Կոնգո-Բրազավիլի նախագահը գաղտնի կերպով մեծ քանակությամբ զենք է գնում Ադրբեջանից

 

Կոնգոյի զինվորները 2016 թվականի մարտի 23-ին Բրազավիլում գտնվող շտաբում փորձում են հանգստացնել ընդդիմության թեկնածուի աջակիցներին: 

Կոնգո-Բրազավիլի բռնատիրական կառավարությունը առանց խոչընդոտների զինանոց է գնել Ադրբեջանից: Նախագահ Դենիս Սասսու-Նգեսսոյի հակառակորդները ասում են, որ վերջերս կատարված զենքի պահեստավորումը նախատեսված է ազգի նկատմամբ նրա բռնությունը խստացնելու համար:

Հիմնական բացահայտումներ

  • 2015 թվականից ի վեր, Կոնգո-Բրազավիլը Ադրբեջանից զենքի հսկայական պաշար է գնել, ավելի քան 500 տոննա զենք է առաքվել երկիր մի քանի խմբաքանակներով։
  • 2020 թվականի հունվարին Ադրբեջանից ավելի քան 100 տոննա զենք է առաքվել Կոնգո-Բրազավիլի հանրապետական պահակազորին, ներառյալ 775 ականանետային արկ և ավելի քան 400 հրթիռ՝ նախատեսված բեռնատարի հենասարքից արձակելու համար։ 
  • Ընդդիմության գործիչները պնդում են, որ Ադրբեջանից նախկիում փոխադրված զենքերը օգտագործվել են 2016-ին հետընտրական դաժան հարձակումը բորբոքելու համար, ինչը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի:
  • Սաուդյան Արաբիան նշված էր որպես «հովանավորող կողմ» 2016-ին և 2017-ին ուղարկված զենքի առնվազն երկու խմբաքանակում, այն պահին, երբ բանակցություններ էին վարվում Կոնգո-Բրազավիլի ՝ ՕՊԵԿ մուտքի վերաբերյալ:

2020թ․ հունվարին Մարմարա ծովի արևելյան ափին գտնվող թուրքական Դերինջե նավահանգստում զենքի հսկայական քանակ բեռնվել է MV Storm բեռնանավի վրա: Վանուատուի հարկային նավահանգստում գրանցված այս նավը՝ բեռնված ականանետային արկերով, բազմաթիվ համազարկային հրթիռներով և պայթուցիկ նյութերով, նավարկել է Ադրբեջանից դեպի Կոնգոյի Հանրապետություն, որն ավելի հայտնի է որպես Կոնգո-Բրազավիլ։

Ըստ OCCRP-ի (կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) տրամադրության տակ հայտնված բեռի մասին գաղտնի հայտարարագրի՝ ընդհանուր առմամբ, ավելի քան 100 տոննա զենք է տեղափոխվել մի շենք, որը, պարզվում է Կոնգո-Բրազավիլի էլիտար հանրապետական պահակազորի շտաբի գլխամասն է։ OCCRP-ի տրամադրության տակ գտնվող մատակարարման հայտարարագրերի, թռիչքների մասին գրառումների և զենքերի գույքագրման մասին փաստաթղթերի համաձայն, տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցած այս բեռը 2015թ-ից ի վեր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից նախագահ Դենիս Սասսու-Նգեսսոյի կառավարությանը զենքի 17 առաքումներից ընդամենը մեկն էր։

Լրագրողների կողմից ուսումնասիրված բեռների մի քանի հայտարարագրերում Սաուդյան Արաբիան նշված էր որպես «հովանավորող կողմ»: Անհասկանալի է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հովանավորությունը, բայց դա կարող է նշանակել, որ Ռիադը (Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը) վճարել է զենքի կամ բեռների առաքման համար:

Կոնգոյի Հանրապետության և Ադրբեջանի միջև զենքի գործարքների հիմնական վայրերը.

Ադրբեջանի կողմից այդ զենքերի արտահանման, ինչպես նաև Կոնգո-Բրազավիլի կողմից դրանք ներմուծելու վերաբերյալ երկուստեք հանրային գրանցումներ չկան։ Վերջին փոխադրումը հարուցել է Կոնգոյի ընդդիմության ուժերի մտահոգությունը, որ Սասսու-Նգոեսսոն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել իր իշխանությունը պահպանելու համար, քանի որ մոտենում են մարտի 21-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները։ 

Բացառապես լավ զինված ուժայինների շնորհիվ է, որ Սասսու-Նգեսսոն 36 տարի ղեկավարում է Կենտրոնական Աֆրիկայի երկիրը՝ երկու առանձին ժամանակահատվածներում, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկը: Նրա կուսակցությունը մեծապես զիջում է խորհրդարանին, որը վերջերս փոխեց սահմանադրությունը՝ Սասսու-Նգեսսոյին նորից իր թեկնածությունը դնելու համար՝ տեղական և միջազգային դատապարտման պատճառ դառնալով: Այս քայլը նշանակում է, որ տեսականորեն 77-ամյա նախագահը կարող էր մասնակցել բոլոր ընտրություններին իր ողջ կյանքի ընթացքում:

OCCRP- ը ձեռք է բերել գաղտնի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ 2016թ-ի մարտի ընտրություններին նախորդող ութ ամիսներին, և դրանից հետո մեկ տարի անց, Սասսու-Նգեսսոյի զինված ուժայինները Ադրբեջանից գնել են ավելի քան 500 տոննա զենք՝ 16 առանձին խմբաքանակներով։ Քվեարկությունից ընդամենը մի քանի շաբաթ անց կառավարությունը դաժան արշավ սկսեց ընդդիմության հենակետից աշխարհազորի դեմ, որը տևեց ավելի քան մեկ տարի:

Նախագահ Դենիս Սասսու-Նգեսսո 2014թ.

Ընդդիմության առաջնորդները պնդում են, որ Հանրապետական գվարդիան օգտագործել է ադրբեջանական զենքերը հետընտրական այդ հակամարտությունում՝ հարուցելով հումանիտար արտակարգ իրավիճակ, որը ՄԱԿ-ի տվյալներով ազդել է երկրի հարավում գտնվող Պուլ շրջանի շուրջ 140,000 մարդու վրա: Միջազգային լրատվամիջոց «Նոր մարդասիրության» կողմից ստացված արբանյակային պատկերը կարծես ենթադրում է լայնածավալ ոչնչացում՝ առաջացած նռնականետերի և պայթուցիկների միջոցով: (Ոչ մի կերպ հնարավոր չի համոզվել, որ այդ զենքերը Ադրբեջանից են, քանի որ Կոնգո-Բրազավիլը չի հայտարարագրում զենքի ներկրումը):

 

Սասսու-Նգեսսոյի վարչակարգը բախվում է Աֆրիկայի պարտքերի ամենախիստ ճգնաժամերից մեկին՝ հարցեր առաջացնելով, թե ինչպես են ֆինանսավորվել զենքի այս բեռնափոխադրումները: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2016 և 2017 թվականների ընթացքում առաքված զենքերի առնվազն երկու խմբաքանակը հովանավորել է Սաուդյան Արաբիան, այն ժամանակ, երբ Ռիադը ստուգում էր նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) անդամակցելու Կոնգո-Բրազավիլի դիմումը: Հաշվի առնելով Կոնգո-Բրազավիլի նավթի զգալի պաշարները՝ Սասսու-Նգեսսոյի անխափան կառավարումը երկրում բխում էր Սաուդյան Արաբիայի շահերից,կարծում է զենքերի առաջաար փորձագետ Էնդրյու Ֆայնշտաեյնը՝ «Ստվերային աշխարհ. զենքի համաշխարհային առևտուրը ներսից» գրքի հեղինակը։ 

Սաուդյան Արաբիայի կապը

Աշխարհում ամենաշատ զենք ներկրող Սաուդյան Արաբիան նաև զենքի անփոխարինելի մատակարար է գլոբալ հակամարտության գոտիներ, այդ թվում ՝ Եմեն, որտեղ նա պայքարում է Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբների դեմ:

Թռիչքների ցուցակում Սաուդյան Արաբիան նշված է որպես բազում զենքերի «հովանավորող կողմ» 2016 և 2017 թվականներին Կոնգո-Բրազավիլ առաքումների համար, երբ Կոնգո-Բրազավիլը գտնվում էր ՕՊԵԿ-ին անդամակցության շեմին:

ՕՊԵԿ-ը, որ քննադատների կողմից նկարագրված է որպես նավթային կարտել, որի անդամները պետք է համաձայնեն Սաուդյան Արաբիայի արդյունահանման պահանջներին, օգնում է թագավորությանը գերիշխել նավթի համաշխարհային մատակարարման ոլորտում։Դրա արդյունքը ազդեցությունն է նավթի գների վրա, որն էլ իր հերթին, կարող է ավելացնել նավթային եկամուտները անդամ երկրներում։

ՕՊԵԿ-ի 13 անդամների թվում են Աֆրիկայի խոշորագույն արտադրողները՝ Նիգերիան, Անգոլան և Ալժիրը: Կոնգո-Բրազավիլը, որը, ի վերջո, միացավ ՕՊԵԿ-ին 2018 թ., կդիտարկվի որպես ցանկալի անդամ, քանի որ այն մայրցամաքում նավթի գլխավոր արտադրողներից մեկն է, ինչը ՕՊԵԿ- ին է՛լ ավելի ծանրակշիռ է դարձնում։

Ադրբեջանը ՕՊԵԿ-ի լիիրավ անդամ չէ, բայց մեծ քանակությամբ նավթ է արդյունահանում։

Ֆայնշտայնը հավելեց, որ ադրբեջանական վերջին բեռնափոխադրումը կարող էր նախատեսված լինել Սասսու-Նգեսսոյին զենք տրամադրելու և իր քաղաքական կամքը կատարելու համար:

«Այս բեռնափոխադրման ժամկետը չափազանց կասկածելի է՝ հաշվի առնելով Սասսու-Նգեսսոյի նախորդ ճնշումները ընտրությունների վերաբերյալ», ” ասաց նա։ «Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է չեղյալ համարել ցանկացած այլակարծություն ընտրությունների վերաբերյալ»:

Կոնգո-Բրազավիլի կառավարության խոսնակը չի պատասխանել գործարքները մեկնաբանելու բազմաթիվ խնդրանքներին: Ո՛չ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, ո՛չ նախարարության ներակացուցիչը, որի անունը նշված է բազմաթիվ փաստաթղթերում, չեն պատասխանել լրագրողի կողմից էլ.փոստով կատարված հարցմանը։ Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը նույնպես չի պատասխանել սպառազինությունների գործարքների հովանավորության բնույթի վերաբերյալ հարցերին:

Դենիս Սասսու Նգեսսո պուրակը

2020-ի հունվարին Բրազավիլի Դենիս Սասսու-Նգուեսսո պուրակում գտնվող Հանրապետական գվարդիային ուղղված վերջին սպառազենային բեռը ներառում էր 775 ականանետային արկ և ավելի քան 400 հրթիռ՝ նախատեսված Սովետական ժամանակաշրջանի բեռնատարներից արձակելու համար: Ադրբեջանից զենքը բեռնված էր MV storm բեռնանավի վրա, Դերիջե նավահանգստում, որը գտնվում է Ստամբուլից մոտ 1000 կիլոմետր հարավ-արևելք:

Թուրքիայում գտնվող Դերինջե նավահանգիստը, որտեղից մեկնարկեց զենքի ամենավերջին փոխադրումը Բրազավիլ:

Կոնգոյի ռեժիմի կողմից զենքի փոխադրման համար վճարված ճշգրիտ գինը հնարավոր չէ ստուգել, չնայած բեռների հայտարարագրերը ուսումնասիրած փորձագետը ասում է, որ դրա արժեքը կլինի տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ավագ դիվանագետը, որը զենքի պաշարների մասին տեղեկատվություն ստանալու իրավունք ուներ, որ խնդրում էր անանուն մնալ`վախենալով իշխանությունների վրեժխնդրությունից, հաստատեց բեռների հայտարարագրերի և այլ փաստաթղթերի իսկությունը և նշեց, որ զենքի վաճառքի գինը շուկայական արժեքից ցածր է եղել։

Փաստաթղթերը ներառում էին վերջնական օգտատերի վկայագրեր, որոնք տրամադրվում է զենք ներկրող երկրի կողմից հավաստագրելու համար, որ ստացողը հետագայում չի նախատեսում զենքը վաճառել։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանը ասում է, որ զեղչով ստացված զենքը հաճախ կա՛մ ավելցուկային զենք է, կա՛մ արտադրված է Բուլղարիայում կամ Սերբիայում, որոնք հայտնի են իրենց էժան զինամթերքով։

«Ավելի քիչ հավանական է, որ Կոնգո-Բրազավիլը կարողանա այդ սարքավորումների մի մասը գնել եվրոպական այլ երկրներից, որոնք զենքի արտահանման ավելի սահմանափակ քաղաքականություն ունեն», ” ասաց նա:

 Պուլում կատարված բախումը

Դերինջեից փոխադրվող 100 տոննա բեռը նշանակալի էր, բայց առանձին փաստաթղթերում պարզվում է, որ 2015-2017 թվականներին Ադրբեջանից ուղարկված մեկ այլ զինապաշար, որը ավելի քիչ էր, հնարավոր է հանգեցրած լինի սարսափելի հետևանքների։

Ընդհանուր առմամբ, այդ տարիների ընթացքում 16 բեռնափոխադրմամբ Կոնգո-Բրազավիլ է առաքվել ավելի քան 500 տոննա զենք, ներառյալ ձեռքի նռնակներ, ականանետային համակարգեր և միլիոնավոր փամփուշտներ, ըստ գույքագրման փաստաթղթերի, վերջնական օգտատերի վկայականների և լրագրողների տրամադրության տակ գտնվող բեռնափոխադրումների հայտարարագրերի։

Վերջնական օգտատերի վկայականներից մեկում նշված են հինգ հազար նռնակներ, որոնք ներկրվել են «ուսումնական, հակաահաբեկչական, անվտանգության և կայունության գործողությունների» նպատակով: Այն ստորագրվել է Նախագահ Սասսու-Նգեսսոյի հատուկ խորհրդականի կողմից 2016 թվականի մարտի 3-ին՝ ընտրություններից մի քանի օր առաջ:

Քվեարկությունից հետո ընդդիմությունը պնդում էր, որ կառավարությունը կեղծել է ընտրությունները հօգուտ Սասսու-Նգեսսոյի, իսկ մայրաքաղաք Բրազավիլում անկարգություններ են սկսվել: Կառավարությունը անկարգությունների համար մեղադրեց մի զինված ջոկատի, որը հայտնի էր Նինջաներ անվանմամբ և կազմված էր հիմնականում Լարի էթնիկ խմբի ներկայացուցիչներից և գտնվում էր Պուլի շրջանում, որը մասամբ շրջապատում է Բրազավիլը:

Բրազավիլից Կինկալա տանող ճանապարհին այրված տրանսպորտային միջոց է հայտնաբերվել

Ընդդիմության առաջնորդը պնդում է, որ Ադրբեջանից փոխադրված զենքերն այնուհետև օգտագործվել են Պուլում երկարատև զինված բախման համար՝ թիրախավորելով Նիջաներին։ Amnesty International-ը դատապարտել է հարձակումը որպես «երկրի անվտանգության ուժերի կողմից մահացու ուժի անօրինական կիրառում»: Երբ կառավարությունը հետապնդում էր Նինջաներին, կոտորածի ականատեսները Amnesty-ին հայտնեցին, որ տասնյակ ռումբեր են նետվել ուղղաթիռներից՝ հարվածելով բնակելի տարածքին և նույնիսկ դպրոցին:

«Պուլում կատարվող բռնությունների ժամանակ վարչակարգը կիրառեց «հրկիզված երկիր» ռազմավարությունը», ” ասել է Incarner l’Espoir քաղաքական կուսակցության առաջնորդ Անդրեա Նգոմբեթ Մալեվան: «Զենքերը, որոնք նրանք գնել են Ադրբեջանից, անմիջապես ծառայել են այդ գործողությանը»:

Բաքու-Բրազավիլ կապը

Ադրբեջանը հանդես է եկել որպես Կոնգո-Բրազավիլի արտաքին առանցքային դաշնակից՝ Կոնգոյի ռեժիմին տրամադրելով զեղչով զենք և, ինչը թերևս ավելի կարևոր է՝ գաղտնիություն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են եղել Բաքվում կայացած շքերթին:

Գնումներ կատարելով Հարավային Կովկասի վատ համբավով շղարշված ազգի նախագահ Իլհամ Ալիևից՝ Կոնգո-Բրազավիլը կարող էր վստահ լինել, որ վաճառքները չեն բարձրաձայնվելու։

Ավելի քան երեք տասնամյակ Կոնգո-Բրազավիլը զենքի ներկրման մասին չի հաղորդում, և չի պահանջվում, որ հաղորդի, քանի որ երկրի նկատմամբ զենքի վերաբերյալ պատժամիջոցներ չկան: Այնուամենայնիվ, գոյություն ունի հետք. այլ երկրների կողմից բացահայտումները ցույց են տալիս, որ Սասսու-Նգեսսոն ակտիվ է զենքի շուկայում: 2017-ին Սերբիան հաղորդեց, որ 600 ինքնաձիգ է արտահանվել Կոնգո-Բրազավիլ: Բուլղարիան 250 նռնականետ է ուղարկել:

Բայց ադրբեջանական զենքի առաքման մասին երբեք չի հրապարակվել, չնայած OCCRP- ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը մահացու զենք է վաճառում Սասսու-Նգեսսոյին առնվազն 2015 թ-ի սեպտեմբերից: Զենքերի մի մասը ձեռքբերվել է Transmobile բուլղարական ընկերությունից, որը լիազորված է զենք վաճառել Ադրբեջանի համար, իսկ մյուս մասը գնվել է Սերբիական արտադրող Yugoimport-ից։ Ոչ մի ընկերություն չի պատասխանել մեկնաբանություն ստանալու խնդրանքներին։

Զենքի առաջին բեռնափոխադրումները Բրազավիլ էին ժամանել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով, բայց 2017 թվականից սկսած՝ զենքի մատակարարումներն սկսել է իրականացնել մասնավոր Silk Way Airlines ավիաընկերությունը։ Որպես մասնավոր փոխադրող, Silk Way-ը, հավանաբար, ավելի քիչ կստուգվեր, քան իր ռազմական գործընկերը։

1999թ. Silk Way ավիաընկերության Boeing-737-ը մեկնում է Հոնկոնգից

Silk Way-ը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ հարկային նավահանգստում և նախկինում կապված էր Ալիևների ընտանիքի հետ: ԱՄՆ կառավարության հետ զինամթերք և այլ ոչ մահացու նյութեր տեղափոխելու նախկին շահավետ պայմանագրերից բացի, բուլղարական «Տրուդ» (Trud) թերթի կողմից բացահայտված թղթակցությունից պարզվել է, որ Silk Way-ն օգտագործում էր դիվանագիտական թույլտվություն ունեցող թռիչքներ՝ հարյուրավոր տոննա զենք գաղտնի տեղափոխելու համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ համաշխարհային հակամարտությունների գոտիներում, 2014-2017 թվականներին»: Ավիաընկերությունը չի պատասխանել նշվածը մեկնաբանելու խնդրաքին։ 

Նախապատրաստված՝ ճնշելու համար

Մինչ նրա ռեժիմը մարտի 21-ին գնում է ընտրատեղամասեր, հզոր զենքի մարտավարությունը ենթադրում է, որ Սասսու-Նգեսսոն կհաղթի: Հաղորդվում է, որ նա, ի թիվս այլոց, կհանդիպի նախկին ֆինանսների նախարար (1997-ից 2002 թվականներին) Մաթիաս Ձոնին, և Գայ-Բրիս Փարֆեյթ Կոլելասին, ով 2016-ի նախագահական ընտրություններում զբաղեցրեց երկրորդ տեղը:

2016-ին նա հավակնում էր ձայների 60 տոկոսը, իսկ Կոլելասն ապահովեց ընդամենը 15 տոկոսը: ԱՄՆ-ը սուր քննադատության ենթարկեց կառավարությանը «համատարած խախտումների և ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունների համար»:

Դրանից հետո 2014թ. Օգոստոսի 6-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Աֆրիկա գագաթաժողովում ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին ողջունում է Դենիս Սասսու Նգեսսոյին։

Փորձագետները չեն հավատում, որ այս անգամ ընդդիմությունն ավելի լավ կարգավիճակում կլինի: Amnesty International-ի համար Կենտրոնական Աֆրիկան հետազոտող Աբդուլայե Դիարան ասում է, որ կառավարությունը նախընտրական քարոզչություն է իրականացնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ նրանց ահաբեկության, հետապնդումների և բռնի կալանքի տակ պահելու միտմամբ։ 

Մտավախությունն այն մասին, որ մամուլի ազատությունը կարող է սպառնալիքի տակ լինել ընտրություններին ընդառաջ, աճեց այն բանից հետո, երբ ծաղրանկարիչ Ռեյմոնդ Մալոնգային, որը հայտնի էր իշխանությունների երգիծական քննադատությամբ, փետրվարի սկզբին քաղաքացիական հագուստով ոստիկանությունը բռնի քարշ տվեց հիվանդանոցի իր մահճակալից:

Եվ հիմա, ընդդիմությանը մտահոգում է Ադրբեջանից փոխադրված զենքերով ընտրությունների շուրջ կատարվելիք բռնության հեռանկարը։

«Մենք անհանգստացած ենք, որ Սասսու-Նգեսսոյի ռեժիմի կողմից Ադրբեջանից գնած զենքերը կարող են օգտագործվել գալիք ընտրությունների ժամանակ ընդդիմությանը ճնշելու համար», ” ասաց ընդդիմության առաջնորդ Նգոմբեթը:

«Նրանք չեն ցանկանում, որ աշխարհը տեսնի, թե որքան է Կոնգոյի ժողովուրդը ցանկանում քաղաքական փոփոխություններ»:


Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։