Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնին անհրաժեշտ է ստեղծարար մտածելակերպով Սոց. մեդիա վարող։ Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:
Ինչ ենք մենք ակնկալում քեզանից
- Ապահովել կազմակերպության ներկայացվածությունը, ակտիվությունն ու առաջխաղացումը սոցիալական մեդիայում
- Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել տեղեկատվություն՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը
- Համագործակցել ԵՎՀԿ մարկետոլոգի և այլ անդամների հետ լսարանի ներգրավվածության ապահովմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների մշակման և իրագործման համար
- Ամսական միջինում 8-10 ժամ աշխատանք
Պահանջվող որակավորումները
- Սոցիալական ցանցերում և մեդիայում նյութի տարածման, առաջխաղացման հմտություններ
- Հաղորդակցման և համակարգչային բարձր մակարդակի հմտություններ
- Սոցիալական մեդիայի վերաբերյալ բավարար գիտելիքներ
- Facebook, Twitter, LinkedIn, Reddit, Youtube, Instagram լավ իմացություն
- Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
- Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
- Պատասխանատվության զգացում
- Սովորելու ցանկություն
- Ստեղծագործ միտք
Ինչ կտա քեզ ԵՎՀԿ-ն
Ճկունություն: Աշխատանքը չի ենթադրում հստակ սահմանված աշխատանքային գրաֆիկ։ Դու կարող ես քո աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկիդ:
Անհատական և մասնագիտական աճ: Որպես մեր կազմակերպության կամավոր՝ դու կդառնաս ԵՎՀԿ-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերես կամավորական փորձ և պրակտիկ գիտելիքներ սոցիալական մեդիայի ոլորտում։ Հնարավորություն կունենաս ներկայանալ որպես կենտրոնի անդամ, օգտվել կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին, ծրագրերին և նախագծերին:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ դու կարող ես կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով։ Ժամկետը լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական։ Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի Հանրային կապերի և մարկետինգի բաժնին որպես Սոց. մեդիա վարող անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: