5 փաստ նորաձևության պատմության և տեսության մասին
«Տգեղ նորաձևություն», դենդիզմի օրենքները և կորսետի սոցիալական գործառույթը։
Պատմության մեջ կար այնպիսի մի շրջան, երբ նորաձևությունը որոշակի օրենքների համաձայն էր զարգանում: 19-րդ դարը և 20-րդ դարի մեծ մասը լավ նկարագրվում է Գեորգ Զիմմելի կողմից ձևակերպված մոդելով, երբ ինչ-որ մի նորաձև բան սկզբում ի հայտ է գալիս հասարակության բարձր խավի մոտ, այնուհետև աստիճանաբար ներթափանցում է հասարակության ցածր շերտեր: Բայց դրանից հետո ամեն ինչ փոխվում է: Ինչպե՞ս է այսօր ձևավորվում նորաձևությունը: Իրականում ի՞նչ նկատի ունենք, երբ խոսում ենք նորաձևության մասին: Ի՞նչ գործառույթներ է այն կատարում:
Մինչև 19-րդ դարը նորաձևությունը թելադրում էին թագավորները, պալատականները և արիստոկրատները
Ֆրանսիական հեղափոխությունից հետո ուշադրության կենտրոնում հայտվեցին այլ զգեստապահարանով և այլ մարմնի կերպարով բուրժուաները: Ի հայտ է գալիս դենդիզմի առաջամարտիկը՝ Ջորջ Բրամելը: Նա ձևակերպեց դենդիզմի կանոնները և թելադրում էր, թե ինչպես պետք է հագնվեն արքայազններն ու արիստոկրատները, թեպետ Բրամելը բավականին հասարակ ծագում ուներ, այսինքն, ըստ էության, նա իր կարիերան ստեղծեց հագնվել կարողանալու ունակության վրա: Որոշ ժամանակ Բրամելը ընկերություն էր անում ապագա թագավոր Ջորջ IV-ի հետ և նրա վրա հսկայական ազդեցություն ուներ:
Ավելին կարող եք կարդալ հղմամբ։
Նորաձևությունը չորս գլխավոր բնութագիր ունի
Թեպետ նորաձևությունները փոխվում են, բուն նորաձևությունը անընդհատ գործընթաց է: Այս կայունության հիմքն այն է, որ մարդիկ նորաձևության մեջ միշտ գնահատում են այնպիսի գծեր, ինչպիսիք են այժմեականությունը (հաճախ այն ձևակերպվում է որպես նորին ձգտելու ցանկություն, թեպետ նորաոճը իրականում կարող է լինել հնաոճից ավելի հին), համընդհանրությունը (խմբային սահմաններից դուրս գալու և մշակութային մեկուսացվածությունը հաղթահարելու ձգտումը), խաղային սկիզբը և դեմոնստրատիվ բնույթը (նորաձևությունը ի սկզբանե չի կարող լինել խորքային, գաղտնի):
Ավելին կարող եք կարդալ հղմամբ։
«Տգեղ նորաձևությունը» ոչ թե երես է թեքում էսթետիկայից, այլ վերաիմաստավորում է այն
Նորմատիվ նորաձև շրջանակների ընդլայնումը կապված է նաև մշակույթի ավելի մասշտաբային գործընթացների հետ: Նոր մեդիաները, տեղեկատվության տարածման նոր հարթակները շատ են ընդլայնել գեղեցկության և նորաձևության իդեալի մասին մեր պատկերացումները: Մենք ապրում ենք տեղեկատվության գերհագեցվածության և մշակութային բազմաձայնության իրավիճակում ձայների քանակը, որոնք մասնակցում են օրակարգի ձևավորմանը, զգալիորեն աճել է: Սա թույլ է տալիս գեղեցկության մասին տարբեր պատկերացումներին գոյակցել միևնույն տարածության մեջ, ինչը անխուափելիորեն հանգեցնում է ներառականությանը, էկլեկտիկականությանը և նորաձևության մեջ դիվերսիֆիկացմանը: Առաջանում է ամեն ինչ և միանգամից փորձելու ցանկությունը, ամեն ինչ հագնելու և դրանք համադրելու ցանկությունը, կարծրատիպը կոտրելու և ձևի ու ծավալի հետ խաղալու ցանկությունը:
Ավելին կարող եք կարդալ հղմամբ։
Նորաձևության նորամուծությունները առաջանում են, երբ հին նորաձևությունը դադարում է նշանի գործառույթ կատարել
—Կարելի է ասել, որ նորաձևության մեջ նորարարությունները առաջանում են այն ժամանակ, երբ նախորդ նորաձևությունը դադարում է կատարել իր խորդրդանշական գործառույթները, դադարում է նորաձևության արժեքի իմաստն ունենալ, որոնք ես անվանում եմ ատրիբուտային կամ ներքին, և առաջանում է ֆունկցիոնալ անհրաժեշտություն այդ նշանը, որը դադարում է աշխատել որպես նշան, մեկ ուրիշով փոխարինելու: Նորաոճը գոյություն է ունենում առանց հնաոճի, դրանք նույն մեդալի երկու կողմերն են։ Եվ հնաոճը (անմիջականորեն նախորդող «նորաձևությունը») անտեսանելիորեն միշտ ներկա է նորաոճի կողքին, — պատմում է նորաձևության սոցիոլոգ Ալեքսանդր Գոֆմանը:
Ավելին կարող եք կարդալ հղմամբ։
Նորաձևությունը կարող է պահպանել և վերարտադրել հասարակական կարծրատիպերը
Օրինակ՝ 19-րդ դարի կեսերի մշակույթում նորաձևության մեջ թելադրվում էր մարմնի մասին հատուկ պատկերացումներ: Կանանց մարմինը համարվում էր հատուկ խնամքի առարկա: Կինը խոցելի, թույլ էակ է, այնքան թույլ, որ նրա ողնաշարը չի կարող ինքնուրույն պահել մեջքը և օգնության կարիք ունի: Այդ օգնությունը կորսետն է, որը միշտ հանդես է գալիս կրինոլինի հետ միասին: Հագուստի այս դետալը կանացի թուլության, էմոցիոնալ լինելու և մարմնի խոցելիության վերաբերյալ լեգենդն էր պահպանում:
Ավելին կարող եք կարդալ հղմամբ։
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։








