Այն, ինչ սկսվեց Հոնկոնգում՝ որպես բողոք չինական ցամաքային տարածքների արտահանձման մասին առաջադրված օրինագծի դեմ, Պեկինում վերածվեց ավելի մեծ մարտահրավերի: Հունիսին տեղական կառավարությունը հետաձգեց օրինագծի ընդունումը, իսկ հուլիսին հրապարակեց այն որպես «մեռած». սակայն բողոքները շարունակվեցին… բռնության պոռթկումներ համաշխարհային ֆինանսական կենտրոնների փողոցներում, մետրոներում և օդանավակայաններում՝ հանգեցնելով ավելի քան 1100 ձերբակալության: Օրինագիծը վերջնականապես հանվել է սեպտեմբերին, սակայն բողոքարարների պահանջներն աճել են: Չինական զորքերի տեղաշարժերը հարցեր են առաջացրել այն բանի շուրջ, թե որքան հեռու է պատրաստ գնալ Պեկինի Կենտրոնական կառավարությունը՝ պահպանելու իր իշխանությունը 7.5 միլիոն բնակչությամբ քաղաքի վրա: Նախագահ Սի Ցզինպինը 2017թ. Հոնկոնգ կատարած իր այցի ժամանակ զգուշացրեց, որ մարտահրավերներն իր կառավարման ուղղությամբ չեն հանդուրժվի:
- Արդյո՞ք Հոնկոնգը Չինաստանի մի մասը չէ:
Այո, սակայն սա կիսաինքնավար շրջան է: Քաղաքը շուրջ 156 տարի եղել է Բրիտանական կայսրության զինվորական ճամբարը, որի ընթացքում էլ զարգացել և վերածվել է համաշխարհային բիզնես հանգույցի: 1984թ. համատեղ հայտարարությամբ բրիտանացիները համաձայնեցին 1997-ին վերադարձնել քաղաքը, իսկ Չինաստանը խոստացավ թույլատրել «ինքնավարության բարձր աստիճան» շուրջ 50 տարի՝ ներառյալ ազատ խոսքի և մամուլի երաշխիքները, կապիտալիստական շուկաները և անգլիական հասարակական իրավունքը՝ ամրագրված «մեկ երկիր, երկու համակարգ» համաձայնագրով:
- Ինչու՞ են մարդիկ մինչ այժմ բողոքում:
Նույնիսկ արտահանձման օրինագծի կասեցումից հետո Հոնկոնգի առաջնորդ, գործադիր տնօրեն Քերի Լեմից պահանջվեց ևս երկու ամիս, որպեսզի պաշտոնապես հեռացնի այն կառավարության օրակարգից: Այդ ընթացքում պահանջների ցուցակն ավելի ընդլայնվեց: Բողոքարարներից շատերը որդեգրել էին «Հինգ պահանջ, և ոչինչ պակաս» նշանաբանը: Դրանք էին.
- Արտահանձման օրինագծի վերացում
- Ինքնուրույն հետաքննություն ոստիկանության կառավարման գործում
- Համաներում ձերբակալված ցուցարարներին, որոնցից շատերին սպառնում է 10 տարվա ազատազրկում հասարակական կարգի խախտման մեղադրանքով
- Բողոքի ցույցերը՝ որպես «անկարգություն» որակելու ավարտ
- Վերսկսել ընտրական բարեփոխումների գործընթացը՝ ներառյալ քաղաքի ղեկավարի ուղղակի ընտրությունները
Մեծ տարածում գտան նաև Լեմի պաշտոնաթող լինելու մասին կոչերը:
- Ի՞նչ է հայտնում Չինաստանը:
Հռետորաբանությունն ավելի բիրտ տեսք ընդունեց: Յանգ Գուանը՝ Չինաստանում Հոնկոնգի և Մակաոյի հարցերով զբաղվող գրասենյակի խոսնակը, ասաց, որ «ծայրահեղականները լուրջ հանցանքներ են գործել» և դրսևորել են «ահաբեկչության» նշաններ: Գրասենյակը բացառել է ուղիղ ժողովրդավարության պահանջը և աննկուն կերպով պաշտպանել ոստիկանությանն ու քաղաքային կառավարությանը: Չինացի պաշտոնյաներն ու պետական մեդիան ևս մեղադրում էին օտարերկրյա միջամտությանը՝ ԱՄՆ-ին բնութագրելով որպես բողոքողների թիկունքում կանգնած «սև ձեռք». պնդում, որը ԱՄՆ Պետդեպարտամենտը որակեց «ծիծաղելի»: Չինացի պաշտոնյաները նախազգուշացրել էին Կոմունիստական կուսակցության կենտրոնական իշխանության կամ «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի մարտահրավերների առնչությամբ: The People’s Daily-ն՝ կուսակցության դրոշակիր թերթը, հայտնեց, որ Հոնկոնգի գլխավոր առաջնահերթությունը հանցավոր գործողությունների պատժելիությունն ու սոցիալական կարգի վերականգնումն է:
- Ի՞նչ է հայտնում Հոնկոնգի կառավարոթյունը:
Լեմը ասաց, որ արտահարձման օրինագծի կասեցումը «փակուղին կոտրելու առաջին քայլն էր», սակայն անորոշ: Նա խոստացավ մեկնարկել երկխոսության հարթակ՝ քննարկելու քաղաքում «արմատացած» քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Նաև ասել է, որ օրենքի գերակայությունը խանգարում է համաներման խափանմանը, իսկ դա առաջացնում է դժգոհություն այն մասով, որ ոստիկանության գործունեության վերաբերյալ բողոքներով պետք է զբաղվի գործող հանձնաժողովը (ՄԱԿ-ի զեկույցները կասկածի տակ են դրել դրա քննչական լիազորություններն ու ինքնուրույնությունը): Սեպտեմբերի 4-ին հեռուստատեսային ուղերձում, Լեմն ասաց, որ «տարբեր սահմանափակումներ և հանգամանքներ խանգարում են իրեն անվանարկել «հասարակության բոլոր դժգոհությունները»: Օրեր առաջ Reuters-ը հայտնեց, որ ձեռք է բերել գաղտնի հանդիպման ձայնագրություններ, որտեղ Լեմն ասում է, որ կհեռանա աշխատանքից, եթե կարողանա, և որ իր հնարավորությունները՝ ճգնաժամը լուծելու համար, «շատ սահմանափակ են», քանի որ այն Չինաստանի համար դարձել է ազգային անվտանգության և ինքնիշխանության խնդիր: Ինչ վերաբերում է ձայնագրության մասին հարցին, Լեմը ժխտեց պաշտոնը վայր դնելու համար Չինաստանից թույլտվություն խնդրելու փաստը:
- Ինչքա՞ն կարող է սա վատթարանալ:
Դա կախված է Չինաստանից: Ժողովրդական ազատագրական բանակի զորքերը քաղաքում են 1997թ. ի վեր, սակայն խաղացել են նվազագույն դերը: Մտավախություն է առաջացել, որ զորքերը կարգը վերականգնելու համար են այստեղ, և սա հատկապես այն բանից հետո, երբ կայազորը սոցցանցերում հրապարակեց տեսանյութ, որտեղ զորքը կատարում էր ապստամբական իրավիճակի կառավարման զորավարժություններ: Հոնկոնգի և Մակաոյի հարցերով զբաղվող գրասենյակը չի բացառել դա: Շատերի համար ամենամեծ վախը հարուցում է խստացումը, որն արտացոլում է երեսուն տարի առաջ հիմնականում ուսանողներներից բաղկացած բողոքի ցույցը Թիանանմեն հրապարակում, ինչպես նաև հատուկ կարգավիճակի վերացումը ամերիկյան հետագա տարհանման համար, ըստ որի` ամերիկացիները համաձայնում են առևտրի և տնտեսական հարցերում Հոնկոնգին վերաբերվել որպես անջատ մեկը Չինաստանից: Reuters-ի կողմից ձեռք բերված ձայնագրությունում Լեմը նշում է, որ Չինաստանը չի պլանավորում տեղակայել բանակ, քանզի «չափազանց մեծ կլինի դրա դիմաց վճարվող գինը»:
- Ազդե՞լ են արդյոք բողոքի ակցիաները բիզնեսի վրա:
Թվում է, թե այո: Տնտեսությունն արդեն ճնշման տակ էր չինաամերիկյան առևտրային պատերազմի արդյունքում: ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում ավելացել է ընդամենը 0.6%-ով, իսկ համաձայն Bloomberg Economics-ի՝ շարունակվող անհանգստությունները կարող են բարձրացնել դրա խորացման հավանականությունը: Դրոշակիր «Cathay Pacific Airways» ՍՊԸ-ն հայտնում է, որ տոմսերի վաճառքը հուլիսին նվազել է, իսկ գալիք ամրագրումները՝ վնասված: Տուժել են նաև այցերը հոնկոնգյան Դիսնեյլենդ: Քաղաքի մանրածախ առևտրի հարցերով զբաղվող բաժինը հայտնել է, որ վաճառքը սպասվածից ավելի շատ է անկում ապրել հունիսին՝ անկումների ուղիղ հինգերորդ ամսին: Փոքր բիզնես ձեռնարկությունները հուլիս ամիսը նկարագրում են ավելի վատատեսական, քան անցած 7 տարվա յուրաքանչյուր ժամանակ: Ռիշմոնը (Richemont)՝ Cartier-ի սեփականատերը, արձագանքեց Swatch-ին՝ ասելով, որ բողոքի ցույցերը Հոնկոնգում, շվեյցարական ժամացույցների արտահանման լավագույն շուկայում, ուղիղ համեմատական են խանութների փակմանն ու զբոսաշրջիկների ավելի նվազ ժամանմանը: Այս իրարանցումը նպաստեց նաև Temasek Holdings Pte-ի՝ մանրածախ վաճառքում իր 3 միլիարդանոց բաժնետոմսը A.S. Watson Group-ին չվաճառելու որոշման կայացմանը:
- Աշխատե՞լ են արդյոք բողոքի ակցիաները նախկինում:
Այո, իսկ վերջերս՝ ավելի քիչ: 2003-ին ցույցերի արդյունքում խոչընդոտվեց Ազգային անվտանգության կողմից առաջարկված օրենքի ընդունումը, ինչպես նաև պահանջվեց այդ ժամանակի գործադիր տնօրեն Թուն Չի- Հվայի հրաժարականը: Ինը տարի անց ավագ դպրոցի աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչնների խմբերի խափանեցին հոնկոնգյան կառավարության՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության մասին գովաբանական և ժողովրդավարությունը քննադատող դասընթացի դասավանդման որոշումը: Սակայն ժողովրդավարամետ շարժումը ձախողվեց այն բանից հետո, երբ կառավարությունը հաջողությամբ ճնշեց աշակերտների կազմակերպած ցույցերը, որոնք 2014-ին շուրջ 79 օր զբաղեցրին քաղաքի փողոցները՝ հրաժարվելով տեղի տալ գործադիր տնօրենի ուղղակի ընտրությունների նրանց հորդորներին: Այդ ժամանակվանից ի վեր որոշ ակտիվիստերի և ցույցերի հետապնդվող առաջնորդներին Չինաստանն արգելում է գտնվել ընտրատեղամասի վայրում, ինչպես նաև արգելեց անկախամետ կուսակցության գործունեությունը:
- Ի՞նչ պատահեց արտահանձման օրինագծի հետ:
Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ դա կարող է դուռ բացել յուրաքանչյուրի համար, ներառյալքաղաքական այլախոհների կամ քաղաքացիական իրավունքի պաշտպան ակտիվիստների,, ովքեր վախենում են, որ կձերբակալվեն չինական կառավարության կողմից Հոնկոնգում ձեռ բերած մեղադրանքների արդյունքում և կուղարկվեն «հայրենիք», որտեղ կառերեսվեն նրան, ինչը Ամերիկայի Պետդեպարտամենտն անվանում է Չինաստանի «քմահաճ իրավական համակարգ»:
Օրենքը կիրառվելու էր Հոնկոնգի քաղաքացիների, օտարերկրյա ռեզիդենտների և նույնիսկ այն մարդկանց նկատմամբ, ովքեր այստեղ էին աշխատանքային կամ զբոսաշրջային նպատակներով: Քննադատները նկատեցին, որ չինական կառավարության աջակիցների հետ համաձայնության արդյունքում ընտրված գործադիր տնօրենին օրինագծի նախատիպի հանձնումը նրան ղեկավարող դեր տվեց արտահանձման պահանջների կատարման գործում. ներկայումս օրենսդիր մարմինը կարող է արգելել արտահանձնումը:
- Կա՞ն արդյոք այլ հավանական բռնկումներ:
Հոնկոնգը դեռ պետք է ընդունի ազգային անվտանգության օրինագիծը՝ Չինաստանի և արտաքին քաղաքական ուժերի գործունեության դեմ դիվերսիան կանխելու համար: Լեմն ասել է, որ ցանկանում է ստեղծել «սոցիալական բարենպաստ միջավայր»՝ նախքան այն կյանքի կոչելը: Հոնկոնգը կայացրել է նաև որոշում՝ դատապարտելու Չինաստանի ազգային օրհներգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը մինչև 3 տարի: Իսկ անցյալ տարի բողոքի ցույցերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լեմը նախանշեց Հոնկոնգ կղզու և մինչև արևմուտք Լանտաուի միջև արհեստական կղզիներ կառուցելու նախագիծը: Թերագնահատողներն առարկում են 80 միլիարդ դոլար գնահատված արժեքը և շրջակա միջավայրի ազդեցությունը: Կղզիները կօգնեն կարգավորել բնիկ չինացիների շարունակական ներհոսքը, որոնց էլ հենց հոնկոնգցիները մեղադրում են ապրանքի գների բարձրացման և հանրային հիվանդանոցների գերզբաղեցված լինելու մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Բդոյան (Christine Bdoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: