Դեկտեմբերի 19-ին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի նախագահ Աննա Խաչյանը, փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը և Խորհրդի անդամ/վերլուծաբան Լուսինե Հովհաննիսյանը հյուրընկավել էին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդմանը:
Հաղորդման ընթացքում նրանք ներկայացրին կազմակերպության գործունեությունը, ծրագրերը, իրականացրած նախագծերը, կարևորեցին կազմակերպության դերը մասնագիտական գիտելիքներ, փորձ և սոցիալական շփումներ ձեռք բերելու հարցում, ինչպես նաև անդրադարձան կազմակերպությանը անդամակցելու և ընձեռած հնարավորություններից օգտվելու ընթացակարգին: