«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը 2019թ. ապրիլ ամսից մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ Ոսկեղենիկ խորագրով:
Գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագրիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։
Ոսկեղենիկի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի Ոսկեղենիկ բաժնում, ինչպես նաև #Ոսկեղենիկ #ՍխալներիՈւղղում #Մայրենի #Զուտ_մայրենի հեչթեգերով:
Խոսե՛նք և գրե՛նք ճիշտ և գեղեցիկ: Պահպանենք Ոսկեղենիկը: