Ուրբաթ օրը, կլիմայի դեռևս ամենամեծ համաշխարհային գործադուլին, փողոցներում հավաքելով 4 միլիոն մարդ, շվեդուհի Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի շտաբում հանդես եկավ բուռն ելույթով՝ համաշխարհային առաջնորդներին դիմելով. «Ինչպե՛ս եք համարձակվում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և կլիմայի բնագավառի ևս երկու երիտասարդ ակտիվիստների կողքին նստած՝ Թունբերգն իրականացրեց ՄԱԿ-ի՝ Կլիմայական գործողություններին նվիրված գագաթնաժողովի (UN Climate Action Summit) բացումը՝ կառավարությունների ղեկավարներին ուղղված զգայացունց ելույթով, որը “J’accuse“-ին և կոպիտ քաղաքականությանը համարժեք մի բան էր:
«Իմ ուղերձը [համաշխարհային առաջնորդներին] այն է, որ մենք հետևելու ենք ձեզ»,- սկսեց Թունբերգը: Ապա, երբ բարկության և թախիծի արցունքները վրա հասան, նա բղավեց. «Ես չպետք է լինեի այստեղ, այլ իմ հայրենիքում, դպրոցում… Դուք հուսադրում եք մեզ՝ երիտասարդներիս: Ինչպե՛ս եք համարձակվում: Դուք գողացել եք իմ մանկությունն ու երազանքները: Եվ ես դեռ հաջողակներից մեկն եմ: Ամբողջ աշխարհում մարդիկ տառապում են ու մահանում: Իսկ այն ամենը, ինչի մասին դուք կարող եք խոսել, գումարն է և տնտեսական անփոփոխ աճի մասին հեքիաթները: Ինչպե՛ս եք համարձակվում»:
«Ավելի քան 30 տարի գիտությունը բյուրեղի պես պարզ ու մաքուր էր,- շարունակեց Թունբերգը,- ինչպե՞ս եք համարձակվում աչքաթող անել և ասել, որ դուք անում եք բավականաչափ»: Նշելով, որ, ըստ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների միջկառավարական հանձնաժողովի գիտնականների (UN Intergovernmental Panel on Climate Change), ածխածնի համաշխարհային բյուջեն 1.5 աստիճան ցելսիուսի և ընթացիկ տենդենցների շարունակական լինելու պայմաններում 8.5 տարվա ընթացքում կսպառվի, կրկնեց. «Ինչպե՞ս եք համարձակվում ձևացնել, թե սա, ըստ սովորության, կարելի է լուծել բիզնեսի միջոցով»: Կանխատեսելով, որ համաշխարհային առաջնորդներից և ոչ մեկն այսօր չի կարող պայքարել այդ տպավորիչ թվերի հետ, Թունբերգը հայտարարեց, որ համաշխարհային առաջնորդները «դեռ այդքան հասուն չեն՝ ասելու համար այն, ինչպես որ է»: Բարկացած հայացքով նա հայտարարեց. «Դուք խաբում եք մեզ… Եվ եթե դուք նախընտրում եք ձախողել մեզ, ապա ես ասում եմ՝ մենք երբեք չենք ներելու ձեզ»:
Երբ Թունբերգի ելույթն ուղիղ եթերով հայտնվեց ՄԱԿ-ի տեսահոլովակների ցանկում, երկրորդ աղբյուրը ցույց տվեց, որ Դոնալդ Թրամփը ժամանում է ՄԱԿ, սակայն ոչ Կլիմայական գործողություններին նվիրված գագաթնաժողովին: Փոխարենը Սպիտակ տունը, փաստորեն, ամրագրեց խորհրդակցությունների սենյակ, որտեղ Թրամփը պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ միասին հետևելու էր կրոնական ազատությունների թեմայով խորհրդաժողովին: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ով այժմ ծառայում է ՄԱԿ-ում որպես կլիմայական գործողություններին նվիրված հարցերով հատուկ պատվիրակ, գագաթնաժողովում առանձին ելույթով կոչ արեց ԱՄՆ նախագահին՝ հայտարարելով կատարյալ փակուղու և այն մասին, որ շնորհակալ է Թրամփին ՄԱԿ գալու համար, ինչպես նաև հույս հայտնեց, որ գագաթնաժողովում արված առաջարկները «կլինեն օգտակար, քանզի ինքը ձևակերպում է կլիմայական քաղաքականություն» ԱՄՆ-ի համար:
Գրետա Թունբերգն իր հերթին պարզաբանեց, որ ինքը և մյուս երիտասարդ ակտիվիստներն իրենց շարքերում չեն ունենա բանտարկյալներ, քանի որ նրանք նրանք պահանջում են ձեռնարկել անհապաղ գործողություններ կլիմայի ոչնչացման դեմ: Որպես մարտահրավեր Թրամփին և բոլոր այն առաջնորդներին, որոնք մարդկության պատմության այս վճռորոշ պահին ընդառաջ չեն գնում, առկայծող աչքերով զգուշացրեց. «Մենք ձեզ թույլ չենք տա ձերբազատվել այս ամենից: Հենց այստեղ և հենց հիմա է սահմաններ գծելու ժամանակը: Աշխարհն արթնանում է: Եվ փոփոխությունը գալիս է՝ ուզեք այն, թե ոչ»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Բդոյան (Christine Bdoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: