Ես ցանկանում եմ, որ դուք խուճապի մատնվեք:
-Գրետա Թունբերգ
Շվեդ դեռահաս Գրետա Թունբերգը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստ է, ով աշխարհի ուշադրությունն է հրավիրել կլիմայական փոփոխություններին սպառնացող վտանգի վրա: Նա համաշխարհային շարժման առաջնորդ է և իրապես համապատասխանում է իր դերին:
16-ամյա Գրետա Թունբերգը, ով ոգեշնչել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներին, բաց էր թողնում ուրբաթ օրվա դպրոցի դասերը և դուրս գալիս Կառավարության դեմ, քանի որ այն ձախողել է կլիմայական աղետների դեմ պայքարը:
Այժմ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ցույցեր են տեղի ունենում ողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Նյու Յորքում ԱՄՆ-ի ամենատարածված ցույցերն են ընթանում, որոնց մասնակցում է շուրջ 70000 մարդ: Այս դեպքի հիմնական շարժառիթը Գրետա Թունբերգին Նյու Յորքում գտնվելն էր նաև: Այս դեպքը օգնեց նաև, որ Նյու Յորքի հանրակրթական դպրոցների աշակերտները առանց տույժի բաց թողեն դասերը և մասնակցեն զանգվածային ցույցերին: Իհարկե, ցույցերի նման զանգվածային բնույթ ստանալը կախված էր Թունբերգից, ով ոգեշնչել էր շատ շատերին:
Ցույցերը մենածամասամբ համախմբված ու միավորված էին, բայց կային նաև անհատներ, ովքեր շարժումները առաջնորդելու իրավունք ստացան: Մարդիկ առաջնորդի կարիք ունեն: Թունբերգը հենց այդպիսին է: Կասկած չկա, որ նա այն հիմնական պատճառն է, որ ստիպեց մարդկանց դուրս գալ փողոց, և քաղաքագետներին ու մամուլին առավել լուրջ վերաբերվել առկա խնդրին:
Թունբերգը տառապում է աուտիզմով: Ինչպես նշում է Սլավոյ Ժիժեկը, հիվանդությունը ևս նրա բողոքի պատճառներից մեկն է: Թունբերգը աուտիզմին վերաբերվում է իբրև «գերբնական ուժի», և դա գուցեև այդպես է: Աուտիզմով տառապողները պայքարում են, որպեսզի տեսնեն սոցիալական ախտանիշները: Սակայն չիդեալականացնենք. կյանքը նրանց հանդեպ երբեմն կոպիտ է, մեր հասարակությունը երբեմն պատրաստ չէ ընդունել այսպիսի տարբերությունները: Կլիմայական խնդիրների մասին այնպիսի խոսնակին, ինչպիսին Թունբերգն է, ակնհայտ է, որ աուտիզմն օգնում է:
Շատերը, առավելապես աղջիկները, սոցիալալիզացվում են, որպեսզի օգնեն մարդկանց՝ իրենց ավելի լավ զգալ, լինել բարի, օգնում են, որպեսզի նրանք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Եվ նման սոցիալական սահմանափակումների պայմաններում, անհնար է ուշադրություն հրավիրել մարդկային քաղաքակրթությանը սպառնացող վտանգների վրա է:Մեր քաղաքակրթության մայրամուտը ոչ մեկին դուր չի գալիս: Ի հավելումն դրա, մեզնից շատերը սոցիալականացված են և քաջալերում են մյուսներին՝ ասելով, որ նրանք մեծ ու հոյակապ աշխատանք են իրականացնում, կամ գտնում են որևէ ուղի, որով իրենց դրական վերաբերմունքը կկարողանան արտահայտել: Բայց կրկին պետք է նշենք, որ անհնար է այս պայմաններում կլիմայական փոփոխությունների մասին անկեղծ խոսել:
Այս շաբաթ Թունբերգը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղիղ ասաց.
«Խնդրում եմ պահեք ձեր գովեստները, մենք դա չենք ուզում: Մի հրավիրեք մեզ այստեղ միայն մերազնից ոգեշնչվածության մասին մեզ ասելու համար, որովհետև դա ոչնչի չի հանգեցնում,- ապա ավելացրեց,- Գիտեմ, որ դուք փորձում եք, միայն, ներեցեք, ոչ Ձեր ողջ ներուժով»:
Աուտիզմով տառապողները իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու ֆենոմենալ ունակություն ունեն (որոշ գործատուներ նրանց համարում են անհամեմատ արդյունավետ աշխատողներ): Թունբերգը ժամանակակից ակտիվիստներից տարբերվում է նրանով, որ բարձրաձայնում է մի շարք այլ խնդիրներ ևս: Ուշադրության և գերակտիվության պակասի սինդրոմը նեյրոտրամաբանության փոխաբերություն է մեր համցանցային տարիքի համար. այնքան տարբեր խնդիրներ են գրավում մեր ուշադրությունը, մինչդեռ մամուլին հետևելու մեր արդի մեթոդները՝ ներառյալ մեր հեռախոսներին եկող ծանուցումները, թույլ չեն տալիս մեզ անհրաժեշտ նշանակալի ուշադրություն ցուցաբերել առկա խնդիրների նկատմամբ: Ու գուցե աուտիզմի առկայությունը իր ճիշտ հակազդեցությունը ունի ուշադրության և գերակտիվության պակասի սինդրոմի վրա:
Ինչպես յուրաքանչյուրը, ով քաղաքական մշակույթի վրա այսքան մեծ ազդեցություն ունի, Թունբերգը ևս քննադատների պակաս չունի: Լինելով սկզբունքային ակտիվիստ և գիտակցելով իր դերի լրջությունը՝ Թունբերգը հրաժարվել է օդանավներով երթևեկելուց․ օդային փոխադրամիջոցները ամենաշատն են մթնոլորտ արտանետում ածխածին։ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի պահպանման վերաբերյալ» գագաթնաժողովին ներկայանալու համար նա ընտրել է ծովային տրանսպորտը։ Թունբերգի նկատմամբ լավատեսությամբ լցված քննադատները զայրացան, երբ իմացան, որ մեծահասակները շրջանցելով նավով երթևեկելու գաղափարը, նախատեսում են վերդառնալ Եվրոպա օդանավերով։ Մյուսները հիասթափված էին նավի երկայնքով թափված պլաստիկ տարաների նկարները տեսնելուց։ Շրջակա միջավայրի պահպանությունը դառնում է ոչ թե քաղաքական պատիժ, այլ նևրոզի պատճառ։
Թունբերգի մյուս քննադատները, որոնք մեկնարկում են բոլորովին այլ քաղաքական տեսանկյունից, հավասարապես սխալվում են. նրանք վրդովված են, որ զրոյական ածխածին արտանետող նավը նույնքան թանկ է, որքան «զբոսանավը»: Ձախական քննադատների համար Թունբերգը «էլիտար» բնապահպանական շարժման կերպարն է դարձել։ Նրանք կարծում են, որ որևէ լավ բան անելու համար նա չափազանց պաշտված է լրատվամիջոցների կողմից։ Նրանք այն կարծիքին են, որ նա իրական լինել չի կարող։ Թվում է՝ այս քննադատությունները անտեսում են գրեթե նույնքան, որքան թափված պլաստիկից խորշողներինը:
Ես կասկած չունեմ, որ անվնաս փոխադրամիջոցները թանկ արժեն։ Իրականում ես հույս ունեմ, որ դա այդպես է։ Ո՞ր ծնողը թույլ կտար, որ իր երեխան անցներ Ատլանտյան օվկիանոսը էժան նավակով։ Բայց և այնպես, այդ ճամփորդությունը չի կարելի համարել շքեղ։ Ինչ վերաբերում է այն մտքին, թե Թունբերգը էլիտաների և լրատվամիջոցների գործակալն է, ո՞րն է իմաստը: Ի՞նչ է, նա փորձում շեղել մեզ ավելի արմատական, բնապահպանական շարժմանը միանալուց, որը հակառակ դեպքում ռմբակոծելու էր ExxonMobil” ի շտաբը և առևանգելու Քոք եղբայրներին: Յուրաքանչյուր ոք, ով ուշադիր հետևում է բնապահպանական շարժմանը, նկատել է, որ դրանք կապված են ամենավատ ընկերությունների և քաղաքական գործիչների հետ, ովքեր, իրականացնելով դրամահավաքներ, փորձում են փրկել այն կենդանիներին, ովքեր նվազ վտանգի մեջ են, մինչդեռ ամբողջ էկոհամակարգերն է վտանգված․ սա զավեշտալի է։
Գրետա Թունբերգը շարունակում է մեծահասակներին անկեղծորեն ասել, որ նա միայնակ չի կարող փրկել մեզ։ Նա ճիշտ է։ Մենք ամբողջապես պետք է վերակառուցենք մեր հասարակությունը։ Բայց նա գրավեց մեր ուշադրությունը և ծառայեց մեզ այն օրինակը, որի կարիքը մենք ունեինք։ Այսօրվա Կլիմայական ճգնաժամի պայմաններում մի շարք զվարճալի դեպքեր կատարվեցին։ Մեկը մյուսին ուրախացնում էին՝ ասելով․ «Երկիրը մաքուր պահեք, այն ուրանը չէ»։ Մյուսները ասում էին․ «Կոմպոստ Հարուստը»՝ առաջարկելով հիմնավոր լուծումներ։ Որոշներն էլ կոտրված սրտով ասում էին․ «Մենք սովորում ենք այն ապագայի համար, որը կործանված է»։ Լավագույն մեջբերումներից մեկը պատկանում է Գրետային․ «Ես ցանկանում եմ, որ դուք խուճապի մատնվեք»։ Սա դժվար թե «նորմալ» մարդն ասեր։
Թարգմանիչ՝ Թամարա Կարապետյան (Tamara Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: