«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի և «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ի միջև համագործակցությունը շարունակվում է!
«Մասնագիտական կողմնորոշման բանախոսությունների շարք մարզային դպրոցներում» ծրագրի շրջանակներում կատարվեց թվով երկրորդ այցը. ուղղությունը դեպի Արմավիրի մարզ, Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թ.1 ավագ դպրոց:
Ծրագիրը միտված է հանրապետության մարզերի ավագ դպրոցներում մասնագիտական կողմնորշման դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանը:
Բանախոսության թեմաներն էին ՝
⧪ «Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը. ներածություն»
Բանախոս` Լուսինե Հովհաննիսյան, «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ-ի կրտսեր իրավաբան, «Ինլայթ» ՀԿ-ի հետազոտող
⧪ «Տնտեսագիտության դերը ՀՀ տնտեսական համակարգում. Տնտեսություն ” ֆինանսներ կապի բացահայտումը»
Բանախոս՝ Նելլի Զաքարյան, «Արարատ բանկ» ԲԲԸ -ի վարկային ռիսկերի կառավարման մասնագետ, «Ինլայթ» ՀԿ-ի հետազոտող
⧪ «Ինչ է ծրագրավորումը»
Բանախոս՝ Սամվել Սիրադեղյան, «Օպտիմ Արմենիա» ընկերության առաջատար ծրագրավորող
⧪ «Որակի ապահովման հիմունքներ»
Բանախոս՝ Մերի Սահակյան, «Օպտիմ Արմենիա» ընկերության առաջատար մասնագետ, Որակի ապահովման մասնագետ
Բանախոսություններն ուղեկցվում էին աշակերտների հարցադրումներով և հետաքրքրական քննարկումներով: