19 Օգոստոս, 2019
Գերմանիայի կենտրոնական բանկը նախազգուշացրեց, որ, ամենայն հավանականությամբ, երրորդ եռամսյակում Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կսկսի անկում ապրել գերմանական ապրանքների արտահանման կտրուկ անկման և արդյունաբերական արտադրանքի կրճատման պատճառով:
Բունդեսբանկն իր ամենամսյա տվյալների թարմացման մեջ նշել է՝ ակնկալում է, որ Գերմանիայի տնտեսությունը «թուլացած» կմնա երեք ամիս՝ մինչև սեպտեմբեր՝ հավելելով, որ երեք ամիսների ընթացքում 0.1% անկումից հետո «կարող է անկումը շարունակվել մինչև հունիս»:
Նախազգուշացումը զուգահեռվեց գերմանական տնտեսության մասին մռայլ ազդանշաններին, որոնք շրջանի լոկոմոտիվից վերածվել էին դրա հետաձգվածներից մեկի՝ նվազեցվելով ավտոարդյունաբերության անկմամբ, ինչն էլ համադրվում է ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմով և ԵՄ-ից Բրիտանիայի քաոսային ելքի հեռանկարով:
Երկրորդ եռամսյակում արտաքին առևտրի դանդաղեցումը և արդյունաբերական արտադրության անկումը մասնակիորեն փոխհատուցվել են տնային տնտեսությունների աճի և կառավարության կողմից ծախսերի մեծացման հաշվին: Այդուհանդերձ Բունդեսբանկը նախազգուշացրեց, որ վստահ չէ՝ որքան կարող է շարունակվել այս գործընթացը:
«Ապագա իրադարձությունները կախված կլինեն նրանից, թե որքան կտևի ներկայիս երկակի իրավիճակը և ինչ ուղղությամբ կզարգանա,-ասվում է հայտարարության մեջ:-Ներկայումս պարզ չէ՝ կվերականգնվե՞ն արտահանումն ու, հետևաբար, արդյունաբերությունը՝ նախքան երկրի տնտեսությունը ավելի շատ ազդեցություն կկրի»:
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայի՝ մեկ տասնամյակի հարկաբյուջետային ավելցուկի խոստումը քննադատության է ենթարկվել տնտեսագետների, գործարար խմբերի, ընդդիմության առաջնորդների և նույնիսկ կառավարական կոալիցիայի առանձին անդամների կողմից:
Եվրոպական կենտրոնական բանկը հաջորդ ամիս մտադիր է էլ ավելի նվազեցնել տոկոսադրույքները, սակայն Մարիո Դրագին բազմիցս պնդել է, որ եվրագոտու կառավարությունները միության տնտեսությունը փրկելու համար չպետք է ապավինեն միայն դրամավարկային քաղաքականությանը:
Նախանշաններ կան, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է խթանող փաթեթ, ինչպես նաև միջոցառումներ կիրառել՝ ներդրումները խթանելու և ածխածնի արտանետումները նվազեցնելու համար: Ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը կիրակի հայտարարել է, որ կառավարությունը պետք է կարողանա իրականացնել 50 միլիարդ եվրոյի խթանող փաթեթ այնպես, ինչպես 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո:
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա երկրորդ կեսին Գերմանիայի տնտեսական թուլությունը պահպանվում է: Անցյալ շաբաթ «ZEW»-ի (Zentrum für Europäische Wirtschaftsforschung) ֆինանսական շուկայի փորձագետների անցկացրած հարցումը ցույց տվեց, որ օգոստոսի վերջին տնտեսական սպասումները իջել են մինչև -44.1 մակարդակի, որն ամենացածրն է 2011 թվականի՝ եվրագոտու ֆինանսական ճգնաժամից ի վեր և շատ ավելի հոռետեսական է, քան սպասում էին վերլուծաբանները:
Երկուշաբթի օրը «Deutsche Bank»-ն իջեցրեց իր կանխատեսումը՝ ասելով, որ Գերմանիայի տնտեսությունն այս տարի կաճի ընդամենը 0.3%-ով, իսկ հաջորդ տարի՝ 0.7%-ով, և կանխատեսեց, որ այն արդեն «տեխնիկական անկման մեջ է», որը սահմանվում է որպես բացասական աճ երկու անընդմեջ քառորդներում:
«Մենք գիտակցում ենք, որ այդ կրճատումները պատշաճ չեն արտացոլում այն ռիսկերի կուտակումը, որոնց հետ մենք բախվել ենք վերջին մի քանի եռամսյակների ընթացքում»,-ասաց Ստեֆան Շնայդերը՝ «Deutsche Bank»-ի գլխավոր տնտեսագետը:
«Հաշվի առնելով գլոբալ տնտեսության ավելի փխրուն վիճակը՝ մեկ կամ մի քանի ռիսկերի իրացումը կարող է հեշտությամբ մղել տնտեսությունը բոլորովին այլ սցենարի, որտեղ տոկոսային կետի՝ մի քանի տասնյակներով վերանայումը չի բավականացնի»:
Բազմաթիվ տնտեսագետներ վախենում են, որ Գերմանիան, որն անցած տարի հազիվ էր խուսափել տեխնիկական անկումից, կանգնած է երկարատև անկման վտանգի առջև, քանի որ դրա թույլ արտադրական հատվածը ներթափանցում է նախկինում աշխույժ ծառայությունների և սպառման ոլորտներ:
Բունդեսբանկը նշել է, որ տնտեսական դանդաղեցումն սկսել է ազդեցություն ունենալ աշխատաշուկայի վրա՝ հավելելով, որ երկրորդ եռամսյակում զբաղվածության աճը «զգալիորեն դանդաղ է», իսկ աշխատավարձերի աճը՝ «զգալիորեն ավելի քիչ»:
Միևնույն ժամանակ, ըստ երկուշաբթի հրապարակված, վերանայված տվյալների, եվրագոտում գնաճը շարունակում է ընկնել, ինչը կամրապնդի փաստարկները՝ ի նպաստ ԵԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման:
Հուլիսին «Eurostat»-ը վերանայել է եվրագոտում իր գնաճի մակարդակը՝ նախնական 1.1%-ից հասցնելով մինչև 1%, ինչը զգալիորեն ցածր է նախորդ ամսվա գնաճից 1.3%-ով և նույնիսկ ավելի ցածր, քան ԵԿԲ-ի թիրախը, որը մոտ է 2%-ին:
Թարգմանիչ՝ Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: