1990 թ. հունվարի 18-20-ին Պրագայում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավորությամբ տեղի ունեցած Արեւելյան Եվրոպայի երկրների մարդու իրավուքների լիգաների համաժողովը նկատի ունենալով, որ՝
ա․ Բաքվի հայերի ջարդերն ու հալածանքները մարտահրավեր են մարդկային խղճին,
բ․ ԼՂԻՄ-ին կից հայկական գյուղերի վրա շարունակական հարձակումները հղի են բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգով,
գ․ խորհրդային իշխանությունը անջրպետող ուժեր է ուղարկել այդ շրջան,
դ․ Ադրբեջանի կազմակերպած Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի լիակատար շրջափակումը այդ տարածքների բնակչության համար անտանելի կենսապայմաններ է ստեղծել՝
- խստորեն դատապարտում է Բաքվի հակահայկական ջարդերը,
- հաստատակամորեն պահանջում է, որ խորհրդային իշխանությունը անհապաղ ապահովի Ադրբեջանի եւ ԼՂԻՄ-ի հայերի անվտանգությունը,
- պահանջում է վերջ դնել Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի շրջափակմանը,
- առաջարկում է խորհրդային իշխանությանը ԼՂԻՄ-ի հարցի քաղաքական-դեմոկրատական լուծում գտնել՝ տեղի բնակչության կամքին համապատասխան,
- հուսով է, որ մարդու իրավունքների հայկական լիգայի անդամները ամեն ինչ կանեն ադրբեջանցիների ներկայացուցիչների հետ կոնստրուկտիվ երկխոսություն սկսելու համար,
- որոշում է դիտորդների պատվիրակություն ուղարկել Հայաստանի, Ադրբեջանի հանրապետություններ եւ ԼՂԻՄ։
ՀԱՅՔ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ.
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ