«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի և «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակում 2019թ. մարտի 21-ին մեկնարկեց «Մասնագիտական կողմնորոշման բանախոսությունների շարք մարզային դպրոցներում» ծրագիրը:
Համագործակցությունը միտված է հանրապետության մարզերի ավագ դպրոցներում մասնագիտական կողմնորշման դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանը:
Մեկնարկը տրվեց Արտաշատի ավագ դպրոցից: Առաջին այցի բանախոսության թեմաներն էին ՝
⧪ «Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներն ու անհրաժեշտ որակները»
Բանախոս՝ Սոնա Գրիգորյան, «Օպտիմ Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
⧪ «21-րդ դարի կրթական մարտահրավերներն ու անհրաժեշտ հմտությունները»
Բանախոս՝ Աննա Խաչյան, «Ինլայթ» ՀԿ նախագահ, «Այբ» կրթական հանգույց հիմնադրամ / «Այբ» դպրոցի ուսուցիչ
⧪ «ՏՏ նախագծերի կառավարում»
Բանախոս՝ Արտյոմ Բաղդասարյան, «Օպտիմ Արմենիա» ընկերության գործառնությունների մենեջեր
Բանախոսություններն ուղեկցվում էին աշակերտների հարցադրումներով և հետաքրքրական քննարկումներով: