2018թ. դեկտեմբերի 5-ին Ռուսական արվեստի թանգարանում իրականացրեց ՀԱՐԹԱԿ-ի երկրորդ հանդիպումը։
ՀԱՐԹԱԿ-ը հանդիպում է մի կողմից պետական պաշտոնյայի, հասարակական, քաղաքական, մշակութային գործչի և մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդների, հասարակության այլ շահառուների միջև՝ իբրև կարծիքների փոխանակման հարթակ՝ հարց-պատասխան ձևաչափով:
Երկրորդ հանդիպման հյուրը Կրթության և գիտության փոխնախարար, պատմական գիտությունների թեկնածու, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն էր:
Հանդիպման ընթացքում փոխնախարարը անդրադարձավ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին և փորձեց հնարավորինս հանգամանորեն ներկայացնել այդ խնդիրների լուծման տարբերակները և սպասվող բարեփոխումները։
Փոխնախարարն ընդգծեց փոփոխությունների կատարման մեջ այլ կրթական համակարգերի օրինակները որպես նախադեպ օգտագործելու կարևորությունը։