Խորհրդարանների դերը Covid19-ի ժամանակ

նկարը՝ Aditya Joshi @adijoshi11

Covid19-ի ժամանակ խորհրդարանների դերը կարևոր է առավել քան երբևէ

Համավարակի թեժ պահին խորհրդարանները և պետական այլ հաստատությունները ենթարկվում են այն նույն սոցիալական հեռավորության պայմաններին, ինչ մյուս պետական ու մասնավոր կազմակերպությունները: Այնուամենայինիվ, ճգնաժամի ընթացքում խորհրդարանի դերը կենսականորեն առավել կարևոր է արտակարգ իրավիճակ հաստատելու մասին օրենք ընդունելու, ռեսուրսները վերաբաշխելու և խորհրդարանի գործողությունները մանրամասն վերլուծելու համար: Որոշ խորհրդարաններ օրենքներ և ընթացակարգեր են փոխում հեռավար աշխատանքը հնարավոր դարձնելու համար, որոշ խորհրդարաններ շարունակում են սովորական ռեժիմով նիստեր անցկացնել, իսկ որոշներն էլ ամբողջովին դադարցնում են աշխատանքները: Միջխորհրդարանական միությունը օգնում է ապահովել միջխորհրդարանական համակարգումը: Խորհրդարանականները փոխանակվում են կարանտինի և սոցիալական հեռավորության շրջանում ձեռք բերված փորձով և աշխատանքային արդյունավետ մեթոդներով:

Խորհրդարանների խնդիրները և գործառնույթները 

Ուժեղ խորհրդարանները ժողովրդավարության հիմքն են հանդիսանում: Նրանք արտացոլում են ազգի կարծիքը, օրենքներ ընդունում, միջոցներ են տրամադրում օրենքները և քաղաքականությունը կյանքի կոչելու համար և կառավարությանը համապատասխան պահանջներ են ներկայացնում: Նրանք ձգտում են ապահովել քաղաքական որոշումների բարենպաստ ազդեցությունը բոլոր քաղաքացիների կյանքի, հատկապես, բնակչության առավել խոցելի շերտի վրա: Այդ ամենին հասնել հնարավոր է համապատասխան օրենքներ ընդունելով, օրինակ՝ կանանց նկատմամբ բռնության և բժշկական խնամքի հավասար հասանելիություն ապահովելու հնարավորության մասին օրենքները:

Խորհրդարանները նաև համաձայնեցնում են միջազգային և ազգային օրակարգերը՝ երաշխավորելով իրենց կողմից կնքված միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի իրականացումը կառավարությունների կողմից: Նրանք կարևոր դեր են խաղում կայուն զարգացման մինչև 2030 թվականի օրակարգի իրականացման գործում: Միջխորհրդարանական միությունը սերտորեն համագործակցում է բոլոր երկրների խորհրդարանականների հետ այդ ոլորտում նրանց ներուժը ամրապնդելու համար:

Հետկոնֆլիկտային շրջանում խորհրդարանները կարող են պետություններին օգնել խաղաղ կյանք հաստատել և ստեղծել գործուն ժողովրդավարություն՝ երկխոսության և համագործակցության հիման վրա՝ հասարակության մեջ տարաձայնությունները լուծելու ճանապարհով:

Հիմանական տեղեկություններ

Գլխավոր Ասամբլեան 2018 թվականի մայիսի 23-ի 72/278 բանաձևով ճանաչեց ազգային խորհրդարանների դերը ազգային ծրագրերի և ռազմավարությունների իրականացման գործում, ինչպես նաև առավել թափանցիկության ապահովումը և հաշվետու լինելը ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ մակարդակներում:

Բանաձևը Միավորված ազգերի կազմակերպությանը և Միջխորհրդարանական միությանը առաջարկեց նաև շարունակել սերտ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում․ կայուն զարգացումը, միջազգային իրավունքը, մարդու իրավունքը, գենդերային հավասարությունը և կանանց ու աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը, ժողովրդավարությունը և հաջող կառավարումը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները և աղետների ռիսկի նվազեցումը:

Խորհրդարանները և ՄԱԿ-ը

Խորհրդարանները կարող են ընդունել օրենքներ, որոնք առաջացնում են միջազգային պարտավորություններ, այդ պարտավորությունների կատարմանը աջակցելու համար բյուջեներ ընդունել և դրանք կատարելու համար պատասխանատվության ենթարկել միջազգային հանրությանն ու սեփական քաղաքացիներին: Կառավարություններին հաշվետու լինելու գործում խորհրդարանների դերը ենթադրում է բացարձակ պատասխանատվություն՝ աջակցություն անաչառ և արագ միջոցների ձեռնարկմանը՝ ունակ կառավարություններ ձևավորելու համար, ինչը ամբողջ աշխարհում մարդկանց համար առաջնային խնդիր է:   

Խորհրդարանական կազմակերպությունները առաջնային դեր են խաղում ՄԱԿ-ի գործընթացների և գործունեության մեջ խորհրդարանների ներգրավման համար: Միջխորհրդարանական միությունը՝ որպես խորհրդարանների համաշխարհային կազմակերպություն, կապեր է ստեղծում ազգային խորհրդարանների միջև թափանցիկության, հաշվետվողականության և գլոբալ մակարդակում մասնակցության բարձրացմանը օժանդակելու նպատակով: Այլ խորհրդարանական կազմակերպությունների կողքին Միջխորհրդարանական միությունը մասնակցում է ՄԱԿ-ի գործունեությանը՝ ընդգրկելով հարցերի լայն շրջանակ, ներառյալ խաղաղությունն ու անվտանգությունը, մարդու իրավունքները և կայուն զարգացումը:

Խորհրդարանները և կայուն զարգացման նպատակները 

2015 թվականից հետո զարգացման շրջանակային ծրագրի շուրջ տարվող բոլոր բանակցություններում խորհրդարանները և խորհրդարանական կազմակերպությունները ակտիվ դեր խաղացին՝ հանդես գալով, օրինակ՝ ժողովրդավարական կառավարման հետ կապված նպատակների ներառման համար: Մինչև 2030 թվականը ժամանակահատվածի օրակարգի վրա աշխատանքները ավարտելուց հետո ՄԱԿ-ի, ազգային խորհրդարանների և խորհրդարանական կազմակերպությունների միջև համագործակցության հարցերի հիմնական շեշտադրումը հաստատորեն ներկայումս իրագործվելու կողմն է տեղաշարժվել:


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: