Ո՞ւր են գաղթում ուկրաինացի փախստականները

«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:

2,5 միլիոն փախստական  ապաստան է փնտրում Ռուսաստանի ներխուժումից

Մարտի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ (ԿԵԺ) Ուկրաինայում բնակվող ավելի քան 2,5 միլիոն մարդ լքել է երկիրը՝ մշտական կամ ժամանակավոր ապաստան փնտրելու նպատակով: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների հիման վրա կազմված աղյուսակի՝ փախստականների մեծ մասը հատել է Լեհաստանի սահմանը:

Մոտ 1,5 միլիոն փախստական Ուկրաինայի արևմտյան հարևանի սահման է հասել ոտքով, ավտոբուսով, մեքենայով կամ գնացքով: Համաձայն կառավարության հայտարարությունների՝ ամեն օր Լեհաստան է ժամանում ավելի քան 50,000 մարդ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից անվտանգ մնալու հույսով։ Թեև շուրջ 283,000 մարդ ապաստան է փնտրում եվրոպական այլ երկրներում, փախստականների ալիքի հիմնական մասը բաժին է ընկնում  Լեհաստանին, Հունգարիային, Սլովակիային և Մոլդովային: Այս տեղաշարժերը, հավանաբար, առաջիկա մի քանի օրվա ընթացքում կմեծանան, քանի դեռ մարտերը շարունակվում են: 


Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր (17.03.2022 դրությամբ. «Արմենպրես»):

Ըստ Operational Data Portal (ODP)-ի տվյալների՝ մարտի 18-ի դրությամբ փախստականների թիվը կազմել  է 3,322,850:  

Բնօրինակի հեղինակ՝ Florian Zandt/ Statista

Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը