2019 թ. մարտի 16-ին տեղի ունեցավ «Ինլայթ» -ի վերլուծաբան Հակոբ Հակոբյանի «Ֆինանսների ներածություն» թեմայով բանախոսությունը՝ նախատեսված Ինլայթի անդամների եւ կամավորների համար:
Բանախոսության ընթացքում անձնական փորձի եւ գիտելիքների հիման վրա մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ հարցերին՝
Ֆինանսական համակարգ, տնտեսության «խաղացողները»,
Կուտակային կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները,
Ֆինանսական շուկաներ/բորսա և այլն: