Պրակտիկայի հնարավորություն սոցիոլոգների համար

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը պրակտիկայի է հրավիրում ճկուն, ստեղծագործ և վերլուծական միտք ունեցող սոցիոլոգների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերել պրակտիկ փորձ, ինչու ոչ նաև՝ հանրայնացնել իրենց հարցադրումներն ու հետազոտությունները:

Պրակտիկայի տևողությունը 6 ամիս է, իրականացվելու է գլխավորապես հեռահար հաղորդակցման եղանակների և գործիքակազմի կիրառմամբ՝ ճկուն աշխատանքային գրաֆիկով, անվճար հիմունքով:

Գործառույթները

  • Կազմակերպության ընթացիկ գործունեությունից բխող սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում
  • Վերլուծաբանների վերլուծական-հետազոտական աշխատանքներին անհրաժեշտ սոցիալական հարցումների իրականացում, արդյունքների ամփոփում
  • Հարցաշարերի մշակում, ըստ անհրաժեշտության գործող հարցաշարերի վերանայում
  • Ֆոկուս խմբային հանդիպում-քննարկումների հարցաթերթիկների մշակում, արդյունքների վերլուծություն
  • Որակական և քանակական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում
  • Թեմատիկ և համակարգային հետազոտությունների իրականացում

Պահանջվող որակավորումները

  • Պրակտիկ սոցիոլոգիական գիտելիքներ
  • Սոցիոլոգիական հետազոտությունների հարցաթերթերի հետ աշխատելու կարողություն
  • G-Suite-ի հավելվածներով աշխատելու, գրաֆիկներ ու դիագրամներ կազմելու կարողություն
  • Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
  • Իրազեկվածություն ներքին քաղաքական ընթացիկ  գործընթացների վերաբերյալ
  • SPSS ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում

6-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն պրակտիկանտները կազմակերպության վերլուծաբանների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան: 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ. ապրիլի 08-ը:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։