի թակարդները: Բոլորը գիտեն, որ ի վերջո այն նշանակում է Այ-Բի-Էմ-ն (International Business Machines Corporation-Միջազգային Գործարար Մեքենաներ միջազգային ընկերություն) ընդդեմ հեռահաղորդակցության (այն ժամանակ դա Այ-Բի-Էմ-ն էր, այսօր այն մեկ ուրիշն է- Դ․ Ք․): Տվյալների մշակման շուկան իշխանություն կրողներին մենաշնորհելը կարող է գայթակղիչ լինել որոշ կառավարությունների համար՝ որպես Այ-Բի-Էմ-ը կառավարելու միջոց: Հնարավոր է, որ նրանք կարող են ձախողվել Այ-Բի-Էմ-ը ստուգելիս, բայց հաջողել ավելի փոքր արդյունաբերությունները ոչնչացնելիս: Մեկ այլ հավանական արդյունք դեռ զարգացման գործընթացում է, քանի որ ինչ վերաբերում է  հեռախոսային ընկերություններին, թվում է, թե մեզ  խաղաղարար է անհրաժեշտ»: Լուի Պոզանի և ապագայի մասին իր հայացքների վերաբերյալ հետաքրքրականն այն է, որ նրա գործունեության զարգացումը Ֆրանսիայում  ճնշված էր Ֆրանս Տելեկոմի կողմից: Մինչդեռ ԱՄՆ-ում, թեև AT&T-ն (ամերիկյան հեռահաղորդակցման առաջատար ընկերությունը) լիովին թերահավատ էր, միևնույն է մեզ զարգանալուց հետ չպահեց: 

Տեխնոլոգիային կամ ներդրումներին նայելով` փորձել կանխատեսել ապագան  գայթակղիչ է: Բայց կարևոր է հիշել, որ համացանցի հիմնական շարժիչ ուժը օգտատերն է: Նրանք էին, որ ընտրեցին էլեկտրոնային փոստը՝ որպես առաջին իշխող հավելված, և նրանք են, որ այսօր ընտրում են` արդյոք կցանկանան համացանցային նամակագրություն ունենալ, խոսել սկայպով, թե խաղեր խաղալ: Ներդրումը ևս հսկայական կարևորության գործոն է, և իհարկե, դա կանխատեսել ևս չի ստացվի: Ապագան ղեկավարողները ոչ թե  տեխնոլոգներն են, այլ  օգտատերերն  ու գումարը:

Բնօրինակի հեղինակ՝ David Clark, Serious Science


Թարգմանիչ՝ Արգիշտի Եղյան (Argishti Yeghyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։