Facebook-ը վճարում է հարյուրավոր արտաքին կապալառուների իր ծառայություններից օգտվողների աուդիոհոլովակները սղագրելու համար` ըստ այդ աշխատանքից տեղեկացված մարդկանց:
Աշխատանքները ցնցել են պայմանագրային ծառայության աշխատակիցներին, որոնց չեն հայտնում, թե որտեղ է ձայնագրվել աուդիոհոլովակը կամ ինչպես է այն ձեռք բերվել, միայն պահանջվում է այն սղագրել, ասում են այն մարդիկ, ովքեր անանունություն են հայցել՝ վախենալով աշխատանքը կորցնելուց: Նրանք լսում են ֆեյսբուքյան օգտատերերի խոսակցությունները, երբեմն էլ գռեհիկ բովանդակությամբ, բայց մարդիկ չգիտեն, թե ինչու են դրանց սղագրված տարբերակները անհրաժեշտ Facebook-ին:
Չորեքշաբթի օրը Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը, որը գլխավորում է Եվրոպայում Facebook-ի վերահսկողությունը, հայտարարել է, որ ուսումնասիրում է ԵՄ-ի գաղտնիության խիստ կանոնների հնարավոր խախտումների գործունեությունը:
Սոցիալական լրատվամիջոցների բաժնետոմսերը Նյու Յորքում երեկոյան 7:49-ի սահմաններում նվազել են 1,3% -ով նախնական շուկայի առևտրի ընթացքում:
Facebook-ը հաստատեց, որ այն սղագրում էր օգտատերերի ձայնագրությունները և հայտնեց, որ դա այլևս չի անի՝ հետևելով այլ ընկերությունների ուսումնասիրությանը: «Ինչպես Apple-ը և Google-ը, մենք նույնպես դադարեցինք ձայնագրությունների վերանայումը ավելի քան մեկ շաբաթ առաջ», ” զեկուցեց ընկերությունը երեքշաբթի օրը: Ընկերությունից հայտնում են, որ տուժած օգտվողները ընտրեցին Facebook-ի Messenger հավելվածում եղած տարբերակը` ձայնագրելու իրենց աուդիոհոլովակները: Կապալառուները ստուգում էին՝ արդյոք Facebook-ի արհեստական բանականություն ճիշտ էր մեկնաբանում այն հաղորդագրությունները, որոնք անանուն էին:
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, ներառյալ Amazon.com-ն և Apple-ը, քննադատվել են սպառողական հաշվարկային սարքերից աուդիոհատվածներ հավաքելու և այդ հոլովակները մարդու վերանայման ենթարկելու համար, մի պրակտիկա, որը քննադատների կարծիքով ՝ խախտում է գաղտնիությունը: Ապրիլին առաջին անգամ Bloomberg-ը հաղորդեց, որ Amazon-ն ունի հազարավոր աշխատողներ ամբողջ աշխարհից, որոնք լսում են Alexa-ի աուդիո պահանջները `համակարգչային ծրագիրը բարելավելու նպատակով, և որ նմանատիպ մարդկային վերանայում օգտագործվում է Apple-ի Siri և Alphabet Inc.-ի Google-օգնականի համար: Apple-ը և Google-ը հայտարարել են, որ այլևս չեն զբաղվում պրակտիկայով, իսկ Amazon-ն հայտնել է, որ դա թույլ կտա օգտատերերին հրաժարվել մարդկային վերանայումից:
Սոցիալական ցանցերի հսկան, որը ԱՄՆ-ի առևտրային դաշնային հանձնաժողովի հետ նոր ավարտեց 5 միլիարդ դոլարի մարումը իր գաղտնիության փորձի ուսումնասիրությունից հետո, վաղուց հերքում էր, որ այն օգտատերերից հավաքում էր ձայնագրություններ` տեղեկացնելու հայտարարություններին կամ օգնելու որոշել, թե մարդիկ ինչ են տեսնում իրենց լրահոսում: Գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ուղղակիորեն հերքեց գաղափարը Կոնգրեսի վկայությունում:
«Դուք խոսում եք դավադրության այս տեսության մասին, որը ձեռքից ձեռք է փոխանցվում, երբ մենք լսում ենք, թե ինչ է կատարվում ձեր խոսափողում և օգտագործում ենք այն գովազդի համար»,- ասել է Ցուկերբերգը ԱՄՆ սենատոր Գարի Փիթերին 2018 թվականի ապրիլին: «Մենք դա չենք անում»:
Կոնգրեսին հաջորդող պատասխաններում ընկերությունն ասում է, որ «միայն մուտք է գործում օգտվողների խոսափողը, եթե օգտագործողը տվել է մեր ծրագրի թույլտվությունը, և եթե նրանք ակտիվորեն օգտագործում են աուդիո պահանջող հատուկ ֆունկցիա (ինչպես ձայնային հաղորդագրությունների ֆունկցիաները)»: Menlo Park-ը` Կալիֆոռնիայում գործող ընկերությունը, չի անդրադառնում այն դեպքին, թե հետո ինչ է տեղի ունենում աուդիոյի հետ:
Facebook-ը չի հայտնել օգտատերերին, որ երրորդ անձը կարող է վերանայել իրենց աուդիոները: Դա պատճառ է դարձել, որ որոշ կապալառուներ հասկանան` իրենց աշխատանքը ոչ բարոյական է` ըստ գործից տեղյակ մարդկանց:
Առնվազն մեկ ձեռնարկություն, որը վերանայում է օգտատերերի խոսակցությունները, TaskUs Inc.- ն է, որը, Կալիֆորնիայի Սանտա-Մոնիկայում գործող արտաքին ռեսուրսների ֆիրմա է, որն ունի ելակետեր ամբողջ աշխարհով, ասում է ժողովուրդը: Facebook-ը TaskUs-ի ամենամեծ և ամենակարևոր հաճախորդներից մեկն է, բայց աշխատակիցներին թույլատրված չէ հրապարակավ նշել, թե ում համար է իրենց աշխատանքը: Նրանք հաճախորդին կոչում են «Պրիզմա» ծածկագրով:
Facebook-ը նաև օգտագործում է TaskUs-ները խախտվող կանոնակարգերը պարունակվող բովանդակությունը վերանայելու համար: Կան նաև TaskUs-ի թիմեր, որոնք աշխատում են ընտրությունների նախապատրաստման և քաղաքական գովազդների ցուցադրման վրա, չնայած այդ աշխատակիցներից ոմանք վերջերս տեղափոխվել են սղագրման նոր թիմ:
«Facebook-ը TaskUs-ին խնդրել է դադարեցնել այս աշխատանքը մեկ շաբաթ առաջ, և դա արվել է», ” հայտնել է TaskUs-ը ՝ ի պատասխան սղագրման աշխատանքների վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին:
Facebook-ի տվյալների օգտագործման կանոնակարգը, որը անցած տարի վերանայվել է հասարակության համար առավել հասկանալի դարձնելու համար, չի պարունակում աուդիոյի մասին որևէ ակնարկ: Այնուամենայնիվ, ասում են, որ Facebook-ը հավաքելու է «բովանդակություն, հաղորդակցություն և ձեր տրամադրած այլ տեղեկությունները», երբ օգտատերերը «հաղորդագրություն են գրում կամ շփվում ուրիշների հետ»:
Facebook- ը ասում է, որ իր «համակարգերը ինքնաբերաբար վերամշակում են ձեր և այլոց բովանդակությունը և հաղորդակցությունները, որպեսզի վերլուծեն համատեքստը և դրանցում եղածները»: Այն չի պարունակում այլ մարդկանց կողմից բովանդակությունը պատճենելու որևէ ակնարկ: «Երրորդ անձի տեսակները, որոնց հետ մենք տեղեկություններ ենք փոխանակում» ցուցակում Facebook-ը չի նշում որևէ սղագրման թիմ, բայց անորոշ կերպով մատնանշում է «վաճառողներին և ծառայություններ մատուցողներին, ովքեր աջակցում են մեր բիզնեսին»՝ «վերլուծելով, թե ինչպես է օգտագործվում մեր արտադրանքը»:
Մարդկանց դերը ձայնագրությունները վերլուծելու մեջ ընդգծում է արհեստական բանականության սահմանները ` բառերն ու խոսքի ձևերը ճանաչելու ունակությամբ:
Մեքենաները բարելավվում են աշխատանքի բերումով, բայց երբեմն դեռ պայքարում են անծանոթ երևույթների դեմ: Այն, որ կապալառուներից ոմանք ձայնագրված բովանդակությունը համարել են անհանգստացնող, դա ևս հիշեցնում է Facebook-ի ՝ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը չափավորող բովանդակության մարդկային աճի մասին:
Facebook-ն առաջին անգամ 2015 թվականին թույլատրեց Messenger-ի օգտատերերին` սղագրելու իրենց աուդիոները: «Մենք միշտ աշխատում ենք Messenger-ն ավելի օգտակար դարձնելու ձևերի վրա»,- հայտարարել է ժամանակին ծառայության պատասխանատու Դավիթ Մարկուսը Facebook- ի` իր գրառման մեջ:
Թարգմանիչ՝ Լորան Օհանյան (Loran Ohanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: