Մայիսի 21-ին Իսրայելի, «Համաս»-ի և «Իսլամական ջիհադի» միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց՝ վերջ դնելով 11-օրյա արյունալի հակամարտությանը: Թեև դրան հարաբերական անդորր հաջորդեց, սակայն այս վերջին շաբաթների բռնությունները Իսրայել-Պաղեստինի շրջաններում բացահայտեցին քաղաքաշինական հստակ ուղղություններ:

Հակամարտությունը սկսվել է Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարրա թաղամասում և Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում: Այն շրջառեց իսրայելական, այսպես կոչված, խառը քաղաքները, ինչպիսիք են Յաֆֆան և Լոդ/ալ-Լիդը, և ներքաշեց Գազան, որտեղ իսրայելական ռեյդերը պատասխան հարված հասցրին «Համաս»-ի հրթիռներին, որոնք կրակի էին տալիս քաղաքները, այդ թվում՝ Թել Ավիվը:

Ոմանց համար սա քաղաքացիական պատերազմի էր նման: Մեր հետազոտության համաձայն, այս քաղաքային ճակատները երևան են հանում այն, թե ինչպես է քաղաքաշինությունը ինքնին զենք դառնում:

Ողջ տարածքում քաղաքները վերահսկվում և ժողովրդագրորեն մշակվում են պետության կողմից: Դա տեղի է ունենում Կանաչ գծի երկու կողմերում (Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի միջև 1949 թ. հրադադարով հաստատված սահմանը, որը Իսրայելը մերժում է որպես անպաշտպանելի), հենց Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում: Ավելի քան հաճախ դիտարկվելով որպես ապարտեիդի վարչակարգ, կառավարությունը նպատակ է հետապնդում խրախուսել հրեական ընդլայնումը և սահմանափակել պաղեստինյան զարգացումը:

Արևմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքի մոտակայքի հրեական Արիել բնակավայրը:

Խառնակազմ քաղաքը

Հետերոգենությունը (տարասեռ) քաղաքաշինական հիմնական պայման է: «Խառնակազմ քաղաք» եզրույթը, որ լայնորեն օգտագործվում է Իսրայելում՝ նկարագրելու համար հրեական և արաբական համայնքների կողմից գրավված քաղաքային խառնահամայնքը, բազմազան և լավ ինտեգրված հասարակություն է ենթադրում:

Իրականությունը, սակայն, այն է, որ հրեա և արաբ բնակիչները բաժանված են՝ և՛ տարածական, և՛ սոցիալական առումով` շնորհիվ տարածքի ընթացիկ հրեականացման: Պետական ապարատը ակտիվորեն նպաստում հրեական բնակչության ընդլայնմանը` միաժամանակ վտարելով պաղեստինյան բնակչությանը:

Այս գործընթացը արմատավորված է Իսրայելի տարածքային և քաղաքաշինական պատմության մեջ: 1948 թ.-ին պաղեստինյան Նակբայից («աղետ») և իսրայելական պետության հիմնադրումից հետո Պաղեստինի քաղաքացիները, որոնք մնացին, դարձան մարգինալացված փոքրամասնություն: Միևնույն ժամանակ, նրանց շատ քաղաքներ վերափոխվեցին իսրայելացի հրեա քաղաքաշենների և բնակիչների կողմից:

Լոդ/ալ-Լիդի օրինակը ցուցանշական է: Քաղաքում 1948-ի պատերազմի զոհ դարձան 250 պաղեստինցի, ևս 20,000-ը վերածվեց փախստականի:

Իսրայելի ռազմական վարչակազմը ի սկզբանե տեղաբնակեցրեց 1030 մարդու, որոնք խիստ հսկողության տակ մնացին Սաքնա անվամբ փակ տարածքում: Միևնույն ժամանակ, քաղաքի պաղեստինյան տներն ու հողերը բռնագրավվեցին պետության կողմից, որն էլ դրանք բաժանեց և վարձակալության տվեց հրեա ներգաղթյալներին:

1950-ականներից սկսած, պետությունը քաղաքի համար գլխավոր հատակագիծ կազմեց, որն այժմ հայտնի է որպես Լոդ: [Պատմական քաղաքային հյուսվածքի] ինտենսիվ քանդմանը հետևեց [մոդեռնիզմի բնակարանային բլոկների, ենթակառուցվածքների և ծառայությունների] լայնածավալ վերակառուցումը` ի շահ հրեա ներգաղթյալների: Պաղեստինյան բնակարանային և ենթակառուցվածքային կարիքները, այնուամենայնիվ, անտեսվեցին:

Հետագայում մի շարք ներքին տեղահանված բեդվին պաղեստինցիներ հաստատվել են Լոդում, որոնց Եռանկյունու շրջանում գտնվող հողերը բռնագրավվել էին՝ տրվելով պաղեստինցիներին, ովքեր վտարվել էին Գազայից և Հորդանան գետի Արևմտյան ափից 1967 թ․-ի պատերազմում իսրայելցիների հետ համագործակցելու համար: Եթե ​​1950-ականներին Լոդի բնակչության միայն 9%-ն էր պաղեստինցի, ապա այսօր նրանց բաժին է ընկնում գրեթե 30%-ը:

Իսրայելական պետությունը, իր «ժողովրդագրական հավասարակշռությունը» վերահսկելու փորձերում, շարունակում է քաղաքում ակտիվորեն տեղաբնակեցնել հրեա ներգաղթյալներին: Այն նաև աջակցում է վերաբնակիչ կազմակերպությունների աճող թվին, որոնք նախագծեր են մշակում միայն հրեաների համար: Դա տեղի է ունենում նաև այլ խառնակազմ քաղաքներում, ներառյալ՝ Յաֆֆան:

Բաժանված քաղաքը

1948 թ.-ի պատերազմից հետո Երուսաղեմը բաժանվեց Իսրայելը Հորդանանից սահմանազատող պարսպապատ գոտով: Երբ 1967 թ.-ին Իսրայելը գրավեց և միացրեց Արևելյան Երուսաղեմը, պետությունը սկսեց քաղաքը վերակազմավորել և՛ տարածքային, և՛ ժողովրդագրական մակարդակով:

Հրեական բնակավայրերի և թաղամասերի զանգվածային շինարարական ծրագիրը դուրս մղվեց քաղաքի արտաքին օղակից այն կողմ: Պաղեստինի զարգացումը, սակայն, ճնշվեց: Պետությունը քանդեց բնակատեղիները, սահմանափակեց պաղեստինյան շինարարությունը, թույլ տվեց ենթակառուցվածքների անհավասար բաշխում (ներառյալ դպրոցներ, ճանապարհներ և ջրահեռացման համակարգեր) և կանխեց պաղեստինցիների ներգաղթը քաղաք:

Այսօր Արևելյան Երուսաղեմը տեղաբաշխում է քաղաքի հրեական բնակչության շուրջ 40%-ը, 1970-ականների սկզբի 4%-ի փոխարեն: Ենթադրաբար չեզոք քաղաքային տենդենցները (սեփականաշնորհում, մեղմացում) ծառայում են միայն Պաղեստինի քաղաքային տարածքի էլ ավելի զսպմանը և վերահսկմանը:

Նույնիսկ զբոսաշրջային պլանավորումն է կոոպտացված, ինչպես ցույց է տալիս մեր ուսումնասիրությունը Սիլվանի վիճարկվող հնագիտական տեղանքի շուրջ: Չնայած այն հանգամանքին, որ գիտնականները համաձայն են, որ չեն եղել հնագիտական գտածոներ, որոնք ապացուցում են բիբլիական Դավիթ թագավորի ներկայությունը, զբոսաշրջիկները հավաքվում են այնտեղ: Պեղումները բացահայտել են մեծ քանակի պաղեստինյան ունեցվածք, որ ձեռք է բերվել անբարեխիղճ կերպով: Միևնույն ժամանակ, դրա շուրջ ծագած զբոսաշրջության արդյունաբերությունն ունի պետական աջակցություն:

Երուսաղեմի Պաղեստինյան թաղամասերում, ինչպիսին է Շեյխ Հարրահը, անշարժ գույքի հետ կապված վեճերը հերքում են, թե ինչպես է պետությունն օգտագործում դատարանները՝ իր գաղթական-գաղութային նախագիծը շարունակելու համար: Վերջերս տեղի ունեցած բռնությունը, մասամբ, պայմանավորված էր պաղեստինյան ընտանիքների իրենց տներից վտարման սպառնալիքներով՝ հօգուտ հրեական «Nahalat Shimon» տեղաբնակեցնող կազմակերպության:

Իսրայելի բռնությունները ի հայտ են գալիս հողերի օգտագործման խտրական քաղաքականության, դատարանների վճիռների և պլանավորման ռազմավարությունների միջոցով: Նպատակը քաղաքում հրեական ամուր մեծամասնության պահպանումն է:

Անջատ քաղաքը

Պաղեստինցի ցուցարարները 2021 թվականի ապրիլին Գազայում ցույցի ժամանակ Ալ-Աքսա մզկիթի պատկերազարդն են կրում:

Ինչ վերաբերում է Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի գրավյալ տարածքներին՝ նպատակն է ստեղծել լավ կապակցված հրեական բնակավայրեր, որոնք կապվում են Իսրայելի կողմից վերահսկվող մեկ տարածքին: Միևնույն ժամանակ, պաղեստինյան տարածքը՝ անջատված անկլավների անընդհատ նեղացող տարածքային արշիպելագն է:

Անցակետերն ու ճանապարհային արգելափակումները սահմանափակում են Պաղեստինի շարժը Հորդանան գետի Արևմտյան ափին և պահպանում են նրա տարանջատումը Գազայի հատվածից, որն ինքնին խիստ վերահսկվում է Իսրայելի կողմից:

2007 թվականից ի վեր պետությունն իրականացրեց օդային, ցամաքային և ծովային շրջափակում՝ հարմարեցնելով պաղեստինյան տարածքը սահմանափակելու գաղութային ջանքերը լայնածավալ նախագծին, միայն թե այս անգամ վերաբնակիչներ չկան:

Փոխարենը՝ 2 միլիոն բնակիչ ունենալով, որոնց շուրջ 70%-ը փախստականներ են, Գազան աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկն է: Հիմնական անհրաժեշտությունները (դեղամիջոցներ, վառելիք, սնունդ և շինանյութեր) անընդհատ պակասում են: Դա նաև ամենաաղտոտվածներից մեկն է. խմելու ջրի 97%-ը աղտոտված է կեղտաջրերով և աղով:

Սա ի հավելումն է Իսրայելի կողմից Գազայի բնական պաշարների և կառուցված միջավայրի դաժան ոչնչացումանը:

Իսրայելական պետությունը նպատակ ունի ընդլայնել, կապել և ներդնել հրեական տարածքներ՝ միաժամանակ բաժանելով, փոքրացնելով և ոչնչացնելով պաղեստինյան տարածքները: Քաղաքաշինությունը օգտագործվում է որպես այս գործընթացի բաղկացուցիչ մաս՝ նախագծելով խտություն, խոցելիություն, տարանջատում և տեղահանություն Պաղեստինի քաղաքային միջավայրի հյուսվածքում:


Բնօրինակի հեղինակ՝ Irit Katz, Haim Yacobi, The Conversation


Թարգմանիչ՝ Մերի Համբարձումյան (Mery Hambardzumyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: